1, 6-րդ դասարան, Հայոց լեզու

Երջանկության իմաստը

Ծերունի մի դերվիշ՝ ճակատն արևառ, եկավ եգիպտական անապատը, որ մեծ Սֆինքսից հարցումներ անե՝ երջանկության խորհուրդը իմանալու համար:

Անապատի դեղին լռության մեջ բազմել էր հինավուրց Սֆինքսը՝ անդորր ու աներեր. նրա անթարթ աչքերը ժամանակի խորքերից նայում էին խորհրդավոր հեռուները:

Եկավ դերվիշը, արձանացավ Սֆինքսի առջև, եղեգնի երկարուն ցուպը

խրեց այրվող ավազի մեջ. խոհուն աչքերը մռայլ ճակատի տակից հառեց

նրա աչքերին ու ասաց.

-Եկել եմ մոտդ համայն աշխարհի բոլոր ծայրերից. բոլոր ծայրերից հարցումն եմ արել իմանալու թե՝ ի՞նչ է երջանկությունը, ո՞րն է նրա իմաստը… Եվ մնացել եմ անպատասխան:

Գալիս եմ այժմ նվիրական Սինայի ժայռեղեն գագաթից, ուր Մովսեսը

պատգամներ առավ, հարցումն եմ արել անխոս բարձունքից… Եվ մնացել եմ

անպատասխան:

Քայլել եմ Նեղոսն ի վեր, տատասկները խոցել են սրունքներս և արևը կիզել է ալեհեր ճակատս. և հասել եմ քո դռանը: Ա՛րդ, բա՜ց քո շրթունքը՝ հավիտյան գոցված աշխարհի համար, և քո իմաստուն, քո անվրդով աչքերով, ինչ որ տեսել եմ դարերի շեղջում, ասա՛, հայտնի՛ր, հարցնում եմ՝ ի՞նչ է մարդկային կյանքի երջանկությունը:

Մարդս խանձուրներից մինչև գերեզման անպարտելի հույսերով ձգտում է երջանկության, սակայն առանց իմանալու՝ թե ի՞նչ է այն: Ասա՛, հայտնի՛ր ինձ, և ես կմտնեմ խրճիթից խրճիթ, ապարանքից ապարանք. և հարավին, նույնպես հյուսիսին, և արևելքին, նույնպես արևմուտքին բարձրաբարբառ կպատգամեմ քո հայտնությունը երջանկության իմաստի մասին…

Եվ լռությունը մեծ անապատի՝ ծերուկ դերվիշի հարցումից հետո նորից ծանրացավ, և հինավուրց Սֆինքսը նորից նայում էր անթարթ՝ անեզր հեռուն: Անցան օրեր, անցան գիշերներ, և դերվիշը, անքուն ու կանգուն, արձանացած նրա առջև, ակնապիշ սպասում էր պատասխանի, և պատասխան չկար:

Եվ երբ անցան օրեր ու գիշերներ, դերվիշը դարձյալ հարցում արավ, և նորից լռությունը մեծ անապատի ծերուկ դերվիշի հարցումից հետո թանձրացավ ու ծանրացավ:

Ճերմակ ալիքները բարկ հովին տված՝ նորից հարցում արավ դերվիշը, և նրա աղաչող ձայնը հնչում էր ամբողջ մարդկության հոգու խորքերից: Եվ երբ լռեց դերվիշը, Սֆինքսը աչքերը բևեռեց դերվիշի աչքերին, և ահա՛ շարժվեցին նրա հավերժալուռ շրթունքները, և անապատի ձայնով պատասխանեց նա.

«Ո՛վ մարդ, արյունի ծնունդ և կրքի ծարավ: Երջանկության իմաստը դու անկարող ես ըմբռնել, քո զգացող գոյությունը չարժե իր ձգտումին, և ո՛չ մի նպատակ չարժե, որ նրան ըղձաս:

Սակայն ես ասում եմ քեզ և հավիտյան լռում, գնա՛, և այսուհետ մի՛ վրդովիր իմ երջանկավետ անդորրը:

Գնա՛ և պատգամիր աշխարհին հանուր՝ հարավին, նույնպես հյուսիսին, արևելքին, նո՛ւյնպես արևմուտքին՝ երջանկության իմաստը – չպետք է զգալ, չպետք է խորհել, չպետք է կամենալ, այլ միայն քարանա՜լ, քարանա՜լ, քարանա՜լ…»:

Եվ նորից քարացան հինավուրց Սֆինքսի շրթունքները, և նա՝ հավերժորեն անխռով և անվրդով սևեռեց իր անքթիթ աչքերը դեպի անծայրածիր հեռուները, և նորից խորասուզվեց ծով-հանգստի մեջ:

Եվ անապատի անհուն լռությունը թանձրացավ ու ծանրացավ նորից…

Հեղինակ՝ Իսահակյան

Առաջադրանքներ

1. Բացատրի՛ր բառեը, կարող ես օգտվել էլ. բառարանից: 

Դերվիշ-մահմեդականների թափառական կրոնավոր, բազմել-նստել, աներեր-ամուր, ցուպը-ձեռնափայտ, տատասկներ-փշեր, կիզել-այրել, գոցել-փակել, խանձարուր- բարուր, բարձրաբարբառ,- բարձր ձայնով, ակնապիշ-ակնթարթ, բարկ-թեժ, ըղձալ-ցանկանալ, անքթիթ-ակնդետ: 

2. Առանձնացրո՛ւ բառեր, արտահայտություններ, որոնք անհասկանալի են,  բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

3. Նշված արտահայտությունները փոխարինիր համարժեք այլ արտահայտություններով:

Ճերմակալիքներըբարկհովինտված՝նորիցհարցում արավ(հարցրեց)դերվիշը, ևնրաաղաչող

ձայնըհնչումէրամբողջ մարդկության  հոգու խորքերից: (դարերի խորքից)։

4. Բնութագրի՛ր և նկարագրի՛ր դերվիշին:

Դերվիշը նպատակասլաց էր և հետաքրքրասեր։

5. Նորից կարդա՛ Սֆինքսի պատասխանը և գրավոր բացատրի՛, թե ինչ էր ուզում ասել:

Իմ կարքիքով Սֆինքսն ուզում էր ասել, որ երջանկությունը հանգիստն է, հոգու հանգստությունը։

6. Ի՞նչ է երջանկությունը : Ներկայացրո՛ւ մտքերդ: 

Իմ կարծիքով երջանկությունը սիրելի մարդկանց կողքին լինելն է։ Եթե դու կարողանում ես ուրախանալ, սիրել և գոհ լինել, ուրեմն կկարողանաս երջանիկ լինել։

7. Տեքստից դուրս գրի՛ր հոգնակի թվով գործածված երեք բառ: 

Աչքեր, հեռուներ,տատասկներ։

8. Տեքստից դուրս գրի՛ր քեզ դուր եկած նկարագրությունը: 

Քայլել եմ Նեղոսն ի վեր, տատասկները խոցել են սրունքներս և արևը կիզել է ալեհեր ճակատս. և հասել եմ քո դռանը: Ա՛րդ, բա՜ց քո շրթունքը՝ հավիտյան գոցված աշխարհի համար, և քո իմաստուն, քո անվրդով աչքերով, ինչ որ տեսել եմ դարերի շեղջում, ասա՛, հայտնի՛ր, հարցնում եմ՝ ի՞նչ է մարդկային կյանքի երջանկությունը:

Реклама
1, 6-րդ դասարան, Մաթեմատիկա

Մաթեմատիկա լրացուցիչ շխատանք

  1. Գրե՛ք հետևյալ թվերը`
    բ) նվազման կարգով. –11, –3, –7, 12, 4, –8, –17, –30, 1, 0, 13։

13,12,4,1,0,-3,-7,-8,-17,-30

  1. Աստղանիշի փոխարեն գրե՛ք այնպիսի ամբողջ թիվ, որի դեպքում
    կստացվի ճիշտ անհավասարություն.

բ) –7< -5< –3,

դ) –1 < 0 < 1,

զ) –4 > -5 > –6,

ը) –30 > -36 > –40

  1. Ամբողջ թվերի շարքում ո՞ր երկու թվերի հարևանությամբ է
    գտնվում տրված թիվը.

բ) -1<0<1,

դ) -3<–2,<-1

զ) 101<–100,<-99

ը) 353<–352<351

1, 6-րդ դասարան, Մաթեմատիկա

Մաթեմաիկա դասարանական աշախատանք

417. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին.

ա) a ամբողջ թիվը 3-ից մեծ է։ Արդյոք այն անպայման դրակա՞ն է։

Պատ․՝ Այո։ 

բ) b ամբողջ թիվը 3-ից փոքր է։ Արդյոք այն անպայման բացասակա՞ն է։  

Պատ․՝ Ոչ։ 

գ) c ամբողջ թիվը 0-ից փոքր է։ Ճի՞շտ է արդյոք, որ այն բացասական է։  

Պատ․՝ Այո 

դ) d ամբողջ թիվը –1-ից մեծ է։ Ճի՞շտ է արդյոք, որ այն դրական է։  

Պատ․՝ Ոչ։ 

ե) e ամբողջ թիվը –5-ից փոքր է։ Արդյոք այն անպայման բացասակա՞ն է։  

Պատ․՝ Այո։ 

զ) f ամբողջ թիվը 1-ից փոքր է։ Արդյոք այն անպայման բացասակա՞ն է։ 

Պատ․՝ Ոչ։ 

418. Գրե՛ք հետևյալ թվերը` 

 ա) աճման կարգով.  

31, –1, – 7, –1, 0, –11, 24, 7, – 2 ,–6, 

-11, — 7, — 6  — 2, — 1, — 1, 0, 7, 24, 31:

419. Աստղանիշի փոխարեն գրե՛ք այնպիսի ամբողջ թիվ, որի դեպքում կստացվի ճիշտ անհավասարություն.

ա) –4 < — 2 < 0,

գ) –19 < — 16 < –14

ե) 8 > 0 > –1,

է) 1 > — 1 > –2,

թ) –100 > -101 > – 102։

420. Ամբողջ թվերի շարքում ո՞ր երկու թվերի հարևանությամբ է գտնվում տրված թիվը.

ա) 9, —  8, 10

գ) 1, — 0, 2

ե) –7, —   -6, -8

է) –200,  — — 199,  -201:

433. Որքա՞ն է գնացքի արագությունը, եթե այն 9 ժամում անցել է 180 կմ-ով ավելի, քան 6 ժամում։

Լուծում 

  1. 9 – 6 = 3
  2. 180 : 3 = 60 – 1 ժամում

Պատ․՝ 60 ժամ։