1.Լրացրեք նախադասությունները` ընդգծված գոյականներին տալով ներքևի ածականներից որևէ մեկը:
Փոքրամարմին աղջիկը անհանգիստ շուրջն էր նայում:
Ձիավորները սրարշավ հասան մի կանաչապատ դաշտավայր:
Անսպառ երջանկությունը պատել էր պատանու սիրտը:
Գազազած ամբոխը հոծ խմբերով մոտեցավ կալվածատիրոջ տանը:
Ճամփորդները հասան մի ստվերախիտ անտառ և սպասեցին իրենց ուղեկցին:
Վաղեմի ընկերները փոքրիկ առիթով վիճել էին և բաժանվել իրարից:
Վաղեմի, գազազած, կանաչապատ, անսպառ, փոքրամարմին,ստվերախիտ:
2. Դուրս գրել բոլոր ածականները:
Առավոտյան պայծառ արևը շողում էր կապտավուն երկնքում: Սառնորակ ու մաքուր օդում տարածվել էր երփներանգ ծաղիկների արբեցնող բույրը: Անահիտը հագավ վարդագույն վերնաշապիկը, դրեց ճերմակ գլխարկը ու երջանիկ ժպիտով դուրս նայեց կիսաբաց լուսամուտից: Շուրջբոլորը սավառնում էին թռչունները՝ գարնան հիասքանչ ու թարմեցնող օրով խենթացած:
Պայծառ, կապտավուն, սառնորակ, մաքուր, երփներանգ, արբեցնող, վարդագույն, ճերմակ, երջանիկ, կիսաբաց, հիասքանչ , թարմեցնող։
3.Հետևյալ գոյականներից ստացեք ածականներ և գրեք, թե ինչ փոփոխություն կատարեցիք բառերի հետ:
Հնություն, մեծություն, լավություն, երջանկություն, հնչեղություն, ագահություն, ստորություն, հաջողություն, լայնություն, երկարաություն:
Հնություն-հին
Մեծություն-մեծ
Լավություն-լավ
Երջանկություն-երջանիկ
Հնչեղություն- հնչեղ
Ագահություն- ագահ
Ստորություն-ստոր
Հաջողություն- հաողակ
Լայնություն-լայն
Երկարություն-երկար
Ես բոլոր բառերից հանել եմ ություն մասնիկը և թողել եմ բառի արմատը ։