Հայոց լեզու

Կենդանիների վեճը

Մի օր վեճ սկսվեց ցամաքային և ջրային կենդանիների միջև։Ցամաքային կենդանիներն ասում էին, որ իրենք մոլորակի համար շատ կարևոր են, իսկ ջրային կենդանիներն ասում էին, որ մոլորակի համար ամենակարևոր ու պիտանին իրենք են։

-Մենք օգուտ ենք տալիս բնությանը՝մանր կենդանիները օգնում են տարածել սերմերը, մաքրում են հողը թրթուռներից և որդերից, ավելի մեծ կենդանները հոգ են տանում ծառերի մասին,-ասաց ցամաքային կենդանիների թագավոր առյուծը։

-Եթե չլինի ջուր, ոչ դուք կարող եք գոյատևել, ոչ ծառերը, ոչ էլ մարդիկ։ Իսկ մենք մաքրում ենք ջուրը, որ մարդիկ այդքան աղտոտում են ,-ասաց կապույտ կետը։

-Համարենք դուք ճիշտ եք ասում, որ մաքրում եք ջուրը, բայց դուք ձեզ համար հանգիստ խոր ջրերում ապրում եք և անգամ չգիտեք, թե ցամաքում տարվա ո՞ր եղանակն է։ Իսկ մենք տարվա բոլոր եղանակներին պետք է շատ աշխատենք , տեղից տեղ գնանք, նախապատրաստվենք ձմռանը և վերջապես դիմանանք վատ եղանակին,- ասացին քամային կենդանիները։

-Դուք սխալվում եք, եթե կարծում եք, որ ջրում դժվարություններ չկան, մենք էլ ենք վտառներով գնում դեպի տաք ջրերը, մեզ համար ևս շատ դժվար իրավիճակներ կան, բայց մենք չենք բողոքում և ձեզ նման գլուխ չենք գովում։

-Մենք ոչ թե գլուխ ենք գովում , այլ ասում ենք այն ինչ կա, խոսում ենք անկեղծ։ Մենք ձեզ չենք վատաբանում, չենք ասում, որ դուք անպիտան եք, մենք պարզապես ուզում ենք, որ դուք ընդունեք, որ մոլորակի համար ավելի պիտանի և օգտակար են ցամաքային կենդանիները,-ասաց փիղը։

— Ամբողջ հարցն էլ հենց նա, որ դուք շարունակում եք ձեզ համարել ամենապիտանին և ամենակարևորը։ Իսկ մենք ինչու՞ պետք է լռենք կամ համաձայնվենք ձեզ հետ։

Կենդանիների վեճին լուռ հետևում էր պինգվինը։ Նա ասաց․

-Սիրելիներս, ես մի կենդանի եմ, որն ապրում է և՜ ցամաքում, և՜ ջրում, կարող եմ նույնիսկ թռչել։ Իմ կարծիքով ձեր վեճը անտեղի է, քանի որ յուրաքանչյուր էակ, որ ապրում է այս մոլորակի վրա, շատ կարևոր է։ Դուք այս վեճի վրա ավելորդ ժամանակ եք վատնում, այդ ժամանակը կարող եք օգտագործել և ավելի կարևոր գործ անել։

Խելացի պինգվինի խոսքերից հետո կենդանիները դադարեցին վիճել։ Այդ օրվանից հետո այլևս ոչ ոք չէր փորձում համոզել, որ ինքն ամենակարևորն է, քանի որ, արդեն գիտեին , որ մոլորակի վրա բոլորն են կարևոր։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s