<<Ինչպես դարձա սեբաստացի>>
Ես մեր դասարանի ամենահին սեբաստացիներից եմ։ Ես Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սան եմ երկու տարեկանից։ Սկզբում հաճախել եմ պարտեզ-դպրոց։Միայն մի տարով բացակայել եմ հարազատ դպրոցից, այնուհետև վերադարձել եմ։ Ես կրթահամալիրում սովորում եմ արդեն 8 տարի։Պարտեզի մասին ծնողներս իմացել են շատ պատահական։ Պարտեզում իմ օրերն անցնում էին շատ ուրախ և հետաքրքիր։ Միայն քնել չէի սիրում, ոչ մի կերպ չէի կարողանում քնել։ Ես ուղղակի պառկում էի ու մինչև մայրիկիս գալը հետևում էի դպրոցի անցուդարձին։ Ես իմ դաստիարակներին շատ-շատ էի սիրում։ Ամեն օր դպրոց մտնելիս առաջինը գնում եմ , բարևում եմ և գրկում իմ սիրելի ընկեր Լիլիթին։ Այս տարիների ընթացքում դպրոցը շատ է փոխվել։ Բազմաթիվ բույսեր են ավելացել։ Ավելացել են նաև նոր արածքներ և դասասենյակներ։ Բարեկարգվել է բակը և դարձել է ավելի խնամված և ընդարձակ։