Մաթեմատիկա

Մաթեմատիկա լրաչուցիչ աշխատանք 12․03․2021

681 կատարիր գործողությունը։

ա

44կմ-2կմ 35մ=43կմ 1000մ-2կմ 35մ=41կմ 965մ

62դմ 2սմ-5դմ 8սմ=61դմ 12սմ-5դմ 8սմ=54դմ 4սմ

բ

82կգ-6կգ 650գ=80կգ 1000գ-6կգ 650գ=74կգ 350գ

62տ 210կգ-2տ 280կգ=61տ 1210կգ-2տ 280կգ=59տ 930կգ

683

Հաշվիր 34մ 80սմ երկարությամբ և 18մ 40սմ լայնությամբ ուղղակյունաձև հողամասի մակերեսի մոտավոր արժեքը նախապես չափսերը կլորացնելով մետրի ճշտությամբ։

18×35=630

684 Գտիր անհայտ բաղադրիչը։

Ա

10656։24=444

203=4872։24

Բ

3360։32=105

3232=168064։52

Գ

28×440=12320

3996=222×18

690

Եթե 0-ով վեջացող եռանիշ թվի վերջին թվանշանը դեն նետենք և ստացած թվին  գումարենք այդ եռանիշ թիվը, կստանանք 264։Ո՞րն է այդ եռանիշ թիվը։

240

Реклама
Ընտրություն

Ընտրությամբ գործունեություն-Բույսերի, կենդանիների խնամք

Մենք արդեն կարողանում ենք ծաղիկներ տնկել, վերատնկել։Մենք գնացինք առաջին դասարանցիներին սովորեցնելու ծաղիկներ տնկելու ձևը։ Բացատրեցինք, թե ինչի համար է  թաղակի ռակի անցքերը, թե ինչպես պետք է տնկել ծաղիկը, ինչպես պետք է ջրել։ Պատմեցի նաև ծաղիկներ բազմացնելու ձևը։

https://anmelkonyan.wordpress.com/2021/03/18/%d5%ab%d5%b4-%d5%a9%d5%a1%d5%b2%d5%a1%d6%80%d5%a8-2/

Հայոց լեզու

Հովհ․ Թումանյան «Չախչախ թագավորը»

Գ

Հարսանիքից հետո թագավորը իր աղջկանը մեծ բաժինք է տալի ու հանդեսով ճամփա դնում Չախչախ թագավորի հետ։

— Կացե՛ք, ես առաջ գնամ տունը պատրաստեմ, դուք իմ ետևից եկեք,— ասում է քավոր աղվեսը ու վազ տալի։

Վազ է տալի վազ, տեսնում է մի դաշտում մեծ նախիր է արածում։

— Էս ո՞ւմ նախիրն է։

Ասում են.

— Շահ-Մարինը։

— Պա, Շահ-Մարի անունը էլ չտաք, որ թագավորը նրա վրա բարկացել է, զորքով իմ ետևից գալիս է. ով նրա անունը տվավ՝ գլուխը կտրել կտա։ Որ հարցնի թե ումն է, ասեք Չախչախ թագավորինը, թե չէ՝ վայն եկել է ձեզ տարել։

Վազ է տալի վազ, տեսնում է ոչխարի հոտը սարերը բռնել է։

— Էս ո՞ւմն է։

— Շահ-Մարինը։

Հովիվներին էլ նույնն է ասում։

Վազ է տալի վազ, տեսնում է ընդարձակ արտեր, հնձվորները միջին հնձում են։

— Էս ո՞ւմ արտերն են։

— Շահ–Մարինը։

Հնձվորներին էլ նույնն է պատվիրում։

Վազ է տալի վազ, տեսնում է անվերջ խոտհարքներ։

— Էս ո՞ւմն են։

— Շահ-Մարինը։

Խոտ հարողներին էլ նույնն է ասում։ Հասնում է Շահ-Մարի պալատին։

— Շահ-Մար, ա Շահ-Մա՜ր,— գոռում է հեռվից վազելով։ Քու տունը չքանդվի, միամիտ նստել ես։ Թագավորը քեզ վրա բարկացել է, մեծ զորքով գալիս է, որ քեզ սպանի, տուն ու տեղդ քանդի, տակն ու վրա անի, ունեցած-չունեցածդ էլ թագավորական գրի։ Մի անգամ քեզ մոտ մի վառիկ եմ կերել, էն աղուհացը չեմ մոռացել։ Վազեցի, եկա, որ քեզ իմացնեմ։ Շուտ արա, գլխիդ ճարը տես, քանի չի եկել։

— Ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ,— հարցնում է սարսափած Շահ–Մարը ու տեսնում է, որ ճշմարիտ, հեռվից փոշի բարձրացնելով գալիս է թագավորը։

— Փախի՛, շուտով ձի նստի ու փախի, էս երկրից կորի, էլ ետ չնայես։

Շահ-Մարը իսկույն նստում է իր լավ ձին ու փախչում էդ երկրից։

Աղվեսի ետևից գալիս են հարսանքավորները։ Գալիս են զուռնով, թմբուկով, երգով, զորքով հրացան արձակելով ու աղմուկով։

Գալիս են Չախչախ թագավորն ու իր կինը ոսկեզօծ կառքի մեջ, նրանց առջևից ու ետևից՝ անհամար ձիավորներ։

Հասնում են մի դաշտի։ Տեսնում են մեծ նախիր է արածում։

— Էս ո՞ւմ նախիրն է,— հարցնում են ձիավորները։

— Չախչախ թագավորինը,— պատասխանում են նախրապանները։

Անց են կենում։ Հասնում են սարերին։ Տեսնում են ոչխարի սպիտակ հոտը սարերը բռնել է։

— Էս ո՞ւմն է,— հարցնում են ձիավորները։

— Չախչախ թագավորինը,— պատասխանում են հովիվները։

Անց են կենում։ Հասնում են ընդարձակ արտերի։

— Էս ո՞ւմ արտերն են։

— Չախչախ թագավորինը։

Հասնում են խոտհարքներին։

— Էս ո՞ւմն են։

— Չախչախ թագավորինը։

Ամենքը մնացել են զարմացած, Չախչախ թագավորն ինքն էլ քիչ է մնում խելքը թռցնի։

Էսպեսով Աղվեսի ետևից գալիս են, հասնում Շահ-Մարի պալատներին։

Քավոր աղվեսն էնտեղ արդեն տեր է դառել, կարգադրություններ է անում։ Ընդունում է խնամիներին ու նորից սկսում են քեֆը։

Յոթ օր, յոթ գիշեր էլ էստեղ են քեֆ անում ու խնամիները վերադառնում են իրենց տեղը։

Չախչախ թագավորը, իր կինն ու քավոր Աղվեսը ապրում են Շահ-Մարի պալատներում։

Իսկ թագավորից վախեցած Շահ-մարը մինչև էսօր էլ դեռ գնում է։

Առաջադրանքներ

  • Գրել, թե կանաչով նշված բառերից յուարքանչյուրն ի՞նչ հոլովով է դրված:
  • Թագավորից- Բացառական
  • Թագավորի- սեռական
  • Հանդեսով- Գործիական

Դաշտում- Ներգոյական

Թագավորը- ուղղական

Ոչխարի- Սեռական

Պալատին- Տրական

Զուռնով- Գործիական

Թմբուկով- Գործիական

Երգով- Գործիական

Ձիավորները- ուղղական

  • Տեքստի անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրել:

Խոտհարք- մարգագետին, որի խոտը հնձում են և չորացնում որպես ձմեռվա անասնակեր

Վառիկ- նոր ածել սկսած հավ

Խնամի-ամուսիններից մեկի ծնողներից, ինչպես և ազգականներից յուրաքանչյուրը մյուսի ծնողների և ազգականների համար

Հարսանքավոր-հարսանիքի մասնակից

  • Կարմիրով նշված դարձվածքները բացատրել։

գլխիդ ճարը տեսնել-փորձանք տեսնել

խելքը թռցնի- խելագարվել

  • Մեկական բառով բնութագրել աղվեսին, Շահ-Մարին,
  • ջաղացպանին:

աղվես-խորամանկ

Շահ-Մարին-միամիտ

Ջաղացպանին-խելացի

  • Ըստ ձեզ՝ հնարավո՞ր էր, որ Շահ Մարը հավատար աղվեսին ու փախչեր իր պալատից: Պատասխանը հիմնավորեք:

Ոչ, որովհետև Շահ Մարը շատ միամիտ էր և գիտեր, թե  Չախչախ թագավորը իր փեսացուն է և իրեն հարգում է։

Ռուսաց լեզու

моё любимое животное


Мое любимое животное — кролик а вот интересные факты о кроликов.

  1. Все виды кроликов, кроме одного, живут в подземных норах. Это и отличает их от зайцев, которые сооружают гнёзда на поверхности․
  • Длина кроличьих ушей может превышать десять сантиметров, а мировой рекорд составляет без малого восемьдесят сантиметров.
  • При обнаружении опасности, например, хищника, кролики предупреждают сородичей, барабаня передними лапами по земле или по дереву.
  • Кролики легко прыгают на высоту в метр-полтора.
  • На природе кролики живут в среднем около года, а в неволе — в

десять раз дольше. Связано это с тем, что почти все кролики рано или поздно становятся чьей-либо добычей.