1, 6-րդ դասարան, Հայոց լեզու

Ամսագրերի քննարկում

Հինգշաբթի օրը մեզ ներկայացրին ,,Լուսապսակ,,  ամսագիրը,  նաև միս Բուշն ասաց, թե ում շարադրություններն ես տպագրվել այդ ամսագրում։ Պարզվում է, որ մեր դպրոցից ուղարկվել էր քսանհինգ շարադրություն, որոնցից ընտրվել էին 3-ը։ Երբ Միս Բուշը կարդաց իմ անունը, ես շատ զարմացա և անչափ ուրախացա։ Ինձ համար շատ դժվար է բառերով նկարագրել իմ զգացողությունները։Այդ պահին ես մայրիկիս մասին էի մտածում, պատկերացնում էի նրա ուրախ դեմքը և այն մտքից, որ մայրիկիս ուրախացնելու եմ, ես ինքս էլ շատ էի ուրախանում։ Ինձ տվեցին ամսագրի երկու օրինակ։Ամսագրի մեկ օրինակը նվիրեցի տատիկիս և պապիկիս։ Տատիկս շատ հուզվեց և ինձ ցույց տվեց մի թերթ, որում դպրոցական տարիներին, համարյա իմ տարիքին , մայրիկիս գրած բանաստեղծությունն էր տպագրվել։Շատ հպարտացա այդ պահին։ Հուզվեցին նաև հայրիկս և մյուս տատիկ, պապիկս։ Ես շատ ուրախ էի, որ բոլորին այդքան ուրախության և հպարտության զգացողություն պարգևեցի։

Оставьте комментарий