Մարդկության զարգացման պատմությունր ցույց է տալիս, որ դարեր շարունակ մարդը ձգտել է ճանաչել բնությունը, առավել խոր գիտելիքներ ձեռք բերել բնության մարմինների և երևույթների մասին:
Բնության տարբեր մարմինների հատկությունների, բնական երևույթների իմացությունը մարդուն հնարավորություն է տալիս ճիշտ կողմնորոշվելու առօրյա կյանքում, խուսափելու հնարավոր վտանգներից, ստեղծելու նյութական բարիքներ, ավելի բարեկեցիկ և հարմարավետ դարձնելու իր կյանքը:
Կենդանի և անկենդան բնությունը կարելի է ուսումնասիրել տարբեր եղանակներով կամ, ինչպես ընդունված է ասել, տարբեր մեթոդներով, որոնցից են դիտումը, փորձը և չափումները:
Դիտումների միջոցով մենք մեր զգայարանների շնորհիվ բնական պայմաններում ծանոթանում ենք տարբեր երևույթների, պարզում տարբեր մարմինների հատկություններր: Դիտումներր մեզ թույլ են տալիս որոշակի նախնական պատկերացումներ կազմել այս կամ այն երևույթի մասին, նկատել որոշ օրինաչափություններ։
Բնության երևույթներն ուսումնասիրում են գիտնականներր: Սակայն մի շարք երևույթներ կարող եք ուսումնասիրել նաև դուք՝ կատարելով պարզագույն դիտումներ: Դիտման միջոցով կարող եք պարզել, որ մարմիններր տաքանալիս ընդարձակվում են, որ տարբեր նյութեր տարբեր չափով են ջերմություն հաղորդում, որ բույսերն առանց ջրի չորանում են, որ գետերը սովորաբար վարարում են գարնանը և այլն:
Բնության մասին ավելի խոր գիտելիքներ կարելի է ձեռք բերել փորձերի միջոցով: Փորձի ընթացքում հեռազոտողը ոչ միայն պարզապես դիտում է ուսումնասիրվող երևույթր, այլև կարողանում է միջամտել տեղի ունեցող փոփոխություններին, կառավարել դրանք: Առավել հավաստի տեղեկություններ ստանալու համար փորձերը կրկնվում են մի քանի անգամ:
Օրինակ՝ եթե դուք ցանկանում եք պարզել, թե որ ջերմաստիճանում է եռում ջուրր, ուսուցչի օգնությամբ կարող եք կատարել հետևյալ փորձր: Անոթի մեջ լցրեք ջուր և սկսեք տաքացնել: Փորձի րնթացքում հետևեք ջրի մեջ իջեցված ջերմաչափի ցուցմունքին ։
Երբ ջուրն սկսի եռալ, գրանցեք ջերմաչափի ցուցմունքր: Դա կլինի ջրի եռման ջերմաստիճանը: Ձեր մեջ կարող է հարց առաջանալ՝ իսկ գուցե ավելի փոքր քանակությամբ ջուրն ավելի ցա՞ծր ջերմաստիճանում է եռում: Ձեր այդ ենթադրությունր դարձյալ կարող եք ստուգել փորձով: Կպարզվի, որ ջրի եռման ջերմաստիճանր կախված չէ ջրի քանակից: Ինչ քանակությամբ ջուր էլ վերցնեք, կեռա միևնույն ջերմաստիճանում:
Փորձերի միջոցով ուսումնասիրում են ոչ միայն անկենդան, այլև՝ կենդանի մարմինների հատկություններր: Օրինակ՝ փորձերով կարելի է պարզել որոշ նյութերի օգտակար ազդեցությունր բույսերի աճի վրա կամ ստուգել սննդում թունավոր նյութերի առկայությունր և դրանց վնասակար ազդեցությունր մարդու առողջության վրա:
Դիտումներր և փորձերը լրացվում են չափումներով և քանական հաշվարկներով: Ոչ մի լուրջ հետազոտություն չի իրականացվում առանց չափումների: Դուք արդեն ծանոթ եք, թե ինչպես են չափում հեռավորությունը, մարմնի զանգվածը, ժամանակը: Չափման շնորհիվ որոշվում է չափվող մեծության թվային արժեքը՝ համապատասխան միավորով արտահայտված, օրինակ՝ երկարությունը՝ մետրերով, ժամանակը՝ վայրկյաններով, զանգվածը՝ կիլոգրամներով և այլն:
Հարցեր և առաջադրանքներ
- Որո՞նք են բնության ուսումնասիրման եղանակները:
- Ի՞նչ է դիտումը, բերեք օրինակներ:
- Ինչո՞վ է փորձը տարբերվում դիտումից:
- Նկարագրեք որևէ փորձ։
- Թվարկեք երկարության ժամանակի, զանվածի չափման միավորները: