Առաջին փուլ
Գրել տասական բառ.
- որոնց հնչյունները ու տառերը հավասար են
գիրք,արագիլ,ամառ,կատու,մատանի,աթոռ,մարդ,մոզի,ափսե,կոնֆետ։
- որոնց հնչյունները ավելի շատ են, քան տառերը
ոզնի, երևակայություն,երջանիկ,ոտք,երազ,ոհմակ,ելակ,Երկիր (մոլորակ),երկինք,որսորդ։
Երկրորդ փուլ
Բառքամոցի
Գրականություն բառի տառերով կազմիր ո՞վ կամ ի՞նչ հարցին պատասխանող բառեր:
Գիր, ութ, ական, ակ, թույն, կաթ, նյութ, գարուն, թան։
Երրորդ փուլ
- Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստանալ նոր բառեր՝ մկշա, սափե, կիճավ, վգաառ, վակտ, կտմրա, րպակ, ակվ:
Մշակ, ափսե, կավիճ, գավառ, կտավ, պարկ, կավ։
- Կազմել նախադասություն 3 և ավելի բառերով, որոնք լինեն միավանկ:
Շան տան մեջ կա մի ծիտ։
- Գրել ա-ով սկսվող բառեր այնպես, որ յուրաքանչյուր հաջորդի հնչյունների թիվը նախորդից մեկով ավելի լինի:
Ակ, ափսե, ականջ, ավտոբուս, արշալույս, աստղազարդ, աստղադիտարան։
Չորրորդ փուլ
- Ով է «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության հեղինակը: Եղիշե Չարենց
- Ո՞վ է համարվում հայ երաժշտության Մեսրոպ Մաշտոցը: Կոմիտաս
Հինգերորդ փուլ
3 տողով շարունակեք հատվածը
Կանցնեն և՛ անուն, և՛ սարսափ, և՛ ահ,
Իմ անտեր ու որբ աշխարքի վըրա
Ոտի կըկանգնեն հազար քաջ ու դև…
Մի ժառանգ չունեմ՝ իմ անցման ետև
Իմ թուրը կապի, Սասուն պահպանի…
Ու միտք էր անում հըսկան ծերունի։