Հայոց լեզու

Լեզվական աշխատանք

Կատարել առաջադրանքները

Տրված բառերը հնչյունախմբերի են բաժանված: Ուշադրությո´ւն դարձրու դրանց մեջ մտնող ձայնավորներին ու բաղաձայններին և պատասխանի´ր հարցերին:

Մարդասեր — մար-դա-սեր, կառապան — կա-ռա-պան, ձեռագիր

-ձե-ռա-գիր, հեռագիր-հե — ռա-գիր, մեղեդի — մե-ղե-դի, բարեկամ

-բա-րե-կամ,աշակերտ — ա-շա-կերտ, ուրիշ- ու-րիշ, օղապարան

-օ-ղա-պա-րան, օրինակ — օ-րի-նակ:

Վանկը քանի՞ հնչյունից կարող է կազմվել:

Վանկը կարող է կազմված լինել մեկ հնչյունից, եթե այն ձայնավոր է։

Վանկում ինչպիսի՞ հնչյունի առկայությունն  է պարտադիր:

Վանկում պարտադիր է ձայնավոր հնչյունի առկայութնյունը։

26. Նախորդ վարժության օրինակով՝ տրված բառերը վանկերի բաժանի´ր (փակագծում տրված է դրանց քանակը):

Արահետ (3)-ա-րա-հետ, կածան (2)-կա-ծան, հերոս (2)-հե-րոս, բերանբաց (3)-բե-րան-բաց, արկածային

(4)-ար-կա-ծա-յին, արդարադատ (4)-ար-դա-րա-միտ, կարգապահ (3)-կար-գա-պահ, հերթական (3)-հեր-թա-կան,

մատակարարել (5)-մա-տա-կա-րա-րել, ազատասեր (4)-ա-զա-տա-սեր:

Տրված են վանկեր: Վերականգնի´ր վանկատված (վանկերի

բաժանված) բառերը:

Օրինակ՝

թե-թե-վա-նալ – թեթևանալ:

Ա. Տե-րև-տերև, ա-րև-մուտք-արևմուտք, ա-րև-կող-արևկող, Տա-թև-Տաթև:

Բ. Տե-րե-վա-թափ-տերևաթափ, անձ-րե-վա-յին-անձրևային, ա-րե-վոտ-արևոտ, հե-վալ-հևալ, բե-վե-ռա- յին-բևեռային, ձե-վա-կան-ձևական, թե-վա-վոր-թևավոր, ու-ղե-վոր-ուղևոր,սե-վա-նալ-սևանալ:

Տրված բառերը վանկատի´ր (վանկերի բաժանի՛ր): Ընդգծի՛ր այն  և— երը, որոնք վանկատման ժամանակ երկու տառով (ե, վ) չեն գրվում:

Սևուկ-սե-վուկ, թեթևություն-թե-թե-վու-թյուն, անձրև-ան-ձրև, բարևել-բա-րե-վել, կարևոր-կա-րե-վոր, արևշող-արև-շող, թևանցուկ-թե-վան-ցուկ, տևական-տե-վա-կան, թեթև-թե-թև:

Реклама