գրականություն

Հաստլիկն ու նիհարը

Նիկոլաևյան երկաթգծի կայարանում հանդիպեցին երկու ծանոթ մարդիկ՝ մեկը հաստլիկ, մյուսը նիհար։ Հաստլիկը հենց նոր էր ճաշել կայարանում, և նրա յուղոտ շրթունքները հասած բալի պես փայլում էին։ Նրանից գալիս էր խերեսի ու ֆլյոր֊դ’օրանժի բուրմունք։ Իսկ նիհարը նոր էր դուրս եկել վագոնից ու ծանրաբեռնված էր ճամպրուկներով, կապոցներով ու տուփերով։ Նրանից դալիս էր խոզի ապուխտի ու սուրճի հոտ։ Նրա ետևում կանգնած էին երկար կզակով մի նիհար կին՝ նրա կինը, և աչքի մեկը կկոցած մի բարձրահասակ գիմնազիստ՝ տղան։

— Պորֆիրի՜,— բացականչեց հաստլիկը, նկատելով նիհարին։— Այդ դո՞ւ ես։ Սիրելի՜ս։ Ինչքա՞ն ժամանակ է, որ միմյանց չենք տեսել։

— Աստված իմ,— զարմացավ նիհարը։— Մի՜շա։ Մանկությանս ընկե՜ր։ Որտեղի՞ց հայտնվեցիր։

Բարեկամները երեք անգամ համբուրվեցին և իրար վրա ուղղեցին արցունքով լի աչքերը, Երկուսին էլ համակել էր հաճելի զարմանքը։

— Սիրելիս,— համբուրվելուց հետո սկսեց նիհարը։— Բոլորովին չէի սպասում։ Ա՜յ սյուրպրիզ, Ապա մի լավ նայիր ինձ։ Նույն սիրուն տղան ես, ինչպես որ առաջ։ Նույն պաշտելին ու կոկիկ հագնվելու սիրահարը։ Տե՜ր իմ աստված։ Դե, ինչպե՞ս ես։ Հարո՞ւստ ես։ Ամուսնացե՞լ ես։ Ես, ինչպես տեսնում ես, արդեն ամուսնացել եմ… Ահա սա կինս է՝ Լուիզան, ծագումով Վանցենբախ… լութերական… Իսկ սա տղաս է՝ Նաֆանաիլը, III դասարանի աշակերտ։ Սա, Նաֆանաիլ, մանկությանս ընկերն է։ Գիմնազիայում միասին էինք սովորում։

Նաֆանաիլը մի պահ մտածեց ու հանեց գլխարկը։

— Գիմնազիայում միասին էինք սովորում,— շարունակեց նիհարը։— Հիշո՞ւմ ես, թե ինչպես էին քեղ ծաղրում։ Քեզ անվանում էին Հերոստրատ այն բանի համար, որ դու պետական գիրքը ծխախոտով այրեցիր, իսկ ինձ՝ Էֆիալտ, որովհետև սիրում էի չարախոսել։ Հը՛, հը՛… Երեխաներ էինք։ Մի վախենա, նաֆանյա, մոտեցիր նրան… Իսկ սա իմ կինն է, ծագումով Վանցենբախ… լութերական…

Նաֆանաիլը փոքր֊ինչ խորհեց ու թաքնվեց հոր ետևում։

— Դե, դու ո՞նց ես ապրում, սիրելիս,— հարցրեց հաստլիկը, հիացմունքով նայելով ընկերոջը։— Ծառայո՞ւմ ես որևէ տեղ։ Աստիճան ունե՞ս։

— Ծառայում եմ, սիրելի բարեկամս։ Երկրորդ տարին է, որ կոլեգիական ասեսոր եմ, Ստանիսլավի շքանշան ունեմ։ Ռոճիկս անբավարար է… դե՛, ինչ արած։ Կինս երաժշտության դասեր է տալիս, ես մասնավոր կերպով փայտից ծխախոտի տուփեր եմ պատրաստում։ Հիանալի տուփեր։ Հատը մեկ ռուբլով եմ վաճառում։ Եթե որևէ մեկը վերցնում է տասը հատ կամ ավելի, նրան, երևակայիր, զեղչ եմ անում։ Մի կերպ յոլա ենք գնում։ Ծառայում էի, ուրեմն, դեպարտամենտում, իսկ այժմ փոխադրել են այստեղ դիվանապետի պաշտոնով, նույն գերատեսչության գծով… Այստեղ պետք է ծառայեմ։ Իսկ դու ինչպե՞ս ես։ Հավանաբար, արդեն պետական խորհրդական ես։ Հը՞։

— Ո՛չ, սիրելիս, ավելի վեր բարձրացիր,— ասաց հաստլիկը։— Ես արդեն գաղտնի խորհրդականի աստիճան ունեմ… Երկու աստղով եմ պարգևատրվել։

Նիհարը հանկարծ գունատվեց, քարացավ, բայց շատ չանցած նրա դեմքը իսպառ ծռմռվեց ընդարձակ ժպիտով, թվում էր, թե նրա դեմքից ու աչքերից կայծեր թափվեցին։ Նա կծկվեց, կորացավ, դարձավ նեղ… Նրա ճամպրուկները, կապոցներն ու տուփերը կուչ եկան, խորշոմեցին։ Կնոջ երկար կզակն ավելի երկար դարձավ, Նաֆանաիլը դիք ձգվեց ու կոճկեց մունդիրի բոլոր կոճակները…

— Ես, ձերդ գերազանցություն… Շա՛տ ուրախ եմ։ Մանկության, այսպես ասած, ընկերս ու հանկարծ դարձել եք մեծ իշխանավոր։ Հի՛֊հի՛…

— Դե, վերջ տուր,— խոժոռվեց հաստլիկը։— Ո՞ւմ է պետք այդ տոնը։ Մենք մանկության ընկերներ ենք և այդպիսի աստիճանավորության կարիք չկա։

— Ներեցեք… Ինչպե՜ս կարելի է…— քծնանքով ծիծաղեց նիհարը՝ ավելի ևս կծկվելով։— Ձերդ գհրազանցության բարեհաճ ուշադրությունը… մի տեսակ կենարար թարմություն է… Ահա սա, ձերգ գերազանցություն, իմ որդի Նաֆանաիլն է… Կինս՝ Լուիզան, լութերական, որոշ տեսակետով…

Հաստլիկը ցանկացավ հակաճառել, սակայն նիհարի դեմքին դրոշմված այնքան ակնածանք, քաղցրություն և հարգանաց թթվություն կար, որ գաղտնի խորհրդականի սիրտը խառնեց։ Նա իր դեմքը շուռ տվեց նիհարից ու հրաժեշտի համար մեկնեց ձեռքը։

Նիհարը սեղմեց նրա երեք մատը, խոնարհվեց ամբողջ մարմնով ու չինացու պես ծիծաղեց՝ «հի՛-հի՛֊հի՛»։ Կինը ժպտաց, Նաֆանաիլը մեծարանքով քստքստացրեց ոտքերը ու ձեռքից վայր գցեց գլխարկը։ Նրանց երեքին էլ համակել էր հաճելի զարմանքը։

Բնութագրի՛ր հաստլիկին: 

Համեստ,զուսպ,անմիջական,ենկերասեր։
Բնութագրի՛ր նիհարին: 

պարծենկոտ և շղոքորթ։

գրականություն

 Է՜հ, բախտս չի բերում

Հարցարան

  1. Ո՞րն է պատմվածքի արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք.
  • անմիջականությունը, անկեղծությունը
  • սյուժեն հետաքրքիր է
  • լարված դեպքեր են նկարագրված
  • հումորային է պատումը
  • ստեղծագործության մեջ կարևոր գաղափար է ներկայացված
  • արժանիք չունի:

2. Տրված բնութագրումներից որո՞նք են համապատասխանում պատմող հերոսին. Ընտրությունը հիմնավորե՛ք՝ հղում անելով տեքստին.

  • կենսախինդ էր
  • ամեն ին չ բարդացնում էր
  • չէր սիրում ճամփորդել
  • անփույթ էր
  • ուներ երջանկության իր ընկալումը:
գրականություն

Լևոն Նես -Բալզակ

Ապրիլի 18-ին մեր կրթահամալիրում տեղի է ունենալու հանդիպում գրող Լևոն Նեսի հետ։Մեր ուսուցչուհին մեզ խորհուրդ տվեց կարդալ գրողի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը՝<<Բալզակը>>։Գրքում ներկայացված է մի շան պատմություն։Գրքում իրադարձությունների , դեպքերի նկարագրությունները սյուժեի հետ շատ ներդաշնակ էին, չէին ձանձրացնում և ընթերցողին պահում էին մշտական հետաքրքրության մեջ։Ինչպես նշեցի գիրքը <<Բալզակ>> անունով շան մասին է։Բալզակը սկզբում փողոցային շուն էր, բայց հետո մի տղա, որին նա անվանում էր <<փռչոտ>> նրան իր տուն է տանում։Այս ամենը տեղի է ունենում, երբ Բալզակը շատ փոքր էր։

Գրքում շատ լավ են ներկայացված շան մտքերը , այն թե ինչպես է նա տեսնում , ընկալում մարդկությունը, տարբերում չար ու բարի մարդկանց։ Նա շատ հաճախ էր հիասթափվում մարդկանցից։ Նրան թվում էր, թե լավ մարդիկ այլևս չկան։ Սակայն հետո Բալզակը հասկանում է, որ աշխարհում կան և՛ լավ , և՛ վատ մարդիկ։

Իմ կարծիքով գրողն այս ստեղծագործությամբ ուզում է ասել, որ կենդանիները նույնպես ունեն զգացմունքներ և նրանց համար հաճախ անհասկանալի է, թե մարդիկ ինչու են նրանց վատ վերաբերվում։Իմ կարծիքով գրքի ասելիքը նաև այն էր, որ մենք պետք է լավ վերաբերենք կենդանիներին և հիշենք, որ նրանք ևս կենդանի արարածներ են և թեկուզ չեն խոսում, բայց հասկանում են մեր խոսքը և զգում են մեր տրամադրվածությունն ու վերաբերմունքը։

գրականություն

Ամպրոպից հետո

Ամպրոպից հետո

Երկինքն ավելի կապույտ է լինում,

Խոտերն ավելի կանաչ են լինում

Ամպրոպից հետո։

Ամպրոպից հետո

Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,

Կակաչն ավելի կարմիր է լինում

Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։

Ամպրոպից հետո

Սարերն ավելի բարձր են երևում,

Խոր են երևում ձորերն ավելի,

Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։

Ծառերն ավելի խոնարհ են լինում

Ամպրոպից հետո,

Եվ հավքերը մեր գլխավերևում

Իրար կանչում են ավելի սրտով.

Ամպրոպից հետո

Բարի է լինում արևն ավելի,

Եվ մենք ավելի սիրով ենք իրար

Բարի լույս ասում։

Ամպրոպից հետո աշխարհը և դու

Հասկանալի եք լինում ավելի…

Հարցեր և առաջադրանքներ՝

1. Գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:

Բանաստեղծությունը պատմում էր թե  ինչպիսին էր աշխարհը ամպրոպից հետո։

2. Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք, կանաչ խոտեր,դեղին մեղրածաղիկ,ճերմակ շուշան, կարմիր կակաչ,բարձր սարերն,խոր ձորեր ,արձակ տափաստաններ,խոնարհ ծառեր ։



3. Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:

Ամպրոպից հետո

ավելի,

Այս բառերն ու բառակապակցություններն գեղեցկանում են բանաստեղծությունը։


4. Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:


Եվ մենք ավելի սիրով ենք իրար

Բարի լույս ասում։

Ամպրոպից հետո աշխարհը և դու

Հասկանալի եք լինում ավելի…


5. Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:

Որ մի վատ լինելուց հետո ամեն ինչ ավելի լավն է լինում

6.Բառարանի օգնությամբ բացատրի՛ր հավք, խոնարհ, տափաստան բառերը :

հավք-թռչյուն

խոնարհ-հնազանդ

տափաստան-դաշտ

գրականություն

Խիզախը կամ Աներկյուղը

1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ: 

2. Բնութագրի՛ր  Աներկյուղին:

Անվախ,բարի,խորամանկ և խելացի։

3. Գրի՛ր խիզախ բառի հոմանիշները և հականիշները:

անվախ,աներկյուն,

վախ,երկյուղ,ահ,սարսափ

4. Հեքիաթից դուրս գրի՛ր բարբառային բառեր և արտահայտություններ, բացատրի՛ր: 

գրականություն

Գործնական քերականություն

1. Տեքստերում մի անգամ տեղադրի՛ր փակագծերի առաջին բանաձևերը, մյուս անգամ՝ երկրորդները: Գտի՛ր ստացված տեքստերի տարբերությունը:
Տարբերությունը ժամանակաձևերի մեջ է։

Անվավոր չմուշկները Լոնդոնում հայտնագործվեցին: Առաջին օգտագործողն էլ բելգիացի երաժիշտ Ժոզեֆ Մարլինը եղավ: Նա դրանցով եկավ պարահանդես ու ամբողջ երեկո սահեց չմուշկներով ու միաժամանակ ջութակ նվագեց:

Անվավոր չմուշկները Լոնդոնում  հայտնագործվել են: Առաջին օգտագործողն էլ բելգիացի երաժիշտ Ժոզեֆ Մարլինը եղել է: Նա դրանցով գալիս էր պարահանդես ու ամբողջ երեկո սահում էր չմուշկներով ու միաժամանակ ջութակ նվագում էր:


2. Փակագծերում  տրված ժամանակաձևերից տեքստին համապատասխանող ձևն ընտրի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:
  

ա) Աշխարհի մեծածավալ հին գրքերից մեկը հայերեն «Մշո ճառընտիր» գիրքն է, որ … (պատրաստեցին, պատրաստել են, պատրաստել էին) արջառի ու երինջի կաշվից: Դա յոթանասունհինգ սանտիմետր լայնություն … (ունի, ուներ) և մոտ երեսուներկու կիլոգրամ…(կշռում է, կշռում էր, կշռել է): Հայ գյուղացինրը մեծ գումարով փրկագնեցին ձեռագիրը, երբ սելջուկները դա… (հափշտակել են, հափշտակում էին, հափշտակել էին):

բ) Միայն դինոզավրերն ու մյուս նախապատմական կենդանիները կարող էին տեսնել հայտնի ամենահին երկնաքարի անկումը, որովհետև երեք հարյուր միլիոն տարի առաջ, երբ դա…(ընկավ, ընկել է, ընկնում էր, ընկել էր), միայն  նրանք …( թափառել են, թափառել էին, թափառեցին, թափառում էին) ծառանման պտերների հսկա անտառներում:

ա) Աշխարհի մեծածավալ հին գրքերից մեկը  հայերեն «Մշո ճառընտիր»  գիրքն է,  որ  պատրաստել էին  արջառի ու երինջի  կաշվից:  Դա յոթանասունհինգ սանտիմետր  լայնություն ունի  և մոտ երեսուներկու կիլոգրամ է կշռում :  Հայ  գյուղացինրը  մեծ  գումարով  փրկագնեցին ձեռագիրը, երբ սելջուկները դա հափշտակում էին:

բ) Միայն դինոզավրերն ու մյուս նախապատմական կենդանիները կարող էին տեսնել հայտնի ամենահին երկնաքարի անկումը, որովհետև երեք հարյուր միլիոն տարի առաջ, երբ դա ընկավ, միայն  նրանք էին թափառում ծառանման պտերների հսկա անտառներում:

գրականություն

Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհներ

1.Գրավոր մեկնաբանեք հատվածները.

Ա. Առաջ Մութ աշխարհն էլ է եղել մեզանից մոտիկ,– ասում էր Գյուլնազ տատը։– Պատահել է, որ աղջկերքն իլիկ մանելիս՝ հանկարծ թելը կտրվել է, և իլիկը մի հորի միջով ընկել է Մութ աշխարհը։ Եթե իլիկ մանող աղջիկը մի բարի աղջիկ է եղել, Ներքի աշխարհի բարի պառավները նրա իլիկը վեր նետելով՝ ետ են դարձրել նրան։ Բայց հիմա Ներքի աշխարհն էլ է հեռացել մեզանից»։

Ներքին աշխարհը ինչպես նաև երկինքը հեռացել են մարդկանցից իրենց մեծամտության և գոռոզության պատճառով թողնելով մարդկանց մենակ։

Բ. «Հին ժամանակներում, ճշմարիտ է, Ներքի և Վերին աշխարհների մեջ սերտ հարաբերություն է եղել, բայց հետո մեր մեղքիցն է եղել, թե պատահմամբ՝ մեր աշխարհը ցածրացել է, առաջ՝ քիչ, և հետո՝ շատ։ Լսած ենք, որ մեր հեռացած ժամանակն էլ մի սանդուղք է եղել, և այդ սանդուղքով արդար մարդիկը վեր բարձրանալիս և վայր իջնելիս են եղել, բայց հիմա այդ սանդուղքն աներևութացել է, էլ չի երևում…»:

Այս հատվածում ասվում է որ մութ և լույս աշխարհները սերտ հարաբերություների մեջ են եղել և մարդիկ կարողացել են մի աշխարհից գնալ միուսը,իսկ հետո մութ աշխարհը հառացել է անհայտ պատճառներով։

2. Գրե՛ք ձեր կարծիքը հեքիաթի վերաբերյալ:

Հեքիաթը հետաքրքիր էր,որոշ տեղերում անհասկանարի,խառնած և իրադարձությունները շատ արագ էին փոփոխվում։Ընդհանուր առմամբ ինձ դուր եկավ։

գրականություն

Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները

Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները

1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

Անհասկանալի բառեր չկաին

2. Բնութագրի՛ր Գյուլնազ տատին:

Գյուլնազ տատին շատ մաանկամիտ,երեխայասեր,ուշադիր,խիստ և պահանջկոտ էր։

3. Առաջին հատվածից դուրս բեր կարևոր միտք արտահայտող տողը կամ տողերը և մեկնաբանի՛ր: 

Զարմանալի մի աշխարհ է մանկական աշխարհը․ ափսո՜ս, որ մարդ խելահաս եղած ժամանակ՝ է՛լ չի կարողանում մտնել այդ աշխարհը, որ իր առաջվան լսածները մեկ անգամ էլ լսե։ Ամենայն ինչ, որ մանկության ժամանակ մոտիկ էր, մեծացած ժամանակ հեռանում է. ինչ որ հեշտ էր՝ դժվարանում, ինչ որ պարզ և հասկանալի էր՝ խավարում է և անըմբռնելի դառնում։ Ինչքան հիմա ես հիշում եմ, մանկությանս ժամանակ մեզ համար ոչ մի վերացական բան չկար, ամենայն ինչ տեսանելի և շոշափելի էր։

Այստեղ ասվում է,որ մեծանալով մարդը փոխվում է և ամեն ինչ ավելի դդժվար է դառնում։

4. Կարդա՛ տեղեկություններ Աղայանի մասին (բանավոր ներկայացնել դասարանում): 

Նա օժտված էր բնության զարմանալի զգացողությամբ և նկարչի նուրբ դիտողականությամբ: Աղայանի պոեզիայում առանձնանում են «Հիշողություն», «Ճախարակ», «Սերմնացան», «Մանուշակ» բանաստեղծությունները, «Տորք Անգեղ» պոեմը:

Աղայանի մանկական բանաստեղծություններից շատերը («Արեգակ», «Առավոտը գյուղում», «Ճախարակ» և այլն) այժմ էլ զարդարում են դպրոցական դասագրքերը: Նրա ամենահայտնի արձակ երկերն են «Արություն և Մանվել», «Երկու քույր» վեպերը:

Ղազարոս Աղայանը գիտի շատ լավ երգել։

Ղազարոս Աղայանը և Հովհաննես Թումանյանը երկու գրող շատ լավ ընկերներ են եղել, նրանք միմյանց հետ են կիսել տխրությունը և ուրախությունը, նրանք երկու հայ բանաստեղծներ գյուղից են եղել, նրանք խոսացել են իրար հետ բառբառով, մեկը փաղչել է իր հայրիկի տնից, իսկ մեկը իր հայրիկի օգնությամբ բանստեղծ է դարձել, նրանք երկուսնել կապված են գյուղի հետ և նրանք միշտ մարդկանց բարիշացրել են։

Նա ունի երեք աղջիկ, բայց նա երբեք չի թողել իր երեխաները ուսումով զբաղվել, իսկ Հովահաննես Թումանյանը իր երեխաներին ստիպել է օր ու գիշեր դաս անել։

Նրանք տարբեր մարդիկ են եղել, բայց շատ մտերիմ, Ղազարոս Աղայանի և Հովահննես Թումանյանի կանայք միշտ իրար հետ են եղել լավ ընկերուհիներ։

Ղազարոս Աղայանը երբ իմանում էր, Հովհաննես Թումանյանը հիվանդ էր ամեն գիշեր գալիս է նրանց տան դեմը իմանալու, թե ինչպես է Հովհաննես Թումանյանի առողջականը, բայց Հովահննես Թումանյանի կինը դուրս էր գալիս և հայտնում, որ արդեն լավացելէ ու արդեն հիվանդ չէ, այսպիսի լավ ընկերներ են եղել նրանք:

Երկուսի մեջ էլ գոյություն ուներ հեռավորությունից իրար զգալու երևույթը: Մի անգամ Աղայանը զգում է, որ Հ. Թումանյանը հիվանդ է, և ուշ գիշերին գալիս է նրա բնակարանի առաջ կանգնում և կանչում է: Թումանյանի կինը դուրս է գալիս և հայտնում նրան, որ դրությունը լավացել է: Իսկ ամենանշանակալից դեպքը Թումանյանի հեռազգացողության դեպքն է, երբ իր առանձնասենյակում պարապելիս գրիչը վայր է ձգում և բացականչում է. «Ղազարն ընկա՛վ»… Արտավազդը ներս է գալիս և հայտնում, թե՝ «Պապեն վախճանվել է»…Մուշեղ Աղայան

Աղայանը երգում էր փոքրուց, լավ, ուժեղ ձայն ուներ: Թումանյանի ձայնն ու լսողությունը համեմատաբար թույլ էին, բայց նա էլ էր երգում: Երկուսն էլ լավ գիտեին մեր շարականները, տաղերն ու մեղեդիները: Երկուսն էլ սիրում էին մեր ժողովրդական հին, լավագույն ծեսերը: Երկուսի մեջ էլ վառ էր հայ ժողովրդի ազատագրության ձգտումը և հավատը:

Հյուր եկած ժամանակ Ղազարոսը նշանով կհեռացներ զավակներին. եթե տղամարդ էր գալիս, աղջիկներին չէր թողնի ներս մտնել և կկանչեր այն ժամանակ, երբ հարկավոր էր սպասարկել նրանց: Թումանյանը հյուր եկած ժամաանկ ստիպում էր երեխաներին զբաղեցնել հյուրերին, հավաքում էր բոլորին և պատվիրում ներկա լինել, լսել նրանց ասքն ու զրույցը, հյուրերի հետ միասին նստել, երգել, պարել, հանելուկներ ասել, զանազան խաղեր խաղալ, նվագել:

Ղ. Աղայանն իր ընտանիքի մեջ նահապետական էր, պահպանողական, նույնիսկ բռնակալ:

Ղ. Աղայանի կինը, լինելով քաղաքացի, կապված էր քաղաքի հետ և չէր սիրում Աղայանի՝ գյուղի բարեկամներին: Աղայանը և իր կինը (Նատալյա Բահադրյանը) ազգակցական կապ ունեին. կինը Աղայանի մորեղբոր կնոջ քրոջ աղջիկն էր: Չէր սիրում Աղայանի եղբայրներին՝ բացի մեկից՝ Սարգիս Աղայանից, որ հանդիսանում էր մեր տան պահապան հրեշտակը: Հ. Թումանյանի կինը հակառակն էր: Նա սիրում էր գյուղը և գյուղացիներին մի առանձնահատուկ սիրով և նվիրված էր իր ամուսնուն: Երկուսի դուռն էլ բաց էր գյուղացիների առաջ:

Աղբյուրներ 1,2,3

գրականություն

Գարնանային ընթերցանություն

Գարնանային արձակուրդների ընթացքում ես կարդացել եմ Նիլ Գեյմանի <<Քորլայն>> գիրքը։

Պատմությունը մի աղջկա մասին էր, ով ապրում էր մի մեծ տան մեջ, որտեղ ապրում էին տարբեր ընտանիքներ։Քորլայնը ապրում էր իր ծնողների հետ, սակայն նրանք աղջկան շատ ժամանակ չէին տրամադրում։Քորլայնը հետաքրքրասեր աղջիկ էր։ Նա ցանկանում էր հետազոտող դառնալ։Այդ տանը որտեղ ապրում էր Քոլայնը կար մի պատ, որի դռնից այն կողմ աղյուսե պատ էր։ Սակայն լինում էր այնպես, որ այդ պատը կորում էր և բացվում էր մի ուրիշ աշխարհ, որտեղ կային ուրիշ մայրիկ, ուրիշ հայրիկ։ Այդ ուրիշ մայրիկը աղջկան համոզում էր, որ նա մնա այդ աշխարհում, ասում էր, որ շատ կխաղա նրա հետ, ամեն ինչ կանի իր համար։Սակայն Քորլայնը չհամաձայնեց և վերադարձավ իր աշխարհ, որից հետո սկսվեցին Քորլայնի հետաքրքիր արկածները։Իսկ թե ի՞նչ արկածներ էին դրանք, կիմանաք երբ կարդաք գիրքը։

Իմ կարծիքով այս գրքի ասելիքը այն էր, որ երեխաները նույնպես կարող են ունենալ խնդիրներ, մտածել մեծահասակների պես և լուծել այդ խնդրները։Պետք չէ թերագնահատել երեխաներին։

գրականություն

Ռիչարդ Բախ․ բանաստեղծություններ

Կա հետաքրքիր զվարճանք. կկոցիր աչքերդ
և ստեղծված խավարում
Ասա ինքդ քեզ.
Ես հրաշագործ եմ և հիմա`
Բացելով աչքերս, կտեսնեմ իմ իսկ ստեղծած աշխարհը,
Որի այդպիսին լինելու համար ես, միայն ես եմ պատասխան տալու:
Իսկ հիմա դանդաղ բացիր աչքերդ,
Ինչպես բարձրացնում են թատերական վարագույրը:
Դե իհարկե, ահա նա`
Քո աշխարհը,
Հենց այնպիսին, ինչպիսին դու նրան ստեղծել ես:

Բանաստեղծությունները ուզում էին ասել որ աշխարհը հրաշալի է և միայն մենք ենք պատասխանատու մեր աշխարտի համար։

***
Եթե դու ցանկանում ես հանդիպել Նրան,
Ով ընդունակ է հարթելու
Յուրաքանչյուր իրավիճակ,
Որը քեզ համար տհաճ է,
Ով կարող է քեզ երջանկացնել`
Անկախ նրանից, թե ինչ են խոսում կամ մտածում ուրիշները,
Նայիր հայելուն
Եվ ասա կախարդական բառը.
— Ողջո´ւյն …

Եթե կա խնդիր ուրեմն պետք է լուծել այն և այդ լուծումը պետք է փնտրս ինքդ քո մեջ ոչ թե ուրիշների։