Հայոց լեզու

Գոյականի հոլովում 11․03․2021

1. Որոշեք՝ ընդգծված բառերը որ հոլովով են դրված:

Նրանք մոտեցան կախարդական ծառին(տրական հոլով)

Հայրենիքից (բացառական հոլով)հեռու ապրող մարդը (հայցական հոլով)միշտ տխուր և միայնակ է:

Դա մի շքեղ շինություն էր, որը գտնվում էր քաղաքից(բացառական հոլով) հեռու բլրի (սեռական հոլով ) վրա:

Մոտենալով կարկաչուն գետակին(տրական հոլով) տղան փայտով (գործիական հոլով) ստուգեց խորությունը և զգուշորեն ոտքը(հայցական հոլով) մտցրեց ջրի(սեռական հոլով) մեջ:

Երկնքի(սեռական հոլով) կապույտ անդորրության մեջ երևում էին արևի(սեռական հոլով) առաջին շողերը, (հայցական հոլով)որոնք ավետում էին պայծառ օր(ուղղական հոլով):

2. Հոլովեք հետևյալ բառերը՝ քար, քաղաք, սահնակ, մայր, աշուն, գլուխ, բնություն:

Ուղղական- քար, քաղաք ,սահնակ, մայր, աշուն, գլուխ, բնություն

Սեռական- քարի,քաղաքի, սահնակի, մոր,աշնան,գլխի,բնության

Տրական- քարին, քաղաքին, սահնակին, մորը,աշնանը,գլխին,բնությանը

Հայցական- քարը, քաղաքը, սահնակը, մորը,աշունը,գլուխը,բնությունը

Բացառական- քարից, քաղաքից, սահնակից, մորից,աշունից, գլխից,բնությունից

Գործիական- քարով, քաղաքով, սահնակով, մորով,աշունով,գլխով,բնությունով

Ներգոյական- քարի մեջ, քաղաքի մեջ, սահնակի մեջ, մոր մեջ, աշնան մեջ,գլխի մեջ

3. Լրացրեք աղյուսակը

Հարցական բառ3 գոյականՀոլովի անունը
Ո՞վՀայկը,Հասմիկը,պապիկըՈւղղական
Ո՞ւմՄարիամի,Արսենի,ՄարիիՍեռական
Ինչի՞ցաթոռից,պատուհանից,տնիցԲացառական
Ինչո՞վհամակագչով,անձրևանոցով,ձեռքովԳործիական
Ո՞ւմ մեջաղջկա մեջ,Նարեկի մեջ,Մարիի մեջՆերգոյական
Ինչի՞շան,թվի,հեռախոսիՍեռական
Ինչի՞նկատվին,ծառին,շորինՏրական
Реклама
Հայրենագիտություն

Ալեքսանդր Մակեդոնացի

f5475f22fc5141_5475f22fc517d

Ալեքսանդրին կրթել ու դաստիարակել է հույն փիլիսոփա Արիստոտելը, իսկ ռազմական պատրաստությունն անցել է հոր՝ Մակեդոնիայի թագավոր Փիլիպոս II-ի ղեկավարությամբ: Ալեքսանդրը եղել է խելացի, խորաթափանց, աչքի է ընկել համառ կամքով ու քաջությամբ: Նրա բանակը կարգապահ էր ու լավ մարզված: Մ. թ. ա. 334 թ-ին հունա-մակեդոնական զորքով անցել է Հելլեսպոնտոսը (ներկայիս Դարդանելը) և մայիսին Գրանիկոն գետի մոտ պարտության մատնել պարսիկներին: 333 թ-ի աշնանը Պարսից արքա Դարեհ III-ը փորձել է Իսոս քաղաքի մոտ դիմադրել Ալեքսանդրի զորքին, սակայն կրկին պարտվել ու փախել է: 332 թ-ին, գրավելով բոլոր նավահանգիստները, Մակեդոնացին պարսկական նավատորմին զրկել է հենակետերից և իր տիրապետությունը հաստատել ծովում: Մ. թ. ա. 332–331 թթ-ի ձմռանն առանց դիմադրության գրավել է Եգիպտոսը, և քրմերը նրան պաշտոնապես ճանաչել են Եգիպտոսի թագավոր: 331 թ-ի հոկտեմբերի 1-ին Ադիաբենեի Գավգամելա (ներկայումս` Թել Հոմել՝ Իրաքում) գյուղի մոտ Ալեքսանդրը ջախջախել է (Գավգամելայի ճակատամարտ) պարսկական բանակը: Դարեհը կրկին փախուստի է դիմել, սակայն նրան սպանել են իր մերձավորները: Ալեքսանդրն իրեն հռչակել է Աքեմենյանների ժառանգորդ ու Ասիայի արքա:Գավգամելայի ճակատամարտին պարսկական բանակի կազմում մասնակցել են նաև Մեծ Հայքի զորքերը՝ Երվանդ Գ-ի, և Փոքր Հայքինը՝ Միթրաուստեսի գլխավորությամբ, ովքեր պարսկական կողմի պարտությունից հետո հռչակվեցին իրենց երկրների թագավորներ: Ալեքսանդրը Հայաստան չի արշավել, բայց Մենոն զորավարի գլխավորությամբ զորամաս է ուղարկել գրավելու Սպեր գավառի ոսկու հանքերը, բայց հայերը թույլ չեն տվել հունա-մակեդոնական զորքին մտնել Հայաստան և ճակատամարտում սպանել են Մենոնին:Իր իշխանությունն ամրապնդելու համար Ալեքսանդրը հիմնադրել է մոտ 70 քաղաք-գաղութներ, որոնց մեծ մասն իր անունով կոչել է Ալեքսանդրիա: Շարունակելով ռազմերթը՝ 329 թ-ին ներխուժել է Միջին Ասիա, 327 թ-ի գարնանը մտել Արևմտյան Հնդկաստան և 326 թ-ին գրավել Փենջաբը, սակայն հանդիպելով հոգնատանջ զորքի բացահայտ դիմադրությանը՝ նա դադարեցրել է արշավանքը դեպի Գանգեսի ափերը և 324 թ-ին վերադարձել է կայսրության մայրաքաղաք հռչակված Բաբելոն, որտեղ էլ հունիսի 13-ին մահացել է դողէրոցքից: Նրա դին մեղրի մեջ տեղափոխել են Մակեդոնիա: Ալեքսանդրի հսկայածավալ տերությունը շուտով տրոհվել է առանձին պետությունների: Սակայն նրա արշավանքները մեծապես նպաստել են Արևելքի ու Արևմուտքի մերձեցմանը: Մակեդոնացու նվաճումներից հետո սկզբնավորվել է հելլենիզմի դարաշրջանը: Հելլենիզմը տարածվել է նաև Հայաստանում: 

Մաթեմատիկա

Մաթեմատիկա — դասարանական աշխատանք 11․03․2021

681գ Կատարիր գործողությունը

24օր-3օր 6ժ=23օր 24ժ-3օր 6ժ=20օր 18ժ

12ժ 20ր-2ժ 40ր=11ժ 80ր-2ժ 40ր=9ժ 40ր

688բ խնդիր

Երկու օրում զբոսաշրջիկները անցան 200 կմ  ճանհապարհ։ Երկրորդ օրը նրանք անցան 3 անգամ ավելի,քան առաջին օրը։Որքան ճանապար անցան զբոսաշրջիկները յուրաքանչյուր օրում։

3+1=4

200։4=50

50×3=150

689բ

Երկու թվերի գումարը 560 է։Այդ թվերից մեկը մյուսից փոքր է 6 անգամ։Որո՞նք են այդ թվերը։

6+1=7

560:7=80

80×6=480

692բ Հաշվիր արտահայտության արժեքը։

2x3x4:(3×4)=2

2x3x4x5:(5×4)=6

2x3x4x5:(3×5)=8

Անգլերեն

Translation

1.Արամը միշտ խաղում է ֆուտբոլ իր ընկերների հետ կիրակի օրերին:

Aram always plays football with his friends on Sundays.

2.Ես հագել եմ մի գեղեցիկ սպիտակ բլուզ(blouse) հիմա:

I am wearing a white blouse now.

3.Իմ հայրիկը չի դիտում հեռուստացույց հիմա: Նա քնած է բազմոցին:

My father isn’t watching TV now.He is sleeping on the sofa

4.Լենան և Հասմիկը հաճախ գնում են զբոսնելու շաբաթ օրերին:

Lena and Hasmik often go for a walk on Saturdays.

5. Դու գնու՞մ ես դպրոց կիրակի օրերին: Ոչ, ես չեմ գնում դպրոց կիրակի օրերին:

Do you go to school on Sundays? No, I don’t go to school  on Sundays.

6.Վահանը խմո՞ւմ է թեյ հիմա: Այո, նա խմում է թեյ իր եղբոր հետ խոհանոցում(kitchen) հիմա:

Is Vahan drinking tea now? Yes, he is drinking tea with his brother in the kitchen now.

7.Ես չեմ խմում սուրճ երեկոյան, ես խմում եմ սուրճ առավոտյան:

I don’t drink coffee in the evening, I drink coffee in the morning.

8. Դու կարդո՞ւմ ես գիրք հիմա:Ոչ, ես չեմ կարդում գիրք, ես լսում եմ երաժշտություն հիմա:

Are you reading  a book now? No, I am not    reading a book I am listening music now.

9.Ե՞րբ ես սովորաբար անում քո դասերը: 

When do you usually do your lessons?

10.Որտե՞ղ են նրանք գնում հիմա: Նրանք գնում են կինոթատրոն դիտելու մի հետաքրքիր ֆիլմ:

Where are they going now? They are going to the cinema to watch an interesting film.

Հայոց լեզու

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —Եղիշե Չարենց

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Առաջադրանքներ

1․Բառարանի օգնությամբ բացատրել կարմիրով նշված բառերը և սովորել։

ճահճուտ- ճահիճ

անհուն- չափազանց խոր, հատակ չունեցող

թախիծ- տխրություն

հրճվանք-  մեծ ուրախություն

2․Գրել, թե որ հոլովին են  պատկանում աշխարհով, անհունի, կյանքում, բառերը։

Աշխարհով-գործիական հոլով

 Անհունի-սեռական հոլով

 Կյանքում-ներգործական հոլով

3․Դուրդ գրիր 7 գոյական։

Աշխարհ,ճահճուտ, գանգատ,թախիծ, հրճվանք, գինի,հոգի

4․ Ինչի՞ մասին է բանաստեղխությունը, ո՞րն է նրա գլխավոր միտքը։ Պատասխանդ հիմնավորիր։

Բանաստեղծությունը աշխարհը սիրելու մասին է։ Նրա գլխավոր միտքն այն է, որ պետք է կյանքը, աշխարհը սիրել, չբողոքել։Եթե ուզում ես աշխարհը լավը լինի, պետք է  աշխարհում տեսնել միայն լավ բաները,այդ ժամանակ աշխարհը ավելի լավը կդառնա։