Մաթեմատիկա

Մաթեմատիկա դասրանկան աշխատանք 13․04․2021

865 Արտահայտիր նշված միավորներով։

Ա 1/5 մ=20սմ

1/20մ=5սմ

1/25կմ=40մ

Բ

1/5կգ=200գ

1/8տ=125կգ

1/4ց=25կգ

Գ

1/5ր=12վ

1/20ժ=3ր

1/12օր=2ժ

867 Արտ316ահայտիր նշված միավորներով։

Ա

316 դմ=31մ 6դմ

505սմ=5մ 5սմ

6007սմ=60մ  7սմ

Բ

2405 մլ=2լ 405մլ

7006 մլ=7լ 6մլ

7041 մլ=7լ 41մլ

Реклама
Մաթեմատիկա

Տանից-դպրոց. նախագիծ մաթեմատիկա

Սովորողները   կհաշվարկեն իրենց տանից միչև դպրոց ճանապարհի երկարությունը, այն անցնելու տևողությունը՝ եթե հնարավոր է և մեքենայով և ոտքով:

Մեր տանից դպրոց ճանապարհը 3կմ է ։ Մեքենայով մենք այդ ճանապարհը անցնում ենք 10րոպում, երբ հայրիկս մեքենան վարում է 300մ/ր արագությամբ։

1․Մեր տանից դպրոց ճանապարհը 3կմ է ։ Մեքենայով մենք այդ ճանապարհը անցնում ենք 10րոպում։Ի՞նչ արագությամբ է հայրիկը վարում մեքենան։

3կմ=3000մ

3000։10=300

2․ Մեքենայով մենք դպիոցից տուն ճանապարհը անցնում ենք 10րոպում, երբ հայրիկս մեքենան վարում է 300մ/ր արագությամբ։Քանի՞ կիլոմետր է դպիոցից տուն ճանապարհը։

300×10=3000

3000մ=3կմ-ի

Բնագիտություն

Բույսերի կառուցվածքն ու կենսագործունեությունը

220px-Illustration_Convallaria_majalis0

Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին:

Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որր գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները:

Բացի նշվածից՝ բույսերի մի մասը ծաղկում է, տալիս պտուղներ և առաջաց­նում սերմեր: Ծաղիկները, պտուղները և սերմերը բույսի կառուցվածքի մասերն են: Ծաղկման շրջանում բույսերը շատ շքեղ են, գունեղ, գեղեցիկ ու բուրավետ: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:

Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝  լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ: Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:

Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:

Բույսերի մասին շատ հետաքրքիր երևույթներ կարելի է դիտել անտա­ռում կամ մարգագետնում, դպրոցամերձ կամ տնամերձ հողամասում, շրջա­կա կանաչ աշխարհում: Բույսերը պետք է ոչ միայն ճանաչել, այլ նաև՝ պաշտպանել: Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են:

Բույսերի մասին գիտությունը կոչվում է բուսաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:

Բույսերը աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում ։

  1. Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:

Բույսերն ունեն արմատ, ցողուն և տերև։Արմատները գտնվում են հողի մեջ ։Դա բույսի ստորգետնյա հատվածն է։ Իսկ վերգետնյա մասում գտնվում են ցողունն ու տերևները։ Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:

  1. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:

Բույսի աճի և զարգացման համար անհրաժեշտ է ջուր, արև,լույս։

  1. Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:

Բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր:

  1. Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում:

Բույսերի մեծ մասը շնչում է ածխաթթու գազ և արտաշնչում թթվածին, որն էլ շատ կարևոր է մարդու համար։

  1. Դիտարկեք շրջապատի որևէ բույս։ Նկարեք այդ բույսը: Ցույց տվեք նրա ստորգետնյա և վերգետնյա հատվածները, նշեք բույսի օրգանները: Թվարկեք այն բույսերը, որոնք ծաղկում են: Նյութը կարող է լինել նաև տեսաֆիլմի տեսքով։

Մաթեմատիկա

Մաթեմատիկա -լրացուցիչ աշխատանք 13․04․2021

868

Միմյանցից 90կմ հեռավորության վրա գնտվող երկու վայրերից իրար ընդառաջ դուրս եկան երկու ավտոմեքենա։Երբ նրանք հանդիպեցին, պարզվեց, որ առաջինը անցելա է ճանապարհի 1/5 մասը։ Որքա՞ն ճանապարհ էր անցել նրանցից յուրաքնչյուրը մինչև հանդիպումը։

90։5=18

90-18=72

869

20 լիտր բենզինն արժե 7600դրամ։Վարորդը որքա՞ն պետք է վճարի ավտոմեքենան 35լ բենզին լցնելու համար։

7600:20=380դրամ

380×35=13300դրամ

870

Աննան 24տետրի համար վճարեց 560 դրամով ավելի քան Անին 16տետրի համար։Արան որքա՞ն պետք է վճարի՝ այդ տետրերից 12 հատ գնելու համար։

24-16=8

560:8=70

12×70=840 դրամ

Հայոց լեզու

Ղ. Աղայան «Եղեգնուհին» 3-րդ մաս

Ձուկը որ կերավ աղջիկը՝ փշերը տվավ նաժիշտներին և հրամայեց, որ ուտեն։ Նաժիշտները, գեղեցկանալու հույսով, կերան ձկան փշերը, բայց մեկ փուշ ազատվեց նրանց բերանից և, աղբի հետ պարտեզ ընկնելով, մի ծառ դառավ, մի զարմանալի և հրաշալի ծառ, մշտադալար։ Նրա ծաղիկների հոտից մարդ չէր կշտանում, իսկ պտուղն էր փունջ մարգարիտ։ Թագավորի որդին հիմա էլ այդ ծառին սիրահարվեց, նրա հովանու տակ հաստատեց իր բնակությունը և գիշեր-ցերեկ այնտեղից չէր հեռանում։

Բոշան գլխի ընկավ, որ այդ ծառը ձկան մնացորդից է առաջ եկել, շատ տխրեց և, ամենայն հնարք գործ դնելով՝ խաբեց թագավորին, թե մինչև ծառը չկտրե, որդին իրան չի սիրիլ, և քանի որ նա չի սիրիլ, ինքը միշտ տգեղ կմնա։

Հավատաց թագավորը և կտրել տվավ ծառը։ Բոշան այրեց ծառի բոլոր մասերը և ինքն իր մեջ հանգստացավ։

Բայց ծառը կտրելիս մի կոկ տաշեղ թռավ և մի խեղճ պառավի տան հերթովն ընկավ ներս։ Այս բանը չնկատեց բոշան, չնայած որ ամեն զգուշություն գործ էր դրել, որ մի շյուղ անգամ չազատվի ձեռքիցը։

Պառավը երբ տեսավ տաշեղը, շատ հավանեց․ այս ի՜նչ լավ խուփ է, ասաց, և վեր առավ, նրանով ծածկեց մի բղուղի բերան։

Պառավը շատ աղքատ էր և իր ձեռքի աշխատանքովն էր ապրում։ Առավոտը կանուխ դուրս էր գալիս տանից, գնում էր սրա-նրա մոտ աշխատում, գործ անում, երեկոյին գալիս էր տուն։ Այսպես մյուս առավոտը հենց որ գնաց իր բանին, բղուղի խուփը տեղիցը թռավ և դառավ մի սիրուն աղջիկ, այսինքն՝ էլի դառավ առաջվան Եղեգնուհին, միայն թե՝ այս անգամ պարզ և սիրուն հագուստով զարդարված։

Եղեգնուհին վեր առավ ավելը, տունը-տեղը մաքուր սրբեց, կրակ արավ, կերակուր եփեց և իրիկնադեմին, պառավի գալու ժամանակը, թաք կացավ մի անկյունում։ Պառավը ներս մտավ և, տեսնելով ամեն ինչ սարքած, կարգած, տունն ավլած, կերակուրը եփած՝ մնաց զարմացած։

― Ո՞վ պիտի լինի արած այս բանը,― ասաց․― դուռը կողպած էր, ոչ ոք չէր կարող ներս գալ․ կարելի է՝ հերթովը լինի մտած։ Բայց ով որ է՝ ինձ լավություն է արել, վատություն չի արել, երանի միշտ այսպես անե։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դեղինով նշված բառերի բացատրությունը սովորել անգիր:

տաշեղ-փայտը տաշելիս առաջացած մարը շերտեր

շյուղ-դալար ճյուղ

 բղուղի-կճուճ

  1. Կանաչով նշված բառերը բաժանել մասերի և բացատրել:

մշտադալար-միշտ+դալար — տարվա բոլոր եղանակներին կանաչ տերևներ կամ փշատերևներ ունեցող:

 իրիկնադեմին-իրիկուն+դիմաց-երեկոն ընկնելու ժամանակը

  1. Ինպես Եղեգնուհին հայտնվեց պառավի տանը:

Հավատաց թագավորը և կտրել տվավ ծառը։ Բոշան այրեց ծառի բոլոր մասերը և ինքն իր մեջ հանգստացավ։Բայց ծառը կտրելիս մի կոկ տաշեղ թռավ և մի խեղճ պառավի տան հերթովն ընկավ ներս։

  1. Բնութագրեք Եղեգնուհուն:

Եղեգնուհին մաքրասեր էր և շատ բարի։