1, 6-րդ դասարան, Հայոց լեզու

Ինչպես նորոգել աշխարհը

Մի գիտնական, որ ապրում էր աշխարհի խնդիրներով մտահոգ, վճռել էր գտնել ուղիներ դրանք նվազեցնելու համար: Օրեր էր անցկացնում իր լաբորատորիայում` փնտրելով իրեն հուզող հարցերի պատասխանները:
Մի օր յոթամյա որդին ներխուժեց նրա սրբավայրը և որոշեց օգնել հորն աշխատել: Գիտնականը նյարդայնացած, որ իրեն ընդհատել են, խնդրեց տղային ուրիշ տեղ խաղալ: Տեսնելով, որ անհնար է նրան դուրս հրավիրել, հայրը մտածեց մի բանով շեղել որդու ուշադրությունը: Պատահաբար գտավ մի ամսագիր` աշխարհի քարտեզի պատկերով. այն է, ինչ անհրաժեշտ էր:
Մկրատով կտրտեց քարտեզը տարբեր մասերի և կպչուն ժապավենի հետ միասին հանձնեց որդուն` ասելով.
– Քանի որ սիրում ես գլուխկոտրուկներ, քեզ կտամ աշխարհը բոլորովին կոտրված, որ այն նորոգես առանց որևէ մեկի օգնության:
Հաշվարկեց, որ փոքրիկից կպահանջվի տասը օր` քարտեզն ի մի բերելու համար, սակայն այդպես չեղավ: Մի քանի ժամ անց նա լսեց երեխայի ձայնը, որ հանգիստ կանչում էր.
– Հայրի՜կ, հայրի՜կ, ամեն ինչ արեցի, ավարտեցի:
Սկզբում հայրը չհավատաց: Մտածեց, որ անհնար է նրա տարիքում վերստանալ ամբողջական մի քարտեզ, որը նախկինում երբեք չի տեսել: Կասկածամիտ, հայացքը բարձրացրեց գրառումներից այն վստահությամբ, որ կտեսնի երեխայի տարիքին համապատասխան աշխատանք. քարտեզն ավարտուն էր: Բոլոր կտորները տեղադրված էին իրենց համապատասխան տեղերում: Ինչպե՞ս էր հնարավոր: Ինչպե՞ս էր երեխան կարողացել: Զարմանքով հարցրեց որդուն.
– Որդյա՛կս, դու չգիտեիր ինչպիսի՞ն է աշխարհը, ինչպե՞ս ես արել:
– Հայրի՛կ, պատասխանեց որդին,- Ես չգիտեի, թե ինչպիսին է աշխարհը, բայց երբ դու հանեցիր ամսագրից քարտեզը, այն կտրտելու համար, տեսա, որ մյուս կողմում մարդ է պատկերված: Այնպես որ, շրջեցի կտորներն ու սկսեցի «հավաքել» այդ մարդուն, որ, այո´, գիտեի թե ինչպիսին էր:
– Երբ ես վերականգնեցի մարդուն, շրջեցի թուղթը և տեսա, որ վերականգնել եմ աշխարհը:

Հեղինակ՝ Գաբրիել Գարսիա Մարկես

Աղբյուրը

Առաջադրանքներ

1. Բնութագրի՛ր գիտնականին։ 

Գիտնականը շատ խելացի և հնարամիտ մարդ էր։

2. Ինչո՞ւ էր գիտնականը աշխարհի խնդիրների պատճառը փնտրում լաբորատորիայում։ 

Նա հույս ուներ իրեն հուզող հարցերի պատասխանները գտնել լաբորատարիայում։

3. Ներկայացրո՛ւ ստեղծագործության ասելիքը, գաղափարը։ 

Իմ կարծիքով այս պատմություն այն մասին էր, որ աշխարհը մարդուց է կախված՝ինչպես հայրը կտրատեց աշխարհը և ինչպես որդին հավաքեց այն։ Ցանկալի է, որ աշխարհում շատ լինեն տղայի նման ստեղծող վերականգնող ծշմարդկանցով։

4. Քո կարծիքով ո՞ր նախադասությունը կարող է լինել գիտնականի փնտրտուքների պատասխանը։ 

Աշխարհը մարդու ձեռքերում է։

5. Շարադրի՛ր մտքերդ՝ Ինչպե՞ս նորոգել աշխարհը, արդյոք աշխարհը նորոգելու կարիք ունի, ի՞նչ կփոխեիր աշխարհում, ինչո՞ւ, և այլն։ 8-10  նախադասություն։ 

Իմ կարծիքով աշխարհը նորոգելու կարիք ունի։Ես աշխարհում կվերացնեի ատելությունը,նախանձը,թշնամությունը, կվերացնեի նաև գոռոզությունը և եսասիրությունը։Բայց ամենաշատը կնորոգեի մարդկանց սրտերը։ Այնպես կանեի, որ մարդկանց սրսերը շատ սիրով լցվեին։ Այնպես կանեի, որ մարդիկ սիրեին բնություն՝ըանտառները ոչնչացնելու փոխարեն նոր ծառեր տնկեին,շուրջը աղտոտելու փոխարեն մաքուր պահեին։Եթե մարդկանց սրտերը սիրով լցվեին, մարդիկ իրար հանդեպ ավելի բարի և կամեցող կդառնային։ Իմ կարծիքով աշխարհի նորոգման համար սերն է պակասում։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s