Без рубрики

ԱՇՈՒՆ ՕՐ

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և նկարի՛ր քեզ ամենից շատ դուր եկած հատվածը։

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

2. Բացատրիր արտահայտությունները

շար եկան- շարվեցին

մաղ տալ-մաղել

շաղ տալ-ցանել

վար եկան-ներքև իջան

քող կապել-

3. Փորձիր քո բառերով պատմել բանաստեղծությունը։

Ամպերը սևացան, իջան սարի վրա, օդը սառեց ։Անձրև եկավ և տերևները շաղ տվեց։

4 . Գրի՛ր տրված բառերի հականիշները:

վար-վեր

պաղել-տաքանալ

հեռու-մոտիկ

վառել-մարել

5. Դուրս գրիր բանաստեղծության այն տողերը, որոնց մեջ գույն կա։

Սևուկ ամպեր վար եկան։

Լրացուցիչ առաջադրանքներ

4. Ձայնագրի՛ր բանաստեղծությունը և նկարաշարի օգնությամբ տեսանյութ պատրաստի՛ր:

Реклама
С рубрикаий, Մաթեմատիկա

Մաթեմատիկա լրացուցիչ աշխատանք 28․09․2021

293.

Ջոկում կա 10զինվոր: Դասակը բաղկացած է 4 ջոկից, վաշտը 4 դասակից, գումարտակը 4 վաշտից: Քանի զինվոր կա գումարտակում

4×10=40

40×4=160

160×4=640

295.

Տղան 2 րոպեում քաղում է 12 խնձոր, իսկ աղջիկը 3 րոպեում 15 խնձոր: 5 րոպեում քանի խնձոր կքաղեն աղջիկն ու տղան միասին:

15:3=5

5×5=25

12:2=6

6×5=30

30+25=55

297.

Բժիշկը հիվանդին հանձնարարել է օրը 3 անգամ 2-ական հաբ խմել: Տուփի մեջ կա 60 հաբ: Քանի օր կբավականացնեն հիվանդին այդ հաբերը:

3×2=6

60:6=10

299.

Երկու քաղաքների հեռավորությունը 400կմ է: Երկու գնացքները դուրս եկան այդ քաղաքներից իրար ընդառաջ: Առաջին գնացքը 1 ժամում անցնում էր 40կմ: Երբ երկրորդ գնացքին 30կմ էր մնացել մինչև ճանապարհի կեսն անցնել առաջինի շարժվելուց անցել էր 3 ժամ: Որքան էր գնացքների հեռավորությունն այդ պահին:

400:2=200

40×3=120

200+120=320

400-320=80

С рубрикаий, Մաթեմատիկա

Մթեմատիկա դասարանական աշխատանք 20․09․2021

292.

Երկու պահեստներից յուրաքանչյուրում կա 35 արկղ օճառ: յուրաքաչյուր արկղում կա 90 օճառ: Ընդամենը քանի օճառ կա երկու պահեստներում միասին:

Լուծում

35×2=70

70×90=6300

294.

Ճոպանուղում օրական կատարվում է 20 ուղերթ: Քանի մարդ կարող է օգտվել ճոպանողուց 1 շաբաթում, եթե խցիկում տեղավորվում է 15 մարդ:

20×15=300

300×7=2100

296.

Ինչպես կփոխվի երեք գումարելիների գումարը, եթե մի գումարելին մեծացնենք 17-ով, իսկ մեկ ուրիշը փոքրացնենք 5-ով

17-5=12

298.

Բնակարանն ունի երեք սենյակ, խոհանոց և նախասենյակ: Սենյակներից երկուսը նույն չափերն են, իսկ երրորդն ավելի մեծ է: Մեծ սենյակն ունի 4 լուսամուտ, փոքր սենյակներից յուրաքանչյուրում 2 անգամ պակաս, քան փոքր սենյակը: Նախասենյակում լուսամուտ չկա: Ընդամենը քանի լուսամուտ կա բնակարանում:

4:2=2

2+2=4

2:2=1

4+4+1=9

300. Ինչ թվանշաններ կարելի է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի ճիշտ անհավասարություն.

ա) 103<113

բ) 645>644

գ) 128<129

դ) 129<139

ե) 0<1

զ) 90918>90909