2, 6-րդ դասարան, Պար

Բուլուլ

Տարածաշրջանը- Կարին

Ձեռքերի բռնվածքը- բարև բռնած

Ձեռքերի դիրքը- ուսերի բարձրության

Ժանրը- աշխատանքային

«Բուլուլ» նշանակում է խոտի փոքր դեզ։ Այս պարը պարում էին խոտի հունձքի ժամանակ։ Մարդիկ հունձքի ժամանակ փոքր բուլուլներ էին պատրաստում, այնուհետև փոցխով քաշելով դնում մեծ դեզի վրա։

Պարը բաղկացած է երկու մասից։ Առաջին մասում ցուցադրվում է թե ինչպես էին բուլուլները դնում մեկը մյուսի վրա։ Երկրորդ մասում բուլուլի շուրջ կատարվող պարն է։

Աշխատանքը թեթևացնելու համար մարդիկ հորինում էին երգեր, պարեր որոնք իրենց օգնում էին ավելի ակտիվ հանգստի ենթարկվելու։

Պարաքայլերը

  • Աջ ոտքով քայլ դեպի առաջ
  • Ձախ ոտքով առաջ կցորդ քայլ
  • Ձախ ոտքով քայլ դեպի ետ
  • Աջ ոտքով ետ կցորդ քայլ
  • Կրկնել նույնը
  • Աջ ոտքով քայլ դեպի կողք, ձախ ոտքով կցորդ քայլ։ Կատարվում է 6 անգամ
  • Ձախ ոտքով քայլ դեպի ետ, աջ ոտքով ետ կցորդ քայլ։ Կատարվում է 6 անգամ, 6-երորդ շարժումը ավարտում ենք մի փոքր կքանիստ կատարելով։

Պարտադիր պահպանվում է ոտքերի հարաբերակցությունը, ինչը հավանաբար կապվում է աշխատանքում հաջողության հետ։

1, 6-րդ դասարան, Պար

Քերծի

Տարածաշրջանը- Շատախ

Ձեռքերի բռնվածքը- խաչված ափերով

Ձեռքերի դիրքը- թևկախ,աջ դառնալով՝ մեջքից

Ժանրը— ռազմական

«Քերծին» Շատախի որսորդական նաև ռազմական պարերից է։ Կա ենթադրություն որ ռազմապարերի հիմքը որսորդական պարն է։

Ռազմապարերը մեծամասամբ գծային պարեր են և ունեն բանակի, միասնականության խորհուրդ։

Քերծի նշանակում է քերծել, իսկ քերծ բառը ժայռ։ Շարժումներն ունեն հարձակման և նահանջի խորհուրդ։

Պարը բաղկացած է 4 կտորից և 3 տեսակ շարժումներից։

 Պարողները շարվում են մեկ, երբեմն նաև՝ երկու գծով՝ իրար դիմահար շարքերով, որը մենամարտ կամ ճակատամարտ է հիշեցնում։ Գծով առաջ և հետ շարժվող պարաքայլերը հարձակում, նահանջ կամ պաշտպանություն են ենթադրում։ Շարքային վերադասավորումները տեղի են ունենում իրար թիկունքի կանգնած դիրքով՝ 90˚ դարձումներով։

1, 6-րդ դասարան, Պար

Վեր-վերի

Տարածաշրջանը- հայկական լեռնաշխարհ

Ձեռքերի բռնվածքը- Չափավոր հանդարտի դեպքում՝ ճկույթներով, արագի դեպքում՝ ուսերից

«Վեր-վերին» համայնքային պար է, որը պատկանում է երկու գնալ մեկ դառնալ պարաընտանիքին։ ՈՒնի դեպի վեր ձգվելու, բարաձրանալու խորհուրդ։ Կոմիտասի բնութագրմամբ «Վեր-վերին» թռնոցի պար է։

Գրաբարում այս պարաձևը կոչվում էր «Վերնապար», այսինքն՝ «պար դեպի վեր» կամ «վեհամբարձ պար»: Հայկական պարերում թռիչքների և ոստյունների բովանդակությունը եղել է պարողների ձգտումը թռիչքների բարձրությամբ մոգական ազդեցություն թողնել բույսերի, թռչունների, կենդանիների, ինչպես նաև սեփական ժառանգության աճի վրա:

Պարը բաղկացած է երկու մասից՝ չափավոր հանդարտ և թռնոցի։

Պարաքայլերը՝

Դանդաղ հատվածի պարային քայլերն են.

  • աջ ոտքը դրվում է դեպի աջ
  • ձախ ոտքը խաչվելով անցնում է աջ ոտքի վրայով
  • աջ ոտքը կրկին դրվում է դեպի աջ
  • խաղում է ձախ ոտքը, ապա դրվում է դեպի ձախ
  • խաղում է աջ ոտքը

Արագ հատվածի պարային քայլերն են.

  • ձախ ոտքի վրա կատարվում է թռիչք և աջ ոտքը դրվում է դեպի աջ
  • ձախ ոտքը խաչվելով անցնում է աջ ոտքի վրայով
  • երկու ոտքով թռիչք է կատարվում դեպի աջ
  • խաղում է ձախ ոտքը
  • երկու ոտքով թռիչք է կատարվում դեպի ձախ
  • խաղում է աջ ոտքը
1, 6-րդ դասարան, Պար

Կոմիտասի շորոր

Տարածաշրջանը- հավանաբար Ապարանի

Ձեռքերի բռնվածքը- ճկույթներով

Ձեռքերի դիրքը-հորիզոնական

Ժանրը— հարսանեկան

«Շորորի» այս տարբերակը գրառվել է Կոմիտասի կողմից։ Կոմիտասը գրառել է 8 պար,որոնցից դեռևս վերծանվել է երկուսը։

Շորորը գրաբարյան սորոր թռչունն է։ «Սորոր»-ը և «Շորոր»-ը, ըստ երևույթի, նույնն են: Ենթադրվում է, որ սորորիկ կոչվող թռչունը կաքավն է: Մեր նախնիները հավատում էին, որ մեր հարազատների հոգիները համբարձվում էին և վերածվում թռչունների։ Սորորալ բառի հիմքի վրա առաջացել է այս «Շորոր» պարատեսակը, որի խորհուրդը նախնյաց պաշտամունքն է։

Կոմիտասը ինքը «Շորորը» դասում է էպիկական պարերի շարքին։

Պարաքայլերը

  • Աջ ոտքով երկու քայլ դեպի առաջ
  • Կրկնակի հարված աջ ոտքով՝ ձախի զսպանակումներով
  • Աջ ոտքը ուղիղ անկյան տակ դնել աջի ետևում (միաժամանակ շարժելով մարմինը), ապա ձախը դնել աջի կողքին՝ աջն ուղղելով (տրամաբանորեն ետ գնալով) (կրկնել այս քալը 2 անգամ)
  • Կրկնել 1-ից 3-րդ քալերը
  • Աջ ոտքով քայլ դեպի աջ
  • Ձախը ոտքով խաչաձև անցում աջ ոտքին, ապա խաղացնել ձախ ոտքը
  • Գնալ ձախ՝ աջը խաչելով ձախ ոտքին, ապա խաղացնել աջ ոտքը
  • Կրկնել 5-րդ և 6-րդ քայլերը
1, 6-րդ դասարան, Պար

Փափուռի

Տարածաշրջանը- հայկական լեռնաշխարհ

Ձեռքերի բռնվածքը- ուսերից

«Փափուռին» չարխափան պար է, պարվել է չար ուժերին վանելու նպատակով։ Գրաբարում փափառա բառը նշանակում է հարվածել, արկանել, կոտրել, ոչնչացնել և այլն։

Այս պարը ամենատարածված պարատեսակներից է, որը մինչ օրս պահպանվել է կենցաղում՝ հատկապես սասունցիների շրջանում։ Այս պարի մեջ առկա են այնպիսի շարժումներ, ինչպիսիք են ծափը, ոտքով հարվածները և ըստ ավանդույթի ծափերի միջոցով վախեցնում են չար ուժերին, իսկ հարվածներով հարվածում չարքերին։

Պարը բաղկացած է դանդաղ և արագ մասերից։ Դանդաղ մասը բաղկացած է զսպանակաձև շարժումներով, արագ մասը՝ թռիչքային։

Պարաքայլերը

  • պարն սկսվում է քայլով դեպի աջ՝ ձախ ոտքը խաչվելով անցնում է աջ ոտքին
  • ձախ ոտքը բարձրանում և ծալվում է հետ և իջնելուց հետո կրունկով հարվածում գետնին, իր սովորական դիրքից մի քիչ առաջ
  • այնուհետև աջ ոտքն է կատարում նույն գործողությունը, կրունկով հարվածում իր դիրքից մի քիչ առաջ այնուհետև կողք
  • ոտքերը միանում են իրար, տեղում կատարվում է զսպանակային խաղ
1, 6-րդ դասարան, Պար

Շատրվանի շուրջպար

Տարածաշրջանը- Վան-Վասպուրական

Ձեռքերի բռնվածքը-  ճկույթ

Ժանրը֊ աշխատանքային

«Շատրվանի շուրջպար» պարը նաև հայտնի է Հավուզ Բաշի անունով: «Հավուզ» թուրքերենից թարգմանաբար նշանակում է ջրավազան, «Բաշ» նշանակում է գլուխ: Տեղեկություններ կան, որ աղջիկներն իրար հանդիպելու եւ ժամանակ անցկացնելու համար (երգել, պարել, կատակել, խոսել) և ինչու չէ սիրած տղային հանդիպելու համար, կուժերը վերցնում էին գնում ջրի: Ինչպես նաև ջուրը ունենալով կենսական նշանակություն մարդու համար, կարող է լինել մի երեւույթ, որին նվիրվել է պար: Պարն ունի դանդաղ և արագ մաս։

Պարաքայլերը

  • աջ ոտքը կատարում է քայլ դեպի աջ,
  • ձախ ոտքը կատարում է քայլ դեպի ետ, ձեռքերը ելման դրությունից իջնում են ներքև
  • աջ ոտքը նորից կատարում է քայլ դեպի աջ, ձեռքերը վերադառնալով ելման դրություն տեղափոխվում են աջ
  • ձախ ոտքը կատարում է քայլ առաջ, ձեռքերը վերադառնում են ելման դրություն
  • այս ամենը կատավում է 2 անգամ
  • աջ ոտքը դրվում է դեպի աջ
  • 4 անգամ կատարում ենք վեր-վերի, ձեռքերը թևում են

Արագ մասում քայլերը վերածվում են թռիչքների։

Ձայնագրությունը՝ Լաերտ Գրիգորյանի

Շատրվանի շուրջպար

1, 6-րդ դասարան, Պար

Գյովընդ

Տարածաշրջանը- հայկական լեռնաշխարհ

Ձեռքերի բռնվածքը- ճկույթներով

Ձեռքերի դիրքը-հորիզոնական

Ըստ Աճառյանի պարի ծագումնաբանությունը գալիս է պարսկերենից, որը նշանակում է գունդ։ Ըստ Ստեփանոս Մալխասյանի այն նաև նշանակում է համայքնի ամբողջականություն, մեծ և հզոր միավորում, ինչը նաև մեկնաբանելի է պարի մեջ քանի որ պարում ենք շրջանով։ Այն համայնքային պար է, այսինքն պարում են բոլորը՝ չկան սահմանափակումներ։

Տարբեր բարբառներում գյովընդ բառը տարբեր ձև է հանդիպում՝ գյոնդ, կյոնդ և այլն։

Այն պատկանում է երկու գնալ, մեկ դառնալ պարաընտանիքին։

Գոյություն ունի «Գյովընդի» բազմաթիվ տարբերակներ։ Միայն տասնյակ օրինակներ գրի է առել Սրբուհի Լիսիցյանը։

Այս պարաձևերը տարբերակվում են ըստ տեմպի, ըստ խաղացող ազատ ոտքի, ըստ ձեռքերը բռնելու ձևի և այլն:

Պարաքայլերը

  • աջ ոտքը կատարում է քայլ դեպի աջ
  • ձախ ոտքը կատարում է կցորդ քայլ մի փոքր առաջ
  • աջ ոտքը նորից կատարում է քայլ դեպի աջ
  • ձախ ոտքը կատարում է «խաղ»
  • ձախ ոտքը դրվում է դեպի ձախ
  • խաղում է աջ ոտքը

Իրականում դեպի ձախ կատարվում է մեկ քայլ, որն էլ ժողովրդի կողմից բնութագրվում է «մեկ դառնալ» տերմինով:

Գլուխը մարմնի համեմատ ոչ մի դարձում չի կատարում, այսինքն պտտվում է այնքան իչքան կորդինացիան է պահանջում։

Ձեռքերը խորհրդանշում են մարմնի տեղաշարժի ուղղությունը։