1, 6-րդ դասարան, Մաթեմատիկա

Մաթեմատիկա լրացուցիչ աշխատանք

504

բ) |21| – |6|=15, ե) |31| + |27|=58, ը) |44| : |– 4|=11,

  1. Գտե՛ք այն թիվը, որը աստղանիշի փոխարեն տեղադրելու
    դեպքում կստացվի հավասարություն

բ) |–1 | = 1, դ) 2 · |2| = 4, զ) 3 + |3| = 6։

510

բ) – 9 > – 11, դ) 0 > – 4, զ) 1 > – 8

Реклама
1, 6-րդ դասարան, Հայոց լեզու

Հայոց լեզու

Ա. Էդիսոնի ծանոթները միշտ զարմանում էին, թե նրա այգու դռնակը բացելիս ինչո՛ւ են այդքան չարչարվում: Մի անգամ բարեկամներից մեկն ասում է.

— Նման հանճարը չէ՞ր կարող մի կատարյալ դռնակ ունենալ:

— Սխալվում ես, դռնակը հանճարեղ է կառուցված,- պատասխանում է գիտնականը:

Բարեկամը զարմանում է.

— Կատակո՞ւմ ես:

— Ո՛չ: Դռան բռնակը միացրել եմ ջրախողովակներին: Առանց չափազանցելու ասեմ, որ ամեն մի մտնող ստիպված քսան լիտր ջուր է լցնում ջրամբարը:

Բ. Էդիսոնի ծանոթները մի գլուխ զարմանում էին, թե նրա այգու դռնակը բաց անելիս ինչո՛ւ են այդքան քրտինք թափում: Օրերից մի օր բարեկամներից մեկն ասում է.

— Էղած-չեղածը դռնակ չէ՞, նման հանճարի ձեռքից չէր գա՞, որ մի տեղը տեղին դռնակ ունենար:

— Աչքիդ է երևում, դռնակը հանճարեղ է կառուցված,- պատասխան է տալիս գիտնականը:

Բարեկամի բերանը բաց է մնում.

— Ձե՞ռ ես առնում:

— Չէ՛: Դռան բռնակը միացրել եմ ջրախողովակներին: Առանց մազը գերան դարձնելու ասեմ, որ ամեն մի ներս մտնող, ուզի թե չուզի, քսան լիտր ջուր է լցնում ջրամբարը:

Գրաբար 

Որսորդն եւ կաքաւն

Որսորդն կալաւ կաքաւ մի եւ կամէր զենուլ: Եւ ասէ կաքաւն.

 — Մի՛ սպանանէր զիս, զի ես խաբեցից զբազում կաքաւս ու ածից յականատս քո:

Եւ ասէ որսորդն.

 — Այժմ ստուգիւ մեռցիս ի ձեռաց իմոց, զի զսիրելիս եւ զազգականս քո մատնես ի մահ:

Բառարան

կալաւ — բռնեց

զենուլ — մորթել

ասէ — ասում է

զիս — ինձ

 զի — որ, թե, որովհետև, որպեսզի

խաբեցից — խաբեմ, կխաբեմ, պիտի խաբեմ, խաբելու եմ

ածից — բերեմ, կբերեմ, պիտի բերեմ, բերելու եմ

ականատ — թակարդ

յականատ — (դեպի) թակարդները, թակարդներում

ստուգիւ — ստուգապես, իսկապես

մեռցիս — մեռնես, կմեռնես, պիտի մեռնես, մեռնելու ես

ի ձեռաց — ձեռքից

զսիրելիս — սիրելիներին

զազգականս — ազգականներին

մատնես — մատնում ես

ի մահ — մահվան

1, 6-րդ դասարան, Մաթեմատիկա

Մաթեմատիկա դասրանական աշխատանք

505. Երկու թվերից ընտրե՛ք այն թիվը, որի բացարձակ արժեքն ավելի մեծ է.

 ա) – 7 < 11

գ) – 31 < – 50

ե) 0 < – 3

508. Գտե՛ք այն թիվը, որը աստղանիշի փոխարեն տեղադրելու դեպքում կստացվի հավասարություն.

ա) |*| = 5

* = 5, -5

գ) |*| = 0

* = 0  

ե) |*| – 1 = 2

* = 3, -3:

510. Համեմատե՛ք թվերը.

ա) – 8 < 7

գ) 3 > –13

ե) – 7 > –17:

521. Գտե՛ք ձախ սյունակի յուրաքանչյուր արտահայտության համար[1]ժեքը աջ սյունակում:

1) Մրցույթի մասնակիցների 5 %-ը — 3) մրցույթի մասնակիցների մեկ քսաներորդը:

2) մրցույթի մասնակիցների 100 %-ը — 4) մրցույթի բոլոր մասնակիցները:

3) մրցույթի մասնակիցների 25 %-ը — 2) մրցույթի մասնակիցների մեկ քառորդը:

4) մրցույթի մասնակիցների 50 %-ը — 1) Մրցույթի մասնակիցների կեսը: