Ռուսաց լեզու

Отметьте правильный вариант:

Вчера ученики: а) писали тест; б) будут писать тестВ прошлом году мы: а) ездят на экскурсию; б) ездили на экскурсию
Завтра они: а) будут на концерте; б) были на концертеВчера дети: а) будут читать текст; б) читали текст
Вчера наша семья: а) отдыхала; б) будет отдыхатьВчера студенты: а) не понимают задание; б) не понимали задание
Вчера мы: а) знали ответ; б) будут знать ответЗавтра друзья: а) смотрели фильм; б) будут смотреть фильм
Вчера студенты: а) ходили в университет; б) идут в университетВ прошлом году школьники: а) были на фестивале; б) будут на фестивале
Вчера дети: а) будут гулять в парке б) гуляли в паркеЗавтра они: а) обедали в кафе; б) будут обедать в кафе
Завтра студенты: а) были на практике; б) будут на практикеВ прошлом году они: а)  не говорили по-русски; б) не говорят по-русски
Вчера туристы: а) ехали на поезде; б) будут ехать на поездеЗавтра спортсмены: а) плавали в бассейне; б) будут плавать в бассейне
Вчера мальчики: а) играли на гитаре; б) будут играть на гитареВ прошлом году мы: а) мечтали о путешествии; б) мечтают о путешествии
Реклама
Հայրենագիտություն

ԻՄ ՀԱՎԱՏԸ, ԻՄ ԵԿԵՂԵՑԻՆ

Ձեր բնակավայրում կամ նրա շրջակայքում կա՞ն եկեղեցիներ։
Հաճա՞խ ես եկեղեցի գնում։ Ի՞նչ զգացողություններ ես ունենում
այնտեղ:
Մեր հայրենիքի գյուղերում ու քաղաքներում շատ եկեղեցիներ
կան։ Հաճախ նրանք գտնվում են գեղատեսիլ և բարձրադիր
վայրերում։ Այդ կառույցների մի մասը, մանավանդ եթե մարդաշատ քաղաքներում են կառուցված, մեծ, ընդարձակ տաճարներ
են։ Կան նաև փոքրիկ կառույցներ, որոնք մատուռ են անվանում։
Եկեղեցիները սովորական շենքեր չեն, դրանք հոգևոր իմաստ
ունեցող շինություններ են, հետևաբար մարդիկ սիրով ու խնամքով
են վերաբերվում դրանց։
Այսպիսով, մենք ունենք մեր երկիրըՀայաստանը, որը բոլոր հայերի հայրենիքն է, ունենք մեր լեզուն հայերենը, ունենք նաև
մեր հավատն ու եկեղեցին։
Ավելի քան 1700 տարի է անցել այն օրվանից, երբ հայերը
Տրդատ Մեծ թագավորի և Գրիգոր Լուսավորիչ հայրապետի
գլխավորությամբ քրիստոնեություն ընդունեցին։ Հայերից հետո
քրիստոնեություն ընդունեցին
շատ ժողովուրդներ։ Քրիստոնյաներ են հույները, վրացիները,
ռուսները, գերմանացիները, իտալացիները և ուրիշներ։ Այժմ աշխարհում ավելի քան մեկ միլիարդ
մարդ իրեն քրիստոնյա է համարում։ Մենք էլհայ քրիստոնյաներս, այդ հսկայական հանրության մի մասն ենք։ Հայոց եկեղեցին կոչվում է Հայ առաքելական եկեղեցի։ Հարյուրամյակներ շա- Սուրբ Հռիփսիմե եկեղեցին րունակ Հայոց եկեղեցին ազգապահպան մեծ դեր է կատարել, հատկապես երբ հայ ժողովուրդը պատմական հանգամանքների բերումով զրկվել է անկախ պետականությունից։ Հայոց եկեղեցին պահպանել ու մեզ է հասցրել մշակութային բազում արժեքներ, ազգային սովորույթներ, ծեսեր և տոներ։ Բացի դրանից մեր հայրենիքի տարբեր անկյուններում եղածբազմաթիվ եկեղեցիները, տաճարները, վանքերը հայ մշակութային ժառանգության և Հայ առաքելական եկեղեցու անբաժան
մասն են, անգամ եթե այդ շինություններն այսօր կանգուն չեն կամ
Հայաստանի ներկայիս տարածքից դուրս են։ Պատահական չէ, որ
օտար տիրապետողները հաճախ են քանդել հայկական եկեղեցիները կամ վերածել մզկիթի, պահեստի, գոմի, քանզի հասկացել
են, որ եկեղեցին կարևոր դեր ունի ժողովրդի կյանքում:
Եկեղեցիները կարող են վնասվել նաև մեր երկրում, եթե մենք
անփույթ ու անխնամ վարվենք
նրանց հետ, մեր ուժերի ներածին չափով մասնակից չլինենք
նախորդ սերունդների ստեղծած
և մեզ ժառանգություն հասած
հարստության պահպանմանը։
Հետևաբար մենք պետք է սիրենք ու պահպանենք մեր եկեղեցիները, տաճարները, վանքերը, մեր ազգային հոգևոր
հարստությունը։