Հայրենագիտություն

ԱՍՏՎԱԾՆԵՐ ԵՎ ՀԵՐՈՍՆԵՐ. ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՑԱՐԱՆԻ ԱՍՏՎԱԾՆԵՐ ԵՎ ՀԵՐՈՍՆԵՐ

illu-36

ԱՍՏՎԱԾՆԵՐ

ԱՐԱՄԱԶԴ

Հին հայերի գերագույն աստվածն էր Արամազդը, երկնքի և երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը։ Նա կոչվում էր «Մեծ և արի Արամազդ», որի գլխավոր սրբավայրը գտնվում էր Հին Հայաստանի պաշտամունքային կենտրոններից մեկում՝ Անի Կամախում։ Այնտեղ էին գտնվում հայոց Արշակունի թագավորների տոհմական դամբարաններն ու գանձերը։

ԱՆԱՀԻՏ

Արամազդի դուստրն էր կամ կինը Անահիտը՝ հայոց ամենասիրելի և պաշտելի դիցուհին։ Նա մայր աստվածուհի էր, պատկերվում էր երեխան գրկին՝ հայ մայրերին կամ կանանց հատուկ գլխի հարդարանքով, մինչև ուսերը իջնող գլխաշորով։ Նա կոչվում էր «Մեծ տիկին Անահիտ», բոլոր տեսակ խոհեմությունների ու պարկեշտությունների մայր, մարդկանց բարերար, հայ ժողովրդին պահող ու փառաբանող։ Հավատում էին, թե նրա շնորհիվ միշտ եղել է, կա ու գոյություն կունենա Հայոց աշխարհը։ Հայ թագավորները որևէ գործ ձեռնարկելիս Մեծ տիկին Անահիտից էին հովանավորություն և առողջություն հայցում։ Իբրև մայր աստվածություն Անահիտը մայրության, բերքի և պտղաբերության սրբազան մարմնացումն էր։ Նա Արամազդի և Վահագնի հետ միասին հայկական դիցարանում կազմում էր աստվածային սուրբ երրորդություն։

Հին Հայաստանում լայնորեն սիրված ու տարածված էր Անահիտի պաշտամունքը. Եկեղյաց գավառում, Տարոնում, Վասպուրականում, Արմավիրում, Արտաշատում կառուցված էին Անահիտի տաճարները։ Ամենանշանավորը Եկեղյաց գավառի Երիզա ավանի (հետագայում՝ Երզնկա) Անահիտի տաճարն էր, որին նվիրաբերում էին սպասավորներ ու սպասուհիներ։ Մեծահարուստ և նշանավոր ընտանիքները իրենց հասուն դստրերին նվիրում էին այդ տաճարին, որտեղ որոշ ժամանակ ծառայելուց հետո միայն նրանք իրավունք ունեին ամուսնանալու։ Անահիտի սրբավայրերին նվիրում էին նաև պիսակավոր (ճակատին սպիտակ նշան ունեցող) երինջներ, որոնք նախիրներով արածում էին նրա տաճարների շուրջը։

Երիզա ավանի տաճարում էր դրված Անահիտի ոսկեձույլ արձանը, որի համար էլ Անահիտին կոչում էինՈսկեծղի (ոսկեբազուկ), Ոսկեհատ, Ոսկեծին–Ոսկեմայր։ Նրա արձանին ծառերի թավ ու թարմ ճյուղերից հյուսված պսակներ էին դնում։ Այդ ոսկեձույլ արձանն այնքան մեծ էր, որ երբ հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսը մեր թվականությունից առաջ 34 թ. իր պարթևական արշավանքի ժամանակ մտնում է Երիզա ավանը, նրա զինվորները ջարդում են Անահիտի ոսկեձույլ արձանը, կտոր-կտոր անելով, բաժանում իրար մեջ և տանում Հռոմ։ Այդ ավարին մասնակցած հռոմեացի մի զինվոր ճոխ ճաշկերույթ է կազմակերպում Օգոստոս կայսեր պատվին։ Երբ կայսրը հարցնում է Անահիտի արձանի մասին, զինվորը պատասխանում է, թե ինքն է եղել առաջինը արձանի վրա հարձակվողներից, և այդ ճաշկերույթի ծախսը հոգացել է Անահիտի արձանի սրունքի մի կտոր ոսկով։

Продолжить чтение «ԱՍՏՎԱԾՆԵՐ ԵՎ ՀԵՐՈՍՆԵՐ. ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՑԱՐԱՆԻ ԱՍՏՎԱԾՆԵՐ ԵՎ ՀԵՐՈՍՆԵՐ»
Реклама
Հայոց լեզու

Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 փետրվարի 19-ին Դսեղ գյուղում ։Նա ունեցել է չորս եղբայր և երեք քույր։ Հովհաննես Թումանյանը չարաճճի է եղել և շատ շուտ է սկսել քայլել։ Մի անգան նա պատից բռնվելով դուրս է եկել բակ,  մոտեցել է կովին և կովը ոտքով հարվածել է նրան։Երբ Հովհաննես Թումանյանը գյուղում ունեցել է իր սիրելի վայրը, դա  մի փոքրիկ բլրակ էր, ուր նա բարձրաանում  էր և երազում, նայելով փորձում էր աստղ պոկել,բայց չէր ստացվում։ Չէր ստացվում նաև գյուղի բոլոր երեխաաների հետ գրկել ընկուզենին, որը շատ հաստափոր էր։Տաս տարեկանում  Թումանյանը գնում է դպրոց։ Նրա տեսուչը աշխարհ տեսած մարդ էր , նա իր տանը ուներ մի մեծ գրադարան։ Հովհաննես Թումանյանը ոգևորվում է այդ գրքերից , սիրահարվում է տեսուչի աղջկան և հորինում իր առաջին բանաստեղծությունը։ Հովանես Թումանյանը ուսումը շարունակում է Թիֆլիսոււմ ։Չորրորդ դասարանից թողնում է դպրոցը և սկսում է շատ գրքեր կարդալ։Տասնյոթ  տարեկանում Հոհաննես Թումանյանը գրում է <<Շունն ու կատուն>>, իսկ տասննինը տարեկանում ամուսնանում է Մարիամ անունով աղջկա հետ, բայց նրան անվանում էին Օլգա։Հովհաննե ու Օլգան ունենում են 10 երեխա, 6 աղջիկ, 4 տղա։Երեխաներն այնքան շատ էին, որ Թումանյանը կատակով նրանց համարակալում էր օրինակ թիվ 2ը ՝Աշխենը լավ կարողանոմ էր կրկնօրինակել հայրիկի ստորագրությունը, իսկ Թումանյանը մտածում էր, որ լավ է բանկում փող չունի։Հովհաննես Թումանյանը շատ սիրում էր լուսակարել, նա երեք լուսանկարչական սարք ուներ, սիրում էր լուսանկարել իր երեխաներին։Թումանյանը վատառողջ էր և գնացել էր առողարան բուժվելու։Մաքուր օդը օնեց նրան շուտ առողջանալ, բացի այդ հենց  այդտեղ նա գրել է <<Թմկաբերդի առումը>>, <<Փարվանան>>,<<Սասունցի Դավիթը>>։Իր 40 ամյակը Հովհաննես Թումանյանը անցկացրել է բանտում,  նրան մեղադրում էին իր հայրենասիրության համար, բայց նրան արդարացնում են։ Հովհաննես Թումանյանը առաջարկել է նկարիչ Գևորգ Բաշինջաղյանին ստեղծել Սայաթ Նովայի շիրմաքարը։Թումանյանը հիմնադրել է նաև <<Վարդատոնը>>։Մայիս ամսվա վերջին կիրակի օրը մարդիկ կարմիր վարդերով հավաքվում էին Սայաթ Նովայի շիրիմի մոտ և մի լավ ուրախանում։Ցեղասպանության օրերին նա շատ որբ երեխաների է օգնել, իսկ որբ երեխաները նրան անվանել են <<ամենայն որբ երեխաների հայր>>։Հովհաննես Թումանյանը մահացել է   1923թ-ի մարտի 23-ին ։ Նրա փոքր տղան Արեգը  գողացել է հայրկի սիրտը և բերել տուն։։ Թումանյանը թաղված է Թիֆլիսի հայկական եկեղեցում, նրա սիրտը թաղված է իր ծննդավայր Դսեղ գյուում, իսկ նրա հոգին սավառնում է երկնքում։ 

Մաթեմատիկա

Մաթեմատիկա-դասարանական աշխատանք -խնդիրներ հեռավորություն հաշվելու վերաբերյալ 18. 02. 2021

  1. Բեռնատարն անցավ 402 կմ, իսկ մարդատարը նույն ժամանակում անցավ 83 կմ-ով ավելի: Քանի՞ կմ անցավ մարդատարը:

402+83=485

  1. Արմենն ու Անին ապրում են նույն շենքում: Առավոտյան Արմենն ու Անին միաժամանակ գնացին դպրոց՝ Արմենը ոտքով, իսկ Անին՝ հեծանվով: Արմենը դպրոց հասավ 27 րոպեում, իսկ Անին 9 րոպեով շուտ: Քանի՞ րոպեում դպրոց հասավ Անին:

27-9=18

  1. Երկու քաղաքներից  իրար ընդառաջ շարժվեցին երկու մեքենա: Երբ նրանք հանդիպեցին, ապա նրանցից մեկն անցել էր 717 կմ, իսկ մյուսը՝ 184 կմ: Որքա՞ն էր հեռավորությունը երկու քաղաքների միջև:

717+184=901

  1. Նույն կետից նույն ուղղությամբ միաժամանակ շարժվեցին մարզիկն ու հեծանվորդը: Որոշ ժամանակ անց մարզիկը անցել էր 17 կմ, իսկ նրանց միջև հեռավորությունը 8 կմ էր: Քանի՞ կմ էր անցել հեծանվորդը:

17+8=25

  1. Երկու գնացք շարժվեցին  C  կայարանից: Առաջինը անցավ 73 կմ և հասավ  H  կայարան: Երկրորդը անցավ առաջինից 27 անգամ շատ ճանապարհ և հասավ  S  կայարան: Գտիր հեռավորությունը  C  և  S  կայարանների միջև:

73×27=1971

1971+73= 2044