Ալմաստ-ադամանդ
Բնական ալմաստներն ամենակարծր միներալներն են և նման են անփայլ ապակու գնդիկների։ Լավագույն ալմաստները կամ անգույն են, կամ երկնագույն։ Տարբերում են ակնագործական և տեխնիկական ալմաստներ։ Առավել արժեքավոր է ակնագործականի անգույն տեսակը, որը նիստավորումից (մակերևույթը ողորկում են այնպես, որ ստացվեն բազմաթիվ հարթ 57 նիստեր) հետո կոչվում է ադամանդ։Նիստավորման շնորհիվ ձեռք բերած ուժեղ փայլի և գունախաղի համար ադամանդը կոչվում է նաև շողակն։ Ալմաստ անվանումը ծագել է արաբերեն «ալմաս» (ամրագույն) բառից։ Ադամանդ հունարեն նշանակում է աննվաճելի, անհաղթահարելի։
Ալմաստը՝ չմշակված ադամանդը, ամենաամուր հանքանյութն է։Ադամանդը եզակի քար է. չկան ամբողջովին միանման երկու ադամանդներ։Այն լույսի անդրադարձման բացառիկ ուժ ունի։ Համարվում Է Երկրի վրա գոյություն ունեցող ամենամաքուր թանկարժեք քարը։Ադամանդը հավերժական գոյությամբ քար Է։
Ադամանդի դեպքում քարի գույնը շատ կարևոր է։ Որքան անգույն է ադամանդը, այնքան ավելի բացառիկ և արժեքավոր է այն համարվում։ Ոչ մասնագիտական զննության ժամանակ անգույն կարող են թվալ շատ ադամանդներ, սակայն իրականում ադամանդները մեծ մասամբ ունեն շագանակագույն կամ դեղին երանգներ։ Ըստ գույների՝ ադամանդները կարող են լինել դեղին, երկնագույն, վարդագույն, կանաչ։ Ամուսնական մատանու ադամանդը, սակայն, պետք է անգույն լինի՝ իբրև մաքրության խորհրդանիշ։
Ադամանդը մաքուր է համարվում, եթե տասն անգամ խոշորացնող մանրադիտակով զննելիս դրա մակերեսին չեն հայտնաբերվում այլ գոյացություններ կամ բծեր։