1, 6-րդ դասարան, Հայոց լեզու

Մարդ, ումից կարելի է անվերջ սովորել

Կան մարդիկ, ումից կարելի է անվերջ սովորել։ Նրանց հետ զրուցելը շատ հետաքրքիր է։Ամեն անգամ նրանց հետ զրուցելիս քեզ համար մի նոր բան ես բացահայտում։ Այդպիսի մարդկանցից է օրինակ իմ հայրիկը։Հայրիկիս հետ միշտ հետաքրքիր է։ Ես շատ եմ սիրում մեր զրույցները։ Շատ եմ սիրում լսել տարբեր երևույթների մասին հայրիկիս տված բացատրությունները։ Նա ինձ սովորեցնում է նույն երևույթը տարբեր կողմերից դիտարկել, քննարկել բոլոր մանր թվացող հարցերը, այնքան վերլուծել․ մինչև ամեն ինչ պարզ և հասկանալի դառնա։Մեր զրույցները կարող են ձգվել անգամ մինչև ուշ գիշեր։Ես ու հայրիկս զրուցելու թեմաներ միշտ ունենք, հաճախ մեր զրույցները սկսվում են շատ պատահական։Ինձ նաև շատ հետաքրքիր է , երբ հայրիկս պամում է իր մանկությունից, ինչպես է խնդիրներ լուծել, երբ իմ տարիքին է եղել, ինչպես է ընկալել աշխարհը և ինչ պատկերացումներ է ունեցել։Հայրիկս ասում է, որ մենք շատ նման ենք մտածում, վերլուծում և ընկալում աշխարհը, որ ինձ տեսնելիս նա իր մանկությունն է հիշում և իրեն է տեսնում այդ տարիքում։ Ճիշտ է այս անգամ խոսեցի հայրիկիս մասին, բայց իմ շրջապատում շատ են այն մ արդիկ, ումից ես ամեն օր բան ունեմ սովորելու։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s