1, 6-րդ դասարան, Մաթեմատիկա

Մաթեմատիկա լրացոուցիչ աշխատանք

355

Խաղոսկրը գցել են 17 անգամ։ 1, 2, 3, 5, 6 թվերը բացվել են համապատասխանաբար 3, 2, 4, 4, 1 անգամ։ Ինչի՞ է հավասար 4 բացվելու հաճախականությունը։

0

339

Հայտնի է, որ 100 լամպից 5-ը խոտան են լինում։ Որքա՞ն է խոտանլամպ գնելու հավանականությունը։

5/100

  1. Աղյուսակում ներկայացված են էլեկտրական ջրատաքացուցիչում
    ջրի տաքանալու տվյալները.
    Ջերմաստիճանը 15 30 45 60 80 100 95 90 85
    Ժամանակը՝ րոպեներով 0 1 2 3 4 5 6 7 8
    Կազմե՛ք ջրի ջերմության փոփոխության գրաֆիկը և պատասխանե՛ք հետևյալ հարցերին.
  1. 30 սմ երկարությամբ հատվածը բաժանե՛ք երկու հատվածների,
    որոնց երկարությունները հարաբերում են այնպես, ինչպես 2 ։ 3։

2+3=5

30:5=6

6×2=12

6×3=18

Реклама
1, 6-րդ դասարան, Հայոց լեզու

Մեծ ճշմարտությունը

Ժամանակով մի մեծահարուստ մարդ է լինում: Այդ հարուստը որո­շում է մի մեծ շենք կառուցել: Բազմաթիվ վարպետ ու բանվոր է վար­ձում ձեռնարկի համար։ Ւնքը՝ առավոտ վաղ, աշխատավորներից առաջ, կանգնում է ոտքի՝ հսկելու համար աշխատանքը և երեկոյան, բանթողրց հետո միայն, գնամ է հանգստանալու:

Վարպետ ու բանվոր, չյուրքանչյուրն իր մասում, բանում է բարեխիղճ, և օրեցօր բարձրանամ է շենքը։ Բայց հարուստ մարդուն թվամ է թե գործը շատ թույլ է առաջ գնում, շենքը դանդաղ է բարձրանում։ Նա այնպես է զգում, որպես թե օրը շատ կարճ է, սովորական օրերից շատկարճ- հազիվ լուսացած՝ կեսօր է դառնում,  բանվորների ճաշվա հասագստաժամը,   և հանկարծ եկեղեցու երեկոյի զանգերը հնչում են,   արևը շտապ մայրամուտէ գլորվամ։     Սարսափելի   է.   գրեթե   դեռ  գործ   չտեսած     հասնում     է   օրավարձի դառը վայրկյանը։ Ի՞նչ է նշանակում այս։ Մի՞թե իր դեմ դավադրության կա   կազմած:  Չէ՞    որ  եկեղեցին,   կարծես դիտմամբ,  առավոտյան  այնպես ուշ  է զանգերը տալիս, իսկ երեկոյան այնպես կանուխ, չափազանց կանախ: Բայց  արևը   — արևն  անկաշառ  է  անշուշտ,  սակայն ինչո՞ւ նա էլ  այնպես  շտապ  կտրում  է  իր   երկար   ուղին՝  արևելքից  արևմուուք։   Եվ սրտանեղում է հարուստ մարդը, խիստ հրամաններ է արձակում, որ եռանդուն   աշխատեն,   արագաշարժ  լինեն,   չդանդաղեն,   չծուլանան։   Բարկանում–զայրանում  է  աջ ու ձախ  ամեն բանվորի վրա,  սպառնում  է  զրկել օրավարձից, սպառնում   հանել գործից։       Անշեղ կատարվում է հրամանը, բայց կրկին նրա աչքին գործը թույլ առաջանամ, շենքը դանդաղ է աճում, մինչդեռ երեկոն իսկույն վրա է  հասնում -նա դժկամությամբ բանում է քսակի բերանը և սրտի ցա­վով վճարում է յուրաքանչյուրի օրավարձը՝ համարելով իր ձեռնարկն անմիտ գործ,  ծախսված փողը՝  ջուրն ընկած։

   __________    

  Եղավ,  որ  տարիներ հետո  թշնամին խուժեց  այդ քաղաքը,  ուր  ապում էր մեծահարուստ մարդը:       Ավարի տվեց թշնամին նրա գույքը, կողոպտտեց քաղաքացիներին մինչև վերջին թելը, ավերեց ու  հրդեհեց ամբողջ քաղաքը, բնակիչներից շատերին կոտորեց, շատերին գերի տարավ, ոմանք էլ փախան հազիվ ազատված սրից ու հրից:       Հին հարուստը հիմա կողոպտված ու աղքատգնաց մի ուրիշ երկիր, շեն ու խաղաղ մի օտար քաղաք:       Ընտանիքի   օրվա   հացը   վաստակելու   համար   ստիպված   եղավ   մի մեծ շենքի կառուցման վրա բանելու։      Արևի հետ ելնում էր աշխատանքի և արևի մայր մտնելու հետ,  բանթող գնում էր  հանգսըանալու: Բայց  ինչքա՜ն, ինչքա՜ն երկար է օրը — ծա՜նր, ծա՜նր, դժվարին։ Քարացել է ժամանակը և չի շարժվում։ Այդ ե՞երբ էր,  որ լույսը  ծագեց, շատ վաղուց  էր  այդ, բայց տակավին  կեսօր չկա,  իսկ արևն իր բոլոր կրակը թափում է նրա կռնակի վրա։  Ինչքա՜ն , ինչքա՜ն հոգնած է, քաղցած,  ծարավ,   ծնկները  ծալվում  են  տակը,   այնինչ օրը դեռ չի թեքվել, իսկ շենքն ինչ շուտ է աճում, աճում է ժամեժամ:      Ե՞րբ պիտի  եկեղեցու երեկոյան զանգերը հնչեն, որ օրավարձն ստա­նա ու չարչարված ոտներներին հանգստություն տա:       Մի՞թե իր դեմ դավադրություն կա կազմած, որ եկեղեցու առավոտ­յան զանգերը այնպեց կանուխ տան և այսպես ուշ ավետեն երեկոյի ժամը, բայց արևը — անկաշառ է, անշուշտ, սակայն, ինչ՞ու նա էլ կրիայի պես հազիվ է տեղից շարժվում, ե՞րբ պիտի կտրի անցնի նա այդ անվերջանալի ուղին — արելքից արևմուտք։      Եվ երբ մի օր ուժասպառ և հոգնած ընկավ գետին և  երբ լսեց իր գլխի վերև կանգնած անսիրտգործատիրոջ հայհոյանքն ու զայրույթը,– այն ժամանակ միայն տեսավ հրամայողների և վայելողների անխիղճ և գոռոզ հոգին, աշխատավորների ու տանջվողների դառնագին վիճակը։ Այն ժամանակ միայն հասկացավ և զղջաց արյան բոլոր կաթիլներով  կյանքի մեծ ճշմարտությունը՝ տերերի կողմից երբեք չհասկացված, հարուստների կողմից երբեք չզգացված: 

Աղբյուր

Հեղինակ՝ Ավ. Իսահակյան

Առաջադրանքներ

1. Էլ. բառարանի օգնությամբ բացատրի՛ր բառերը:

Մեծահարուստ-մեծ հարստության տեր, շատ հարուստ:

կանուխ- վաղ առավոտյան, առավոտ շուտ

խուժել-արշավել, հարձակում գործելով մտնել մի երկիր՝ գավառ ևն, ներխուժել: Հորդաները խուժել են հայ գավառները

ավար-պատերազմի ժամանակ թշնամուց գրավված ամեն ինչը (մարդ, զենք, կենդանի, գույք ևն)

կողոպտված-[կրավորական և չեզոք բայ] կողոպտել -ի:

2. Ի՞նչ կապ կա ստեղծագործության առաջին և երկրորդ մասերի միջև: 

Իմ կարծիքով առաջին և երկրորդ մասերի միև կապն այն է, որ երկու դեպքում էլ հերոսը անընդհատ բողոքում էր և դժգոհ էր։

3. Բացատրի՛ր վերնագիրը, ո՞րն էր մեծ ճշմարտությունը:

Մեծ ճշմարտությունը այն է, որ հարուստ լինես , թե աղքատ պետք է գնահատել աշխատանքը, քեզ տրված հնարավորությունները և անընդհատ չբողոքել կյանքից,պետք է սովորել գնահատել այն ինչ ունես։

4. Բնութագրի՛ր մեծահարուստին:

Մեծահարուստը ագահ էր,, գոռոզ ու փնթփնթան։ Նա չէր գնահատում մարդկանց աշխատանքը և միշտ կարծում էր , որ կյանքն իր հանդեպ անարդար էր։

5.Տեքստից դուրս գրի՛ր հիմնական գաղափարն արտահայտող տողերը:

Մի՞թե իր դեմ դավադրություն կա կազմած, որ եկեղեցու առավոտ­յան զանգերը այնպեց կանուխ տան և այսպես ուշ ավետեն երեկոյի ժամը, բայց արևը — անկաշառ է, անշուշտ, սակայն, ինչ՞ու նա էլ կրիայի պես հազիվ է տեղից շարժվում, ե՞րբ պիտի կտրի անցնի նա այդ անվերջանալի ուղին — արելքից արևմուտք։      Եվ երբ մի օր ուժասպառ և հոգնած ընկավ գետին և  երբ լսեց իր գլխի վերև կանգնած անսիրտգործատիրոջ հայհոյանքն ու զայրույթը,– այն ժամանակ միայն տեսավ հրամայողների և վայելողների անխիղճ և գոռոզ հոգին, աշխատավորների ու տանջվողների դառնագին վիճակը։ Այն ժամանակ միայն հասկացավ և զղջաց արյան բոլոր կաթիլներով  կյանքի մեծ ճշմարտությունը՝ տերերի կողմից երբեք չհասկացված, հարուստների կողմից երբեք չզգացված: 

6. Քո կարծիքով ի՞նչ է սովորեցնում պատմությունը: 

Իմ կարծիքով պատմությունը սովորեցնում է,որ չի կարելի ագահ և չար լինել։


7. Գտի՛ր և գրի՛ր ասույթներ ճշմարտության մասին, ներկայացրո՛ւ քո մտորումները՝ ի՞նչ է ճշմարտությունը, արդյոք միշտ է ճշմարտությունը հաղթանակում և այլն: Տեղադրել բլոգում: 

Կա 3 բան, որ երկար ժամանակ թաքնված մնալ չեն կարող՝ արևը, լուսինը և ճշմարտությունը:

Ճշմարտությունը երբեք մի ասա այնպիսի մարդկանց, ովքեր արժանի չեն դրան: Մարկ Տվեն

Մի ստեք ինքներդ ձեզ: Այն մարդը, ով ստում է ինքն իրեն և ականջ դնում իր իսկ ստերին, հասնում է մի այնպիսի կետի, երբ այլևս չի կարողանում ճշմարտությունը տարբերակել ստից, և այսպիսով կորցնում է ինքնահարգանքը ու ուրիշների հանդեպ ունեցած հարգանքը: Կորցնելով հարգանքը՝ նա դադարում է նաև սիրել: Ֆեոդոր Դոստոևսկի

Այո, իմ կարծիքով ճշմարտությունը միշտ է հաղթում։ Երբեմն ստախոսները այնքան արհեստավարժ են իրենց սուտը առաջ տանում, որ շատերը հավատում են և սուտը հաղթում է, բայց միևնույն է անցնում է ժամանակ և սուտը բացահայտվում է։

8. Երկու տեքստ ստացի՛ր կետերի փոխարեն մի դեպքում գրելով տրված հոմանիշներից առաջինը, մյուս դեպքում՝ երկրորդը: Ստացված տեքստերը համեմատի՛ր:

Արևի շողերը տաքացնում են Երկրի երեսը և շատ ջուր է գոլորշիանում: Գետերի, լճերի ու ծովերի երեսից անտեսանելի գոլորշիներ են օդ ելնում: Ջուր է ելնում բոլոր բույսերից, ջուր է արտաշնչում ամեն մի կենդանի էակ: Գոլորշիացում լինում է ձմռան ցրտին էլ. հիշենք՝ ինչպե՛ս է չորանում լվացված շորը:

Արևի շողերը տաքացնում են Երկրի երեսը և շատ ջուր է գոլորշիանում: Գետերի, լճերի ու ծովերի երեսից անտեսանելի գոլորշիներ են օդ ելնում: Ջուր է ելնում բոլոր բույսերից, ջուր է արտաշնչում ամեն մի կենդանի էակ: Գոլորշիացում լինում է ձմռան ցրտին էլ. հիշենք՝ ինչպե՛ս է չորանում լվացված շորը:

Արևի շողերը տաքացնում են  ենշինե