1, 6-րդ դասարան, Անգլերեն

English

Open photo
Open photo
Реклама
1, 6-րդ դասարան, Հայոց լեզու

Մխիթար Սեբաստացի

Մխիթար Սեբաստացին ծնվել է 1676 թվականին Սեբաստիա քաղաքում: Իսկական անունը Մանուկ է: Կոչվել է Սեբաստացի, որովհետև Սեբաստաիա քաղաքում էր ծնվել, իսկ հին սովորության համաձայն մարդկանց կոչում էին իրենց բնակավայրի անունով:  Սկզբում սովորել է Սեբաստիայի Սուրբ Նշան, ապա Էջմիածնի, Սևանի վանքերում: 1701 թվականին Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն: 1706 թվականին Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցման:

1717 թվականին Վենետիկի Սուրբ Ղազար կղզին շնորհվել է միաբանությանը:  Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց: Սուրբ Ղազար կղզում նա զբաղվել է բանասիրական հետազոտական աշխատանքով, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր:

Սեբաստացու մահից հետո միաբանությունը կոչվել է նրա անունով:
Աղբյուրը

Միբանություն են այցելել բազմաթիվ հայտնի մարդիկ՝ Ջորջ Բայրոն, Վալտեր Սկոտ, Ստենդալ, Ժորժ Սանդ, Հենրիխ Պետերման և այլն:

,,Օտարները հայոց կղզի կկոչեն, հոն ամեն ինչ հայկական է և հայու անունին համար: Աղոթքի հետ՝ աշխատանք, առաքինության հետ՝ հայրենասիրություն, հավատքի հետ՝ գաղափարական սևեռակետ, և միշտ Հայաստան, ամեն ինչ հայրենիքին համար, հայ ժողովրդին համար…,,:
              Մխիթար Սեբաստացի
,,Այս մարդիկ /Մխիթարյանները/  հարստահարված և բարձրատոհմ մի ազգի կրանոավորներ են, ազգ, որ հրեաների և հույների պես տարագիր ու ստրուկ է եղել՝ առանց առաջինների ինքնամեկուսացման և վերջինների ստրկամտության:  Այս ժողովուրդը հարստացել է առանց բանսարկության,,:

,,Ինչպիսին էլ եղած լինի հայերի ճակատագիրը, իսկ դա անցյալում դառն է եղել, ինչպիսին էլ լինի նա ապագայում, նրանց երկիրը պիտի հավետ մնա որպես աշխարհի հետաքրքիր երկրներից մեկը,,:
                      Ջորջ Բայրոն, անգլիացի բանաստեղծ
,,Ոչ մեկ հայկական հարստություն այնքան խորունկ ու տևական ազդեցություն ունեցած է Հայոց վրա, արևմտյան ոգիին, ճաշակին և ազնիվ բարքերուն մեր մեջ տարածման տեակետով, որքան Մխիթարի տունը,,:
                            Արշակ Չոպանյան

Աղբյուրը

Բայրոնն ամեն օր գալիս էր հայական վանքի մոտ: կապվել էր հոգևոր հայրերին և սիրում էր այցելել նոճիներով, ծառերով, նարինջներով կանաչապատված նրանց փոքրիկ կղզին: Անցնելով ծաղկավետ ճեմելիքով, մտնում էր սրբապատկերներով զարդարված մի սենյակ, ուր օգնում էր հայր Պասկալին պատրաստել ,,Անգլերեն-հայերեն քերականություն,,:
     Անդրե Մորուա

Բայրոնի և հայր Պասկալի հեղինակած գիրքը լույս է տեսնում 1817 թվականին:

1810 թվականին Նապոլեոն Բոնապարտը գրավել է Վենետիկը և տեսնելով կղզում միաբանության անդամների  ծավալած աշխատանքները, հատուկ հրամանագրով այն ճանաչել է որպես գիտական գործունեություն ծավալող ակադեմիական հաստատություն, իսկ կայսերական հատուկ հրովարտակով  միաբանությունը հռչակվել է անձեռնամխելի: 

Յուրաքանչյուրը, ով ունի մանկավարժական գաղափարներ, ծրագրեր, ուզում է դրանք իրականացնել, փորձում է գտնել համախոհներ իր դպրոցը` կրթական միջավայր ստեղծելու համար։ Միջավայր, որովհետև միջավայրն ամենամեծ դպրոցն է:
 Կրթահամալիրի, հետազոտական-կրթական միջավայրի հոմանիշը միաբանությունն է: Գաղափարակիր, ոգևորված, ստեղծագործող ուսուցիչները մի՞թե վարդապետներ չեն: Բանգլադեշը այն ժամանակ մի տեսակ կղզի էր հիշեցնում, մեկուսացած էր մայրաքաղաք Երևանից, Հայաստանից: Սրան ավելացրեք մեծ ակնածանքը Մխիթար Սեբաստացու, նրա Միաբանության հանդեպ… նոր, կրթական միաբանություն ունենալու համար շատ էլ հարմար անուն ընտրեցինք: Խիզախել էր պետք, ինչպես հայր Մխիթարը:
                                                                         Աշոտ Բլեյան 

1․ Տեքստից դուրս գրեք 5 գոյական 5ածական և 5 բայ։

2.Երբ է ծնվել Մխիթար Սեբաստացին։

3․Ըստ տքստի նկարագիր Մխիթար սեբաստացուն։

1, 6-րդ դասարան, Հայոց լեզու, Մայրենիի հաշվետվություն

Ուրբաթ օրերը գրադարանում կարդացած գրքերի վերաբերյալ հաշվետվություն

Ուրբաթ օրերին ես կադացի երկու գիրք առաջինը տիեզերքի մասին էր որը շատ հետաքրքիր կլիներ ինձ համար,եթե ես քիչ տեղեկություն ունենաի տիեզերքի մասին։Երկրորդ գիքը մարդկային կատակերգությունն էր։Ես շատ սիրեցի այդ գիրքը, այն շատ հետաքրքիր,ուսուցողական և խորհը մտքեր ունեցող գիրք է։Իմ սիրելի հերոսն է Միստր Գրոգանը,որովհետև նա խելացի, բանիմաց,