Մաթեմատիկա

Մաթեմատիկա լրացուցիչ աշխատանք 22․09․2021

224

3x(18-9)+6×7>24:3:2+91

226

Գործվացքի 36մ երկարություն  ունեցող կտորից կարել են 12 միանման թիկնոց։Քանի մետր գործվացք է անրաժեշտ 15 այպիսի թիկնոց  կարելու  համար։

36։12=3

3×15=45

227

Մարդատար գնացքը կազմված է 16 վագոնից,որոնցից յուրաքանչյուրում  կա 56 տեղ։Քանի ազատ տեղ է մնացել,եթե գնացք է նստել 873 ուղևոր։

56×16=896

896-873-26

230

Աղջիկը 2 տարեկան է։Հյրը նրանից մեծ է 30 տարով։Քանի անգամ է հայրը մեծ աղջկանից։Հայրը աղջկանից քանի անգամ մեծ կլինի 4 տարի անց։

30+2=32

32:2=16

2+4=6

32+4=36

36:6=6

Реклама
С рубрикаий, Մաթեմատիկա

Մաթեմատիկա դասարանական աշխատանք 22․09․2021

216.Գրեք հինգ թվերից կազմված հաջորդականություն,որում՝

Ա.առաջին թիվը հավասար է 7-ի,իսկ յուրաքնաչյուր հաջոդը 5-ով մեծ է նախորդից:

71217

Բ.առաջին թիվը 0-ն է,երկրորդը՝ 3-ը,իսկ յուրաքնաչյուր հաջորդը 5-ով մեծ է  նախորդից:

03369

218.Մեքանան առաջին օրն անցել է 115կմ,երկորդ օրը ՝ 15կմ-ով ավելի:Երրորդ օրը մեքենան անցել է 10կմ-ով ավելի քան առաջին երկու օրում:Ընդամենը  քանի՞ կիլոմետր է անցել  մեքենան երեք օրում:

115+15=130

115+130=245

224.Աստղանիշի փոխարեն տեղադրեք համեմատման ճիշտ նշանը.

Բ.68:2+(13-3)x2<(25+3):4+7×7-2 Գ.(51-31)x2-3< 105:3-2x(17-3)+5

Բնագիտություն

ԳԱՂԱՓԱՐ ՏԻԵԶԵՐՔԻ ՄԱՍԻՆ, ԱՍՏՂԵՐ ԵՎ ՀԱՄԱՍՏԵՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք ապրում ենք Երկրի վրա: Դուք արդեն գիտեք, որ դա մի հսկայա­կան գունդ է, որի մակերևույթը պատված է ցամաքով և ջրով: Իսկ ուրիշ ի՞նչ մարմիններ կան աշխարհում:

Դրանցից ձեզ առավել ծանոթ են Լուսինն ու Արեգակը: Մութ գիշերը երկն­քին նայելիս մենք տեսնում ենք բազ­մաթիվ լուսատու, առկայծող կետեր: Դրանք աստղերն են: Բացի աստղերից՝ հայտնի են նաև մեծ ու փոքր երկնային շատ այլ մարմիններ, օրինակ՝ Արեգակի շուրջը պտտվում են նրա համեմատ փոքր չափեր ունեցող մարմիններ, որոնք կոչվում են մոլորակ­ներ: Դրանցից մեկը Երկիրն է: Հետագայում դուք կծանոթանաք երկնային մի շարք այլ մարմինների:

Այդ բոլոր մարմինների ամբողջությունն ընդունված է անվանել տիե­զերք: Տիեզերք բառը նշանակում է մեծ եզերք (տի՝ մեծ): Այսինքն՝ տիեզերքն այն ահռելի տարածությունն է, որը լցված է հսկայական թվով տար­բեր չափեր և զանգվածներ ունեցող երկնային մարմիններով:

Աստղեր և համաստեղություններ: Անզեն աչքով գիշերը երկնքում կա­րելի է տեսնել մինչև 6000 աստղ, իսկ նույնիսկ փոքր աստղադիտակով կա­րելի է հաշվել միլիոնավոր աստղեր: Այդպիսի աստղ է նաև մեզ լավ ծանոթ Արեգակը։ Համեմատած Արեգակի հետ՝ մնացած աստղերը մեզնից շատ ավելի մեծ հեռավորությունների վրա են գտնվում, և դա է պատճառը, որ դրանք այդքան փոքր են երևում:

Իրականում աստղերը շիկացած, լուսարձակող հսկայական գազային մարմիններ են, որոնք հիմնականում կազմված են ջրածնից և հելիումից: Աստղերի ընդերքում գազերն ուժեղ սեղմված են ու շիկացած: Դրանց ջերմաստիճանը հասնում է միլիոնավոր աստիճանների: Աստղերն իրենց չա­փերով, զանգվածով և պայծառությամբ տարբերվում են միմյանցից: Արե­գակը միջին մեծությամբ աստղ է:

Աստղերը հավասարաչափ չեն բաշխված տիեզերքում: Դրանք, միա­վորվելով, կազմում են աստղային հսկայական խմբեր, որոնք կոչվում են գալակտիկաներ:

Դեռևս հին ժամանակներում երկն­քում աստղերի դիրքը որոշելու, միմյան­ցից տարբերելու համար մարդիկ աչքով տեսանելի աստղերը բաժանել են խմբե­րի և դրանք անվանել համաստեղություններ: Համաստեղությունները կոչել են կենդանիների, առասպելական հերոսների և այլ անուններով, օրինակ` Մեծ Արջ, Փոքր Արջ, Առյուծ, Վիշապ, Անդրոմեդա ե այլն: Ներկայումս գիտնականներն ամբողջ երկնակամարում առանձնացրել են 88 համաս­տեղություն, գալակտիկաներ: Մեր գալակ­տիկան, որում գտնվում են նաև Արե­գակը և Երկիրը, պարունակում է մոտ 100 միլիարդ աստղ: Բացի մեր գալակ­տիկայից՝ գոյություն ունեն հսկայական թվով այլ գալակտիկաներ:

Աստղային երկնքում առավել հեշտ է գտնել Մեծ Արջի համաստեղությունը, որի պայ­ծառ յոթ աստղի համախումբն անվանում են Շերեփ (դրանց դասավորու­թյունը նման է շերեփի): Եթե շերեփի երկու եզրային աստղերը մտովի միացնեք իրար և տեղափոխվեք այդ աստ­ղերի միջև հեռավորությունից մոտավորա­պես հինգ անգամ մեծ հեռավորություն, ապա կտեսնեք Բևեռային աստղը: Այդ աստղը երկնակամարում անշարժ է և միշտ ցույց է տալիս հյուսիսային ուղղությունը: Բևեռային աստղից սկսվում է Փոքր Արջի համաստեղությունը: