Հայոց լեզու

«Լուսնահաչ»

_ Հայրի՛կ, ինչու՞ մեր Բողարը
Միշտ հաչում է լուսնի վրան.
Մի՞թե պայծառ լուսնյակը
Մեկ վնա՞ս է տալիս նրան:
_ Ո՛չ, որդյակ իմ, ոչ թե վնաս
Այլ լույս, միայն լույս է տալիս,
Իսկ շանն՝ իբրև գայլի ցեղի,
Լույսը գիշերը դուր չի գալիս:

Բայց լուսինը խոմ չգիտե՞,
Որ իր վրան հաչողներ կան, —
Նա լուռ ու մունջ՝ բակ բոլորած՝
Շարունակում է իր ճամփան:
Մենք էլ, որդյա՛կ, լուսնի նման
Պետք է լույս տանք մութ աշխարհին,
Եվ համարենք, թե չենք լսում
Մեզ վրա զուր հաչողներին:

Առաջադրանքներ՝

  • Բանաստեղծությունից դուրս գրեք 13 գոյական, առանձնացրեք դրանց արմատները, հնարավորության դեպքում դրանցով նոր բառեր կազմեք:

Հայրիկ -հայր-հայրենիք

ցեղ-ցեղ-ցեղական

լուսին -լույս-լուսնկա

որդյակ -որդի-որդիրասեր

շուն-շուն-շնասեր

գայլ -գայլ-գայլակեր

գիշեր -գիշեր-գիշերային

հաչողներ -հաչալ-հաչան

լույս-լույս-լուսավոր

Նա -նա-նրան

ճամփա-ճամփա- ճամփով

աշխարհ -աշխարհ-աշխահագրություն

  • Դուրս գրեք ուրիշի խոսքի երկու օրինակ և հերթով գրեք, թե ով ում  հետ է խոսում:

— Հայրի՛կ, ինչու՞ մեր Բողարը

Միշտ հաչում է լուսնի վրան.
Մի՞թե պայծառ լուսնյակը
Մեկ վնա՞ս է տալիս նրան:

Որդին խոսում է հոր հետ։

Ո՛չ, որդյակ իմ, ոչ թե վնաս
Այլ լույս, միայն լույս է տալիս,
Իսկ շանն՝ իբրև գայլի ցեղի,
Լույսը գիշերը դուր չի գալիս:

Հայրը խոսում է որդու հետ։

  • Ուրիշ ի՞նչ կենդանիներ գիտեք, որ լուսնյակի հետ առնչություն ունեն: Գրեք դրանց  մասին:

Գայլ

Մի լեգենդ կա,որ լիալուսնի ժամանակ որոշ մարդիկ գայլ են դառնում։

Գայլերը լիալուսնի ժամանակ ոռնում են։

Գայլերը հաճախ գրշերն են գնում որսի։

  • Ձեր կարծիքով շան հաչոցն անհանգստացնո՞ւմ է լուսնյակին, պատասխանը հիմնավորեք:

Ո՛չ,որովհետև լուսինը անշունչ առարկա է։

  • Ըստ ձեզ կարևո՞ր են բանաստեղծության վերջին չորս տողերը, բացատրեք դրանք:

Այո շատ կարևոր են, որովհետև այնտեղ ասվում է, որ պետք է բարի լինել․ լավ բաներ անել և ուշադրություն չդարձնել վատ ու չարախոս մարդկանց վրա։

Реклама