Մաթեմատիկա

Մաթեմատիկա լրացուցիչ աշխատանք 26․04․2021

974 Համեմատել

Ա

4/7 > 3/4

6/7 > 9/6

Բ

8/14 > 7/14

21/24 = 21/24

975 Համեմատել

Ա

1/5սմ < 4/5սմ

Բ

7/10տ > 4/10տ

976 Արտահայտել նշված միավորներով

Ա

3/5դմ = 6սմ

4/5 սմ = 8մմ

1/20 կմ= 500դմ

Բ

2/5 կգ =400գ

3/25 տ =120կգ

3/50 տ=ց

Գ

3/6ր =30վ

 4/10ժ=24ր

7/8օր=21ժ

977

Տատիկը իր պատրաստած գաթաների 1/7 մասը տվեց Աշոտին,2/7 մասը՝ Սուրենիմ 4/7 մասը՝ Հայկին։Ում բաժին գաթան էր ամենաշատը։

Ամենաշատը Հայկի բաժինն է։

1/7<4/7

2/7<4/7

Հայրենագիտություն

ԱՐՏԱՇԵՍՅԱՆՆԵՐ

Արտաշեսն ու Տիգրանը հայ ժողովրդի սիրելի արքաներն են,
նրա պաշտելի հերոսները։
Նրանց համար ամենակարևորը հայրենիքի հզորացումն ու
բարգավաճումն էր։ Հայոց քաջարի արքաների մասին ստեղծված
զրույցները, ավանդապատումները, առասպելները հարյուրամյակներ են ապրել ու գրի առնվել մեր պատմիչների կողմից։
Այսօր էլ, ավելի քան երկու հազար տարի հետո, հայ մարդիկ
իրենց զավակներին կոչում են Արտաշես ու Տիգրան անուններով։
Դրանով ժողովուրդը կարծես ցանկանում է վերհիշել իր
պետության հզորության փառավոր ժամանակները։
Արտաշես Առաջին (Ք. ա. 189-160թթ.)
Արտաշես I-ը Արտաշեսյան
արքայատոհմի (Ք. ա. 189-1թթ.)
հիմնադիրն է։ Ք. ա. 189թ. դառնալով հայոց թագավորնա հաջորդաբար Մեծ Հայքի սահմանների մեջ վերամիավորեց իրենից առաջ բռնությամբ անջատված հայկական հողերը։ Արտաշես արքան ստեղծեց հզոր բանակ: Նրա թագավորության ժամանակ մեր երկրում շատ նշանավոր գործեր կատարվեցին։ Ամենից առաջ նա շենացրեց ու բազմամարդ դարձրեց երկիրը։ Իր գրաված երկրներից տարբեր ազգությունների մարդկանց բերեց և վերաբնակեցրեց Հայաստանի լեռնային վայրերում, դաշտերում ու հովիտներում։ Նրա օրոք Հայոց աշխարհում, ըստ Մովսես Խորենացու «անմշակ հող չմնաց»։
Արտաշես I
Արտաշեսը Հայոց աշխարհի ծովակների և գետերի վրա նավագնացություն է սահմանում, զարգացնում երկրագործությունը,
ձկնորսությունը։ Նա կարգավորում է հայոց բուն տոմարը, այսինքնտարին տարբեր շրջանների, ամիսների, շաբաթների, օրերի բաժանելու գիտությունը։ Արաքսի ափին հայոց արքան հիմնադրում է նոր մայրաքաղաք, որը նրա անունով կոչվեց Արտաշատ։ Տիգրան II Մեծ (Ք. ա. 95-55թթ.) Տիգրան Մեծի անունը հայտնի է յուրաքանչյուր հայի։ Հասկանալու համար, թե ինչ կարևոր դեր է կատարել Տիգրան II-ը մեր հայրենիքի պատմության մեջ, մենք կանդրադառնանք նրա բազմաթիվ գործերից մի քանիսին։ Գահակալությունը. Ք. ա. 95 թվական Մահացել էր հայոց արքան։ Արքայազն Տիգրանը պատանդության մեջ էր Պարթևստանում։ Ինչպես ձեզ հայտնի է, Հայկական լեռնաշխարհից հարավ-արևելք տարածվում է Իրանական բարձրավանդակը։ Այստեղ էլ ձևավորվել ու հզորացել էր Պարթևական պետությունը։ Մյուս կողմից, արևմուտքում հզորացել էր Հռոմեական հանրապետությունը։ Ք. ա. առաջին դարի սկզբներին Հայաստանի համար բավականին վտանգավոր իրավիճակ էր ստեղծվել. Հռոմն ու Պարթևստանը դաշինք էին կնքել և մտադրություն ունեին Հայաստանը թուլացնելու, դարձնելու իրենցից կախված թույլ երկիր։ Պարթևների մոտ գտնվող Տիգրանը կարողացավ որոշ զիջումների գնով ազատվել և Ք. ա. 95թ. վերադառնալով հայրենիք գահ
բարձրանալ։ Գահ բարձրանալուց անմիջապես հետո Տիգրանն իր թագավորությանը
միացրեց Ծոփքը։ Դրանով նա ավարտին
հասցրեց հայրենի երկիրը վերամիավորելու
իր մեծանուն պապիԱրտաշես I արքայի սկսած գործը։ Այնուհետև 94թ. նա դաշինք Տիգրան II Մեծ
61
կնքեց Հռոմի հակառակորդ, Սև ծովի ափին գտնվող Պոնտոսի
հզոր թագավորության հետ և էլ ավելի ամրապնդեց իր դիրքերը։
Այսպիսով, կառավարման առաջին իսկ տարիներին Տիգրան Մեծն
իրեն դրսևորեց որպես խելացի ու հեռատես գործիչ։
Հզորության բարձունքում. Ք. ա. 83 թվական
Ծոփքի գրավումից շատ չանցած` Տիգրանը Մեծը կարողացավ
հզորացնել հայոց բանակը, հաղթել պարթևներին և վերադարձնել
գահ բարձրանալիս նրանց զիջած հողերը։ Հայոց թագավորությունն այնքան էր հզորացել, որ Տիգրան Մեծը իրեն հռչակեց
արքայից արքա։ Հայոց արքայի գերիշխանությունն ընդունում էին
բազմաթիվ մանր թագավորություններ, ինչպես նաև Վիրքը
(Վրաստանը) և Աղվանքը։
Հայաստանից դեպի հարավ-արևմուտք, Միջերկրական ծովի մոտ էր գտնվում Սելևկյան
թագավորությունը, որը հայտնի է նաև Սիրիա
անունով։ Այդ պետությունը ներքին կռիվների
հետևանքով թուլացել էր ու ընկել ծանր դրության մեջ։ Ստեղծված վիճակը շտկելու և երկրում
կարգուկանոն հաստատելու համար սիրիական
վերնախավը Տիգրան Մեծին առաջարկեց դառնալ նաև Ասորիքի թագավոր։ Ք. ա. 83թ. Տիգրանը հանդիսավոր կերպով մտավ Միջերկրական ծովի ափին գտնվող Անտիոք մայրաքաղաք։ Իրեն ենթարկելով նաև Ասորիքին հարևան երկրները՝ Տիգրան Մեծն ավարտեց
իր նվաճումները։ Տիգրան Մեծի տերությունը Հին աշխարհի ամենամեծ պետություններից էր, որի սահմանները ձգվում էին Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով։
Ունենալով այդպիսի հզորություն՝ Տիգրան Մեծը, սակայն,
ռազմատենչ, պատերազմասեր արքա չէր։ «Նա կառավարում էր
ամենայն անդորրությամբ»,– գրել է Տիգրանի մասին օտար պատմիչը։ Նա պատերազմի մեջ էր մտնում միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։

Բնագիտություն

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Կենդանիները, բույսերի նման, շատ բազմազան են: Նրանք տարբեր­վում են չափերով, կան շատ մեծ կենդանիներ, հսկաներ ե փոքր կենդանի­ներ՝ անզեն աչքով անտեսանելի: Հսկաներից է ծովերում և օվկիանոսնե­րում ապրող կապույտ կետը, որի մարմնի երկարությունր կարող է հասնել 33 մետրի, իսկ զանգվածր՝ 150 տոննայի:

Կենդանիները միմյանցից տարբեր­վում են արտաքին տեսքով, մարմնի ձևով և մասերով, ծածկույթով, դրա գունավորմամբ, շարժումներով, վարքով կամ կենսակերպով և այլն:

Դիտելով՝ չեք շփոթի անձրևորդը, սեն­յակային ճանճը, մեղուն, թիթեռը, այս կամ այն ձուկը, գորտը, թռչունը, շունն ու կատուն: Նրանք ունեն այնքան շատ և հստակ տարբերություններ, որ նույնիսկ արտաքին տեսքով հեշտությամբ միմյանցից տարբերվում են: Կենդանիներն ունեն նաև տարբեր ներքին կառուցվածք:

Կենդանիների մի մասն ապրում է ջրում, մյուսը՝ ցամաքում: Հայտնի են հողում ապրող կենդանիներ: Կան կենդանիներ, որոնք վարում են օդա­յին կենսակերպ, թռչում են կամ ապրում մեծ բարձրություններում: Կան նաև այնպիսիները, որոնք ապրում են մյուս կենդանի օրգանիզմներում՝ բույսերում կամ կենդանիներում, մարդու օրգանիզմում: Տարբեր միջավայ­րերում ապրելու և զարգանալու, սնվելու կամ բազմանալու համար կենդա­նիներն ունեն հարմարանքներ:

Կարելի է ասել, որ կենդանիների բազմազանությունը պայմանավոր­ված է այն տարբեր միջավայրերով, որտեղ նրանք ապրում են: Որոշակի տարածքում ապրող կենդանիների բազմազան խմբերր միասին անվանում են ֆաունա:

Հայաստանի ֆաունան հարուստ է: Հայաստանում մեծ է կենդանինե­րի բազմազանությունը, քանի որ մեր տարածքում կան բարձր սարեր և ան­մատչելի լեռներ, դաշտավայրեր և բացատներ, գեղեցիկ լճակներ, սառնո­րակ աղբյուրներ և ջրվեժներով գետակներ և այլ հատվածներ: Դրանք միմյանցից շատ են տարբերվում, յուրաքանչյուր տարածքին բնորոշ են իր պայմանները: Կենդանիներն էլ ունեն իրենց ապրելու տարբեր պայմաննե­րը։

Կենդանիների աշխարհն անկրկնելի է:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կենդանիների միջև ի՞նչ տարբերություններ կան: Բերեք օրինակներ:
  2. Ինչո՞վ է պայմանավորված կենդանիների բազմազանությունը:
  3. Ի՞նչ է ֆաունան:

Կենթանական աշխարին անվանում են ֆաունան ։

  1. Գիտե՞ք, թե որ կենդանիներն են տալիս ձու, բուրդ, կաթ, միս:

Հավե տալրս է ձու և միս կովը կաթ,բուրդ և միս։