1. Համացանցից գտնել տեղեկություններ, ուսումնասիրել Նահապետ Քուչակ հեղինակին։
Նահապետ Քուչակը 16-րդ դարի հայ առաջին աշուղ-երգիչներից է, ով ծնվել է Վանի Խառակոնիս գյուղում և ժողովրդի կողմից օժտվել հրաշագործի հատկություններով։ Թեև երկար ժամանակ նրան է վերագրվել միջնադարյան աշխարհիկ քառատողերի՝ հայրենների հեղինակությունը, գրականագիտությունն ապացուցել է, որ դրանք հիմնականում ժողովրդական-գուսանական հավաքական ստեղծագործություններ են։ Նրա անվան հետ կապվող այս պոեզիան աչքի է ընկնում աշխարհիկ, ազատ ու կրքոտ սիրո, ինչպես նաև պանդխտության թեմաներով՝ դառնալով հայ քնարերգության ամենասիրված մարգարիտներից մեկը։
2. Ի՞նչ է հայրենը։
Հայրեն, հայկական միջնադարյան ժողովրդական տաղաչափության տեսակներից մեկը։ Բաղկացած է չորս 15 վանկանի տողից, նույնահանգ է։ Երբեմն տողերը երկատվում են (7-8 վանկ), գրվում ութ տողով։ Հայրենների սովորական թեմաներն են սերը, բերկրանքը, պանդխտությունը, խաղաղությունը և այլն։ Հայրենները մեծ հետք են թողել հայ բանաստեղծական արվեստի վրա։ Դրանց նմանությամբ և անվանումով գրել են հայ միջնադարյան բանաստեղծներ, որոնցից ամենանշանավորը Նահապետ Քուչակն է։ Բայց 15-17-րդ դարերի որոշ ձեռագրերում պանդխտության և խոհա-խրատական հայրենների մեծ մասի հեղինակ է նշվում Հովհաննես Երզնկացին։ Իսկ սիրային հայրենները հանդիպում են առանց հեղինակային անվան, սակայն 1882 թ.-ին որոշ հեղինակներ և գրականագետներ հայրենների հեղինակ են ճանաչում Նահապետ Քուչակին։ Հայրենները Քուչակի երգերը չեն, դրանք գուսանաժողովրդական երգեր են։ Հայրենները գեղարվեստական բարձր հատկություններով օժտված արժեքներ են, «Հայ քնարերգության ամենասքանչելի գանձերը»,- ասել է Վալերի Բրյուսովը։
3. Կարդացե՛ք հայրենները, մեկնաբանեք։
Ես աչք ու դու լոյս, հոգի,
առանց լո՛յս՝ աչքըն խաւարի․
Ես ձուկ ու դու ջուր, հոգի,
առանց ջո՛ւր՝ ձուկըն մեռանի․
Երբ զձուկն ի ջըրէն հանեն
մի այլ ջուր ձըգեն, նայ ապրի,
Երբ զիս ի քենէ զատեն,
քան զմեռնելն այլ ճար չի լինի։
Երբ սերն ի յաշխարս եկավ,եկավ իմ սիրտս բնակեցավ.
Հապա յիմ սրտես ի դուրս` յերկրէ յերկիր թափեցավ.
Եկավ ի գլուխս ելավ, ի ըղեղս ելավ թառեցավ:
Աչիցս արտասուք ուզեց, նա արյուն ի վար վաթեցավ:
Ես ան հաւերուն էի,
որ գետինըն կուտ չուտէի․
Թըռչ՚ի երկընօքն երթ՚ի,
թէ սիրոյ ակնատ չընկնէի․
Ակնատն ի ծովուն միջին`
էր լարած՚ ես չգիտէի․
Ամէն հաւ ոտօքն ընկնէր,
ես ոտօքս ու թեւս աւելի։
Երբ որ ես պըզտիկ էի,
կանչէին ինձ ոսկի տըղայ․
Մեծցա, սիրու տէր եղայ,
երեսիս գոյնըն կու գընայ․
― Մանկտի՛ք, ձեր արևն ասեմ,
որ սիրուն՝ քարըն չի դիմնայ․
Սիրուն՝ քար ւ’երկաթ պիտի,
պողպատէ դըռնակն ի վերայ։
