Մաթեմատիկա

Մաթեմատիկա լրացուցիչ աշխատանք 04․04․2021

  1. Ավտոմեքենան գյուղից քաղաք ճանապարհն անցավ 4 ժամում՝ 60 կմ/ժ արագությամբ: Քանի՞ ժամում նա կանցներ այդ ճանապարհը, եթե ընթանար 20 կմ/ժ-ով ավելի արագությամբ:

60×4=240

240:80=3

  • Միմյանցից 450 կմ հեռավորության վրա գտնվող երկու վայրերից միաժամանակ իրար ընդառաջ դուրս եկան երկու ավտոմեքենա և հանդիպեցին 3 ժ հետո: Դրանցից մեկի արագությունը 80 կմ/ժ էր: Հաշվի՛ր մյուսի արագությունը:

80×3=240

450-240=210

210:3=70

  • Կատարի՛ր գործողությունները
  • 8 լ 250 մլ + 6 լ 45 մլ + 3 լ 750 մլ=18լ 45մլ
  • 5 կմ 250 մ+ 600 մ + 6 կմ 400 մ=12կմ 250մ
  • Ծորակից 1 ժամում հոսում է 240 լ ջուր: Քանի՞ ժամում կլցվի 2880 լ տարողությամբ ջրավազանն այդ ծորակով:

2880։240=12

5.Ավտոմեքենան 80 կմ/ժ արագությամբ A քաղաքից մեկնեց 400 կմ հեռավորության վրա գտնվող B քաղաքը: A քաղաքից դուրս գալուց 3 ժ հետո որքա՞ն կլինի նրա հեռավորությունը B քաղաքից:

80×3=240

400-240=160

Реклама
Հայոց լեզու

«Ոսկու կարասը»

Մաս 2

Վեր է կենում, մին էլ գնում։Կարասը բաց է անում՝ դարձյալ մեջը լիքը օձ։Էս ի՞նչ հրաշք է, ի՞նչ միտք ունի, չեն հասկանում։Թագավորը հրամայում է, հավաքում է իր երկրի իմաստուններին։

— Բացատրեցե՛ք,— ասում է,— ո՛վ իմաստուններ, ի՞նչ հրաշք է սա։ Էս հողագործներն իրենց հողում կարասով ոսկի են գտել։ Ես եմ գնում՝ կարասը լիքն օձ է դառնում, սրանք են գնում՝ ոսկի։ Էս ի՞նչ կնշանակի։

— Դրա բացատրությունն էս է, թագավո՛ր, եթե չես բարկանալ,— ասում են իմաստունները։— Կարասով ոսկին աղքատ հողագործներին պարգև է ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար։ Երբոր նրանք են գնում, իրենց արդար վարձին են գնում ու միշտ էլ ոսկի են գտնում, իսկ երբոր դու ես գնում, գնում ես ուրիշի բախտը հափշտակես, նրա համար էլ ոսկու տեղ օձ ես գտնում։

Թագավորը ցնցվում է․ խոսք չի գտնում պատասխանելու։

— Լա՛վ,— ասում է,— դե հիմի է՛ն որոշեցեք, թե էդ երկուսից ո՞րին է պատկանում գտած ոսկին։

— Իհա՛րկե հողատիրոջը,— ձայն է տալի վարող գյուղացին։

— Չէ՜, վարողի՛նն է,— մեջ է մտնում հողատերը։ Ու նորից սկսում են կռվել։

— Լա՛վ, լա՛վ, կացե՛ք,—կանգնեցնում են իմաստունները,— ի՞նչ ունեք դուք, տղա կամ աղջիկ։

Դուրս է գալի, որ մինը մի տղա ունի, մյուսը՝ մի աղջիկ։ Իմաստունները վճռում են, որ սրանք գնան իրենց աղջիկն ու տղեն իրար հետ պսակեն, էն գտած ոսկին էլ տան նրանց։ Էստեղ համաձայնում են բարի մարդիկը, ուրախանում են, ու կռիվը վերջանում է, սկսում է հարսանիքը։ Օխտն օր, օխտը գիշեր հարսանիք են անում, կարասով ոսկին էլ, որ պարգև էր ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար, տալիս են իրենց զավակներին։

Բարին էստեղ, չարը էն ագահ թագավորի մոտ։

Առաջադրանքներ՝

  1. Նարնջագույնով նշված բառերը բառակազմորեն վերլուծել՝ արմատ, ածանց։

Ազնվության-ազնիվ+ության

Հողատեր-հող+ա+տեր

Հողագործ-հող+ա+գործ

Բացատրություն-բացատրել+ություն

  • Կանաչով նշված բառերով նոր բառեր կազմիր։

Տղա,տղամարդ,տղամարդիկ,տղաներ։

Արդար,արդարություն,արդաիասեր,արդարամիտ։

  • Ինչ պատասխան են տալիս իմաստունները թագավորի այն հարցին, թե ինչո՞ւ է նա կարասի մեջ օձեր տեսնում, իսկ մյուսները՝ ոսկի։

Կարասով ոսկին աղքատ հողագործներին պարգև է ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար։ Երբոր նրանք են գնում, իրենց արդար վարձին են գնում ու միշտ էլ ոսկի են գտնում, իսկ երբոր դու ես գնում, գնում ես ուրիշի բախտը հափշտակես, նրա համար էլ ոսկու տեղ օձ ես գտնում։

  • Փոխիր հեքիաթի ավարտը՝ ըստ քո ցանկության։

Ես այս հեքիաթի ավարտը կփոխեի այնպես,որ ոսկե կարասը դառնար կախարդական և բոլոր բարի , ազնիվ և արդար մարդկանց մի կարաս ոսկի հասներ։

  • Ի՞նչ է սովորեցնում հեքիաթը։

Հեքիաթը սովորացնում է,որ պետք է լինել բարի , ազնիվ և արդար մարդ։