Հայրենագիտություն

Խաչքար

Խաչքարը միջնադարյան հայկական կերպարվեստի տեսակ է,

կոթող-հուշարձան` խաչի պատկերով, զարդաքանդակների

հորինվածքով ուղղաձիգ կանգնեցված սալաքար,

ճակատով` դեպի արևմուտք:

Խաչքարը հաջորդել է խաչով ավարտվող քառակող վաղմիջնադարյան կոթողներին և թևավոր խաչերին, որոնց մեծ մասը ոչնչացվել է արաբական արշավանքների ժամանակ: Խաչքարը բովանդակում է քրիստոնեության հիմնական գաղափարը՝ Հիսուս Քրիստոսի փրկագործությունը: Գլխավոր տարրը խաչն է՝ որպես Խաչեցյալի՝ Քրիստոսի, Կենաց ծառի, խոստացված երկնային հոգևոր դրախտի ու փրկության խորհուրդ. այն հայերի համար փոխարինել է սրբապատկերներին:

IV–V դարերից խաչքար կանգնեցվել է ռազմական հաղթանակներն ու պատմական կարևոր դեպքերը հավերժացնելու համար կամ, որպես ճարտարապետական զարդ, ագուցվել եկեղեցիների որմերին: Խաչքարը ծառայել է նաև որպես տապանաքար՝ հանգուցյալի հոգու փրկության համար, օրինակ՝ Նորատուսի, Սաղմոսավանքի, Հին Ջուղայի  (1998–2006 թթ-ին հիմնովին ավերել են ադրբեջանցիները) գերեզմանատների խաչքարերը: Վերջիններս նաև պատմական վավերագրեր էին, որոնց արձանագրությունները բովանդակում էին երկրի ներքին ու արտաքին կյանքին վերաբերող կարևոր տեղեկություններ:

Խաչքարերի զգալի մասի վրա պատվիրատուի անվան կողքին կամ առանձին հիշատակվում է նաև պատրաստող վարպետի անունը. հիշարժան են Մխիթար Կազմողը (XII դար), Մոմիկը, Պողոսը (XIII դար), Քիրամ Կազմողը (XVI–XVII դարեր) և ուրիշներ: X–XIII դարերում ձևավորվել և ոճական առումով կատարելության են հասել խաչքարի արվեստի հիմնական տեսակները. կերտվել են ամբողջական քարերից և դրվել պատվանդանի վրա, ագուցվել կամ փորվել են եկեղեցիների պատերին, ժայռազանգվածներին կանգնեցվել են նաև խմբակային խաչքարեր: Մեզ հասած ամենավաղ խաչքարերից են Կատրանիդե թագուհու (879 թ., Գառնի), Գրիգոր Ատրներսեհ իշխանի (881 թ., Մեծ Մազրա) և ուրիշների կանգնեցրած խաչքարերը: Միջնադարում խաչքարերը երբեմն ներկել են կարմիր, ավելի հազվադեպ՝ սպիտակ ևկապտավուն: ԽաչքարերիԽաչքարերի տեսակներից են «Սբ Սարգիսը» (սիրահար

զույգերին «չար աչքից» անխոցելի դարձնող), «Ցասման խաչերը» (բնության տարերքը սանձող) և այլն: Սյուժետային և սրբապատկերային տարրեր են պարունակում «Ամենափրկիչ», «Դեիսուս» կամ «Բարեխոսություն», «Համբարձում», «Ծնունդ» և այլ տեսակներ:

Խաչքարի արվեստը վերացական խորհրդանշային է՝ ամբողջությամբ տոգորված փրկության խորհրդով, այն ունի զուտ աստվածաբանական պաշտամունքային դեր ու նշանակություն: Խաչքարի արվեստը վերածնվել է վերջին տասնամյակներում. բազմաթիվ քարգործ վարպետներ ու քանդակագործներ շարունակում են խաչքարեր կերտելու ավանդույթները:

Սա [խաչքարը] մի արտակարգ երևույթ է մեր արվեստում: Ընկղմելով  ծաղիկների հյուսվածքների մեջ՝ վարպետը նույնիսկ խաչն օգտագործել է՝ արտահայտելու յուր ապրումները, յուր երազանքները: Սրանք մեր լավագույն ճարտարապետական կառուցվածքներին համազոր ստեղծագործություններ են…»:

Реклама
Հայոց լեզու

Հովհ․ Թումանյան «Չախչախ թագավորը»

Ա

Լինում է, չի լինում մի աղքատ ջաղացպան։

Մի պատռված քուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին՝ ապրելիս է լինում գետի ափին, իր կիսավեր ջաղացում։ Ունենում է մի մոխրոտ 

բաղարջ ու մի կտոր պանիր։

Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է տեսնում պանիրը չկա:

Մին էլ գնում է ջուրը կապի, գալիս է տեսնում՝ բաղարջը չկա։

Էս ՛ո՞վ կլինի, ո՞վ չի լինի։ Մտածում է, մտածում ու ջաղացի շեմքում թակարդ է լարում։ Առավոտը վեր է կենում, տեսնում մի աղվես է ընկել մեջը։

— Հը՞, գո′ղ անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞. կաց՝ հիմի ես քեզ պանիր ցույց տամ։— Ասում է ջաղացպանն ու լինգը վերցնում է, որ աղվեսին սպանի։

Աղվեսը աղաչանք-պաղատանք է անում։ Ինձ մի սպանի,— ասում է,— մի կտոր պանիրն ինչ է, որ դրա համար ինձ սպանում ես։ Կենդանի բաց թող, ես քեզ շատ լավություն կանեմ։

Ջաղացպանն էլ լսում է, կենդանի բաց է թողնում։

Էս աղվեսը գնում է, էդ երկրի թագավորի աղբանոցում ման է գալի ման, մի ոսկի է գտնում։ Վազ է տալիս թագավորի մոտ։

— Թագավորն ապրած կենա, ձեր կոտը մի տվեք։ Չախչախ թագավորը մի քիչ ոսկի ունի, չափենք ետ կբերենք։

— Չախչախ թագավորն ո՞վ է,— զարմացած հարցնում է թագավորը։

— Դու դեռ չես ճանաչում,— պատասխանում է աղվեսը։— Չախչախը մի շատ հարուստ թագավոր է, ես էլ նրա վեզիրն եմ։ Կոտը տուր, տանենք ոսկին չափենք, հետո կճանաչես։

Կոտը առնում է տանում, աղբանոցում գտած ոսկին ամրացնում կոտի ճեղքում, իրիկունը ետ բերում, տալիս։

— Օֆ,— ասում է,— զոռով չափեցինք։

— Միթե ճշմարիտ սրանք կոտով ոսկին են չափել,— մտածում է թագավորը։ Կոտը թափ է տալիս, զրնգալեն մի ոսկի է վեր 2ւմ։

Առաջադրանքներ

  1. Նարնջագույնով նշված բառերի բացատրությունը բառարանում նայեք, սովորեք:

Վեզիր- Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում՝ բարձրաստիճան պալատական պաշտոնյա՝ խորհրդական:

Կոտ- Փայտե աման, որ իբրև չափ Էր ծառայում հացահատիկի համար:

Լինգ- (ժողովրդական, մասնագիտական) Մեկ կամ երկու կողմից սրված ծայրով մետաղյա ձող, որով քանդում՝ փորում են կամ ծանրություններ բարձրացնելու համար օգտագործում որպես լծակ:

Ջաղացպան- ջաղացպանի, ջաղացպաններ

Փոստալ- Մորթե հնամաշ գլխարկ:

Բաղարջ- Չթթված խմորից թխած

  • Կապույտով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք:

Լավություն-լավ+ություն

     Թագավորի-թագ+ավոր+ի

    Աղբանոցում-աղբ+անոց+ում

Ալրոտ-ալյուր+ոտ

Կիսավեր-կես+ա+վեր

Մոխրոտ-մոխիր+ոտ

3․ Կանաչով նշված դարձվածքի իմաստը գրեք, մի դարձվածք էլ ինքներդ ավելացրեք:

Վազ է տալիս – Վազել

Հոգ տանել- խնամել, հոգալ

4․ Փորձեք բացատրել հեքիաթի վերնագիրը՝ ուշադրություն դարձնելով դրա ուղղագրությանը:

Թագավորը գեր էր, դրա համար էին նրան այդպես անվանում։

Չախչախ-չաղ-չաղ

5․ Մուգ կարմիրով նշված նախադասության միջից դուրս գրեք կոչականն ու նրա լրացումը, ուշադրություն դարձրեք կետադրությանը և գրեք, թե ով ու ում  հետ է խոսում:

— Հը՞, գո′ղ անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞. կաց՝ հիմի ես քեզ պանիր ցույց տամ։

գո′ղ անիծված-

Ջաղացպանը խոսում էր աղվեսի հետ։

6․ Հեքիաթի այս հատվածից դուրս գրեք ներգոյական հոլովով դրված 4 գոյական:

Շեմքում

Աղբանոցում

Ջաղացում

ճեղքում

Մաթեմատիկա

Մաթեմատիկա դասարանկան աշխատանք

609 Կատարիր գործողությունը։

բ

18կմ 650մ-16 կմ 350 մ=2կմ 300մ

15մ 25սմ-7մ 40սմ=14մ 125սմ-7մ 40սմ=7մ 85սմ

16դմ 7սմ-8սմ=15դմ 17սմ-8սմ=15դմ 9սմ

641Պատասխանիր հացերին

Ասա մի այպիսի թիվ,որը գումարելով 234-ին ստացված գումարը առանց մնարցորդի 10-իբազմապատիկ լինի։

66

336-ին ինչ թվանաշանով վերջացող թիվ պետք է գումարել  որպիի ստացված գումարը10-ի բազմապատիկ լինի։

64

418-ից ինչ թվանաշանով վերջացող թիվ պետք է հանել որպիի ստացված գումարը10-ի բազմապատիկ լինի։

18

4516-ից հանիր մի այնպիսի թիվ որ ստացված տարբերությունը 100-ի բազմապատիկ լինի։

516

642Կատարիր արաջադրանք

40-ներկայացրու այնպրսի երկու գումարելիների գումարի տեսքով որոնք 5-ի բազմատիկ են։

30+10=40

35+5=40

20+20=40

25+15=40

40-ներկայացրու այնպրսի երկու գումարելիների գումարի տեսքով որոնք 5-ի բազմատիկ ենչ։

39+1=40

16+24=40

23+17=40

28+12=40