Բնագիտություն

Բակտերիաներ և սնկեր

Опубликовано 

Pleurotus_ostreatus(fs-03)
microbiology-testing-labs-500x500

Երկրագնդի վրա կենդանի օրգանիզմներից են բույսերը և կենդանինե­րը: Բացի դրանցից՝ կան փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: Կան նաև սնկեր: Բակտերիաները և սնկերը տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը:

Բակտերիաներ: Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: Մանրէների մի մեծ մասը բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:

Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որը շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:

Բակտերիաների միջև կան նաև գույնի, չափսի և այլ տար­բերություններ: Բակտերիաների մեծ մասն անգույն է:

Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից: Հո­ղում բակտերիաները շատ են (1 գրամ հողում կարող են գտնվել միլիոնավոր բակտե­րիաներ):

Բակտերիաների առանձնահատկություններից է արագ կիսումը, որի հաշվին նրանց թվաքանակր մեծ է:

Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։ Սակայն բակտերիաների մյուս մասը փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Այդ բակտերիանե­րը վնասակար են:

Բակտերիաների մասին գիտությունը ընդգրկված է մանրէաբանութ­յունում:

Սնկեր: Սնկերն ավելի մեծ չափերի են հասնում, քան բակտերիաները: Ունեն տարբեր ձևեր: Սնկերի մեծ մասը բազմաբջիջ է: Սնկերի մարմինը կազմված է թելերից: Որոշ սնկերում տարբերում են նաև գլխիկ և ոտիկ: Դրանք գլխարկավոր սնկեր են։

Սնկերը ևս ունեն լավ արտահայտված արտաքին կառույց, սնվում են, շնչում, բազմանում, օժտված են կենդանի օրգանիզմների այլ հատկու­թյուններով: Նրանք ունեն շատ նմանություններ բույսերի և կենդանիների հետ: Սնկերը սնվում են պատրաստի օրգանական նյութերով:

Սնկերը մեծ դեր են կատարում բնության մեջ: Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկր մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:

Գլխարկավոր սնկերի թվում կան ուտելի սնկեր: Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:

Սակայն կան այնպիսիները, որոնք թունավոր են և վնաս են հասցնում բույսերին և կենդանիներին, մարդուն: Որոշ սնկեր հարուցում են նաև տար­բեր հիվանդություններ:

Սնկերի մասին գիտությունն անվանվում է սնկաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ գիտեք բակտերիաների և սնկերի մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:

Բակտերիաները և սնկերը կենդանի օրգանիզմներ են։ Բակտերիաները և սնկերը տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը:

  1. Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ:

Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ:

  1. Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբենպաստ գործոններից:

Բակտերիաները իրենց արտաքին կառույցի շնորհիվ պաշտպանվում է միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից:

  1. Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք:

Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից:

  1. Ինչո՞ւմն է բակտերիաների դերը բնության մեջ և մարդու կյանքում:

Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։ Սակայն բակտերիաների մյուս մասը փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Այդ բակտերիանե­րը վնասակար են:

  1. Ի՞նչ գիտեք սնկերի և ծառերի փոխադարձ կապի մասին:

Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկր մյուսի աճին և զարգացմանը:

  1. Որո՞նք են ուտելի սնկերը: Իսկ որո՞նք են թունավոր:

Գլխարկավոր սնկերի թվում կան ուտելի սնկեր: Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:

  1. Հիվանդածին բակտերիաներ կա­րող են տարածվել բերանում, հան­գեցնել բորբոքման: Այդ պատճա­ռով խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել ատամները: Ին­չո՞ւ, փորձեք հասկանալ և բացատ­րել:

Եթե ամեն օր չլվանանք մեր ատամները, ապա սնունդը կմնա ատամների արանքում, իսկ սննդի մեջ գտնվող բակտերիաները բերանում կտարածվեն, կբազմանան և կառաջացնեն տարբեր բորբոքումներ և հիվանդություններ։

Реклама
Մաթեմատիկա

Մաթեմատիկա -գործնական աշխատանք.

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանների սովորողներ

Ժամկետը՝ ապրիլի 15-ից ապրիլի 30

Սիրելի սովորողներ,  պարզեք, թե քանի քառակուսի մետր ապակի են օգտագործել ձեր տան բոլոր պատուհանները պատրաստելիս։                                                                                                                         Հաշվեք անհրաժեշտ ապակու ծախսը, եթե  1 քառակուսի մետր( 1 մ քառ․= 10000 սմ քառ․)  ապակին արժե 5000 դրամ։

Դա պարզելու համար կատարեք հետևյալ քայլերը՝

  • Հաշվեք յուրաքանչյուր պատուհանի  ապակու մակերեսը։
  • Հաշվեք ստացված արդյունքները գումարը։
  • Կռահեք   հաջորդ քայլը։
  • Կատարեք ֆոտոշարք
  • Գործանական աշխատանքը ներկայացրեք խնդրի տեսքով։

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Չափերիզ(մետր)
  • Համակարգիչ
  • Թվային գործիք( լուսանկարների  համար)Ավարտելուց հետո , լուսանկարներով և պատումով ամփոփել բլոգում։

Խնդիր 1

Նարեի տունն ունի 8 միանման պատուհան ։ 1պատուհանի 1 փեղկի երկարությունը 135սմ․ է , իսկ լայնությունը 40սմ։Գտիր յուրաքանչյուր պատուհանի  ապակու մակերեսը։

S=135×40=5400սմ/ք(1 փեղկի ապակի)

5400×2=10.800 սմ/ք

Խնդիր 2

Նարեի տունն ունի 8 միանման պատուհան ։ 1պատուհանի մակերեսը 10,800սմ/ք է։ Հաշվիր բոլոր պատուհանների մակերեսների գումարը։

8×10.800=86.400 սմ/ք։

Խնդիր 3

1 քառակուսի մետր  ապակին արժե 5000 դրամ։ Հաշվիր անհրաժեշտ ապակու ծախսը, եթե բոլոր ապակիների մակերեսը 86․4ք/մ է։

86․4×5000= 432000դրամ։