Աշխարհագրություն 7

Բուսաբուծություն

Որո՞նք են բուսաբուծության զարգացման նախադրյալները:

Բուսաբուծությունը բաղկացած է երկու հիմնական ճյուղերից՝ դաշտավարությունից և այգեգործությունից (մրգատու ծառերի, թփերի աճեցում):

Ի՞նչ կապ ունի բուսաբուծությունը տնտեսության մյուս ճյուղերի հետ:

Բուսաբուծությունը կարևոր դեր է կատարում նրանով, որ մատակարարում է մյուս որոլտներին՝ պարենամթերք։ Օրինակ ՝ թել, բամբակ, շաքարավազ և այլն։ Հատուկ պատրաստված կեր կենդանիների համար։

Նշեք հետևյալ բույսեր մշակող առաջատար երկրները.
Բրինձ, ցորեն, բամբակ, թեյ, սուրճ կակաո, խաղող, եգիպտացորեն

Բրինձ – Չինաստան, Հնդկաստան, Ինդոնեզիա, Բանգլադեշ, Վիետնամ

Ցորեն և բամբակ– Հնդկաստան, Չինաստան, ԱՄՆ

Թեյ – Չինաստան, Հնդկաստան, Քենիա, Շրի Լանկա

Սուրճ – Բրազիլիա, Վիետնամ, Ինդոնեզիա Կոլումբիա

Կակաո – Կոտ Դ՛իվուար, Ինդոնեզիա, Գանա, Նիգերիա

Խաղող – Չինաստան, ԱՄՆ, Իտալիա, Ֆրանսիա

Եգիպտացորեն – Մեքսիկա, ԱՄՆ, Չինաստան, Բրազիլիա

Աշխարհագրություն 7

Բուսաբուծություն

Գյուղատնտեսության ճյուղերից մեկը բուսաբուծությունն է, որին անվանում են նաև հողագործություն: Այն բնակչությանը մատակարարում է բուսական ծագման բազմազան պարենամթերք, արդյունաբերությանըհումք, իսկ անասնապահությանը կեր: Ամբողջ աշխարհում մշակում են մոտ 1600 մշակաբույս, այդ թվում ՀՀ-ումավելի քան 100-ը: Բուսաբուծությունը համաշխարհային գյուղատնտեսության առաջատար ճյուղն է, իսկ առանձին երկրներումերկրորդն է, օրինակԳերմանիայում, Դանիայում: Բուսաբուծությունը բաղկացած է դաշտավարությունից դաշտային մշակաբույսերի
աճեցումից և այգեգործությունիցտարբեր տեսակի մրգերի ծառերի և թփերի աճեցումից: Բուսաբուծության տեղաբաշխման մշակաբույսերի աճեցման վայրի ընտրության գործում կարևորագույն գործոնը բնակլիմայական պայմաններն են:
Գյուղատնտեսական մշակաբույսերի աճի վրա ազդում է լույսի, ջերմության և խոնավության բարենպաստ զուգորդումը դրանց աճման ժամանակամիջոցում: Կարևոր գործոն է նաև բնակչության թիվը, որով էլ որոշվում է տվյալ մշակաբույսի բերքի պահանջարկի մեծությունը: Ըստ կիրառական նշանակության առանձնացնում են հացահատիկային, ինչպես նաև ձիթատու, շաքարատու, յուղատու, կաուչուկատու և այլ տեխնիկական մշակաբույսեր: Սակայն մշակաբույսերի նման խմբավորումը

Продолжить чтение «Բուսաբուծություն»
Աշխարհագրություն 7

ԱՐԴՅՈՒՆԱբեՐՈՒԹՅԱՆ ԱՅլ ՃՅՈՒղեՐ (քիմիական, թեթեւ. սննդի)


քիմիական արդյունաբերությունը համարվում է ժամանակակից արդյունաբերության
առաջատար եւ արագ զարգացող ճյուղերից մեկը: Նրա հումքային բազան շատ լայն է. բացի
հանքային հումքից (աղեր, ծծումբ, ֆոսֆորիտներ եւ այլն) եւ օրգանական ծագման
վառելանյութերից (նավթ, գազ, ածուխ եւ այլն), օգտագործվում են նաեւ մետաղաձուլության,
անտառարդյունաբերության եւ այլ ճյուղերի արտադրությունների թափոնները։
Քիմիական արդյունաբերությունը մեքենաշինության եւ էլեկտրաէներգետիկայի հետ մեկտեղ
գիտատեխնիկական առաջադիմությունն ապահովող ճյուղերն են:
Քիմիական արդյունաբերությունը սինթեզում, ստեղծում է այնպիսի նյութեր (պլաստ-
մասսաներ, պոլիմերներ, քիմիական մանրաթելեր եւ այլն), որոնք բնության մեջ չեն լինում։
Ճյուղի բազմատեսակ արտադրանքը լայնորեն օգտագործվում է արդյունաբերության տարբեր
ճյուղերում, գյուղատնտեսության մեջ, տնտեսության այլ բնագավառներում եւ կենցաղում։ Ճյուղի
առավել հայտնի արտադրատեսակներն են` ծծմբական թթուն, հանքային պարարտանյութերը,
սինթետիկ կաուչուկը, սինթետիկ մանրաթելերը, պլաստմասաները:
Քիմիական արդյունաբերության ձեռնարկությունները, որպես կանոն, տեղաբաշխվում են
հումքի աղբյուրների, վառելիքաէներգետիկ եւ ջրային ռեսուրսների շրջանում: Վերջին
տարիներին քիմիական գործարաններ են կառուցվում նաեւ գիտական կենտրոնների մոտ`
ավելի արագ ներդնելու համար գիտության նվաճումները, կամ էլ այն ձեռնարկություններին
կից, որոնց արտադրական թափոններն օգտագործվում են որպես հումք: Երբեմն գործա-
րանները դուրս են հանվում խոշոր քաղաքների տարածքներից, եթե դրանք աղտոտում են
շրջակա միջավայրը: Հատկանշական է այն, որ Ճյուղի ձեռնարկությունները տեղաբաշխված են
սահմանափակ թվով երկրներում եւ տարածաշրջաններում: Խոշոր քիմիական համալիրներ
ստեղծվել են Տեքսասում (ԱՄՆ), Ռուրում (Գերմանիա), Մերձվոլգյան շրջանում (Ռուսաստան),
Դոնբասում (Ուկրաինա) եւ այլն:
Քիմիական արդյունաբերությունը, ինչպես եւ մեքենաշինությունը, առավելապես ներկայաց-
ված է զարգացած երկրներում (ԱՄՆ, Ճապոնիա, Գերմանիա եւ այլն): Այստեղ զարգանում են
հատկապես քիմիական արդյունաբերության գիտատար եւ նորագույն ճյուղերը (պոլիմերների,
մանրաթելի, վիտամինների արտադրություն, դեղագործություն)։ Ներկայումս զարգացած
երկրներին բաժին է ընկնում աշխարհում թողարկվող քիմիական արտադրանքի ավելի քան
80%-ը:
Զարգացող երկրներում քիմիական արդյունաբերությունը սկսել է արագ զարգանալ վերջին
շրջանում: Նավթարդյունահանող մի շարք երկրներում (Սաուդյան Արաբիա, Իրան, Ինդոնեզիա
եւ այլն) հիմք է դրվել նավթաքիմիական արդյունաբերությանը, որի արտադրանքի մեծ մասը
արտահանվում է զարգացած երկրներ: Էկոլոգիապես վնասակար` ջրային եւ օդային
ավազաններն էապես աղտոտող քիմիական արտադրություններն աստիճանաբար դուրս են
մղվում զարգացած երկրներից եւ տեղաբաշխվում են զարգացող երկրներում: Պատճառն այն է,
որ զարգացած երկրներում վերջին տարիներին մեծ ուշադրություն են դարձնում շրջակա
միջավայրի մաքրությանը, ուստի բնությանը վնաս հասցնելու համար գործարանները ստիպված
են լինում վճարել մեծ տուգանքներ:
Ի տարբերություն ծանր արդյունաբերության ճյուղերի` թեթեւ եւ սննդի արդյունաբերությունը
հիմնականում արտադրում է սպառման առարկաներ, բնակչությանը ապահովում է սննդով եւ
հագուստով:
Թեթեւ արդյունաբերությունը համալիր ճյուղ է, որի գլխավոր ենթաճյուղերն են` տեքստիլի,

Продолжить чтение «ԱՐԴՅՈՒՆԱբեՐՈՒԹՅԱՆ ԱՅլ ՃՅՈՒղեՐ (քիմիական, թեթեւ. սննդի)»
Աշխարհագրություն 7

Մեքենաշինություն և Մետաղաձուլություն

  1. Ի՞նչ դեր ունի մետղաձուլությունը ժամանակակից կյանքում և տնտեսության մեջ: 

Մետաղաձուլութթյունն ոուղիղ կապ ունի մեքենաշինության հետ իսկ մեքենաշինությունը այսօր համարվում է արդունաբերության ամենապահանջված ճուղերից մեկը։

  1. Ի՞նչպիսի փոխադարձ կապեր կան մեքենաշինության և մետաղաձուլության միջև:

Մեքենաները մետաղից են պատրաստվում։

  1. Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են մեքենաշինության ոլորտում: 

  1. Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են Էեկտրաէներգիայի արտադրությամբ: 

  1. Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են երկաթաքարի արդյունահանմամբ:
Աշխարհագրություն 7

Արդյունաբերություն

  1. Որո՞նք են արդյունաբերության հին և նոր ճյուղերը:

Հին մետաղաձուլություն,քիմիական արտադրամասեր,հանքաարդյունաբերություն և այլ

Նոր սնունդ,հաքուսը,ավտոմեքենաներ և այլ

  1. Նշեք արդյունաբերության այն ճյուղերը, որոնք դուք առաջնային եք համարում:

Թեթև և նորագույն

  1. Որո՞նք են արդյունաբերության զարգացման նախադրյալները:

Երկրի զարգացածությունը։

С рубрикаий, Հաշվետվություններ, Աշխարագրության հաշվետվություն, Աշխարհագրություն 7

Աշխարագրության հաշվետվություն

Աշխարհի Պետություններ

Աշխարագրություն

Բնակչության ռասայական, ազգային և կրոնական կազմը

Բնակչության վերարտադրություն

Թիվը և շարժը

Քարտեզ

Բնական ռեսուրս և բնական պայման

Աշխարհագրություն

Աշխարհագրություն 7

ԱՇԽԱՐՀի ՊետՈՒԹՅՈՒՆՆեՐի ԽմբԱվՈՐՈՒմը

Յուրաքանչյուր պետություն առանձնահատուկ է իր բնույթով եւ յուրահատկությամբ: Սակայն
կան քանակական եւ որակական բնույթի ցուցանիշներ, որոնք բնորոշ են մեծ թվով
պետությունների: Հենց այդ բնորոշ եւ ընդհանուր գծերով էլ երկրները բաժանվում են առանձին
խմբերի:
Աշխարհագրության մեջ ընդունված է պետությունների խմբավորում կատարել ըստ հետեւյալ
հատկանիշների.
• պետական տարածքի մեծություն,
• բնակչության թիվ,
• պետական կառուցվածք,
• աշխարհագրական դիրք,
• սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակ:
Պետությունների խմբավորման ուրիշ ի՞նչ ցուցանիշներ կարող ես առաջարկել ինքդ:
տարածքի մեծությունն էական դեր է խաղում երկրի տնտեսության զարգացման գործում:
Յուրաքանչյուր պետություն գոյություն ունի որոշակի սահմաններով եզրագծված բնատա —
րածքում: Որքան մեծ է տարածքը, այնքան, որպես կանոն, մեծ ու բազմազան են բնական
հարստությունները: Օրինակ, Ռուսաստանի, Կանադայի, Չինաստանի, ԱՄՆ-ի ընդարձակ
տարածքներում առկա են գրեթե բոլոր օգտակար հանածոները: Շատ են նաեւ հողային եւ
ջրային, անտառային պաշարները:
Տարածքի մեծությունը նպաստավոր պայմաններ է ստեղծում բնակչության ազատ տեղա —
բաշխման, տնտեսության ընդարձակման, նոր քաղաքների ու գյուղերի կառուցման համար:
Ըստ տարածքի մեծության առանձնանում են խոշորագույն, խոշոր, միջին եւ փոքր
տարածքով երկրներ: Աշխարհի խոշորագույն 7 պետություններից յուրաքանչյուրը զբաղեցնում
է 3 մլն քկմ-ից ավելի տարածք: Տարածքով աշխարհի ամենամեծ պետությունը Ռուսաստանի
Դաշնությունն է` 17 մլն քկմ:
Փոքր պետությունների տարածքը հաշվվում է տասնյակ հազարավոր քառակուսի
կիլոմետրով:
Փոքր պետությունների խմբում առանձնանում են շատ փոքր, այսպես կոչված «գաճաճ»
պետությունները, որոնցից յուրաքանչյուրի տարածքը մի քանի քառակուսի կմ է: Դրանցից են,
օրինակ, Անդորրան, Սան Մարինոն, Մոնակոն, Վատիկանը, Սինգապուրը եւ մի քանի ուրիշներ:
Տարածքով աշխարհի ամենափոքր պետությունը Վատիկանն է` 0.44 քկմ:
Հայաստանը տարածքով փոքր պետություն է:
բնակչության թիվը նույնպես պետության ընդհանուր եւ, մասնավորապես, ռազմական
ներուժը ցույց տվող կարեւորագույն հատկանիշ է: Բնակչության թվաքանակի մեծությունը եւ
նրանով պայմանավորված մյուս գործոններն էական ազդեցություն են ունենում ամեն մի երկրի
քաղաքական, տնտեսական եւ սոցիալական զարգացման վրա:
Ըստ բնակչության թվի նույնպես աշխարհի երկրները շատ տարբեր են: Բնակչության թվով
ամենամեծը Չինաստանն է, որտեղ բնակվում է շուրջ 1 միլիարդ 300 միլիոն մարդ: Դրա կողքին
աշխարհի ամենափոքր բնակչություն ունեցող Վատիկան պետությունում ապրում է ընդամենը
1000 մարդ:
Հայաստանը բնակչության փոքր թվաքանակ ունեցող 6 տասնյակ երկրներից մեկն է:
Ամեն մի պետություն իր գոյությունը պահպանելու եւ հասարակական կյանքը կազմա —
կերպելու համար ստեղծում է կառավարման հատուկ համակարգ, որը կոչվում է պետական

Աշխարհագրություն 7

Աշպարագրություն



Ուրվագծային քարտեզի վրա նշել ռասսաների տեղաբախման հիմնական շրջանները:
2. Գրել հետևյալ երկրներում գերիշխող դավանանքը՝ նշելով նաև համաշխարհային կրոնի ուղղությունը. Արգենտինա, Իսրայել, Ճապոնիա, Չինաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Կանադա, ԱՄՆ, Իրան, Սաուդյան Արաբիա, Ալժիր, Նիգեր, Վիետնամ, Նիդերլանդներ, Կազախստան, Ուկրաինա, Թուրքիա, Ուրուգվայ, Վրաստան, Բրազիլիա, Ավստրալիա, Մոնղոլիա, Հունաստան, Լեհանստան, Հս. Կորեա, Հայսատան:


3. Ուրվագծային քարտեզի վրա նշել 5 բազմազգ (պոլիեթնիկ) և 5 միազգ (մոնոէթնիկ) երկիր:

Աշխարհագրություն 7

Բնակչության ռասայական, ազգային և կրոնական կազմը

Ուրվագծային քարտեզի վրա նշել ռասսաների տեղաբախման հիմնական շրջանները:
2. Գրել հետևյալ երկրներում գերիշխող դավանանքը՝ նշելով նաև համաշխարհային կրոնի ուղղությունը. Արգենտինա, Իսրայել, Ճապոնիա, Չինաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Կանադա, ԱՄՆ, Իրան, Սաուդյան Արաբիա, Ալժիր, Նիգեր, Վիետնամ, Նիդերլանդներ, Կազախստան, Ուկրաինա, Թուրքիա, Ուրուգվայ, Վրաստան, Բրազիլիա, Ավստրալիա, Մոնղոլիա, Հունաստան, Լեհանստան, Հս. Կորեա, Հայսատան:
3. Ուրվագծային քարտեզի վրա նշել 5 բազմազգ (պոլիեթնիկ) և 5 միազգ (մոնոէթնիկ) երկիր: