Կար չկար մի խեցգետին կար։ Խեցգետնին թվում էր , թե օվկիանոսը գորշ է։Նրան անընդհատ նեղացնում և ցավացնում էին ։ Նույնիսկ նրա քեռին նրան նեղացնում էր և ասում էր, որ դա իր օգտին է։Խեղգետինը մտածեց, որ ավելի լավ է ունենալ պատյան, որ իրենց չկարողանան ցավացնել։ Նա գնաց ծովի հատակ և տեսավ երեք պատյան։ Առաջինը փորձեց մտնել, բայց այնտեղ ինչ-որ մեկը կար։ Փորձեց մտնել երկրորդ պատյանը, բայց այնտեղ նույնպես ինչ-որ մեկը կար։ Խեցգետինը մտավ երրորդ պատյանը։Խեցգետին արդեն ուներ պատյան , բայց միևնույն է նա տխուր էր և օվկիանոսն իրեն գորշ էր թվում։ Հայտնվեց մի իմաստուն դելֆին և ասաց խեցգետնին , որ նա պետք է ընկեր գտնի, որպեսզի ուրախ լինի և տեսնի , որ ծովն իրականում կապույտ է։Խեցգետինը շրջեց ամբողջ ծովը , բայց ընկեր չգտավ։ Հանկարծ նա լսեց լացող վարդի ձայնը։Մոտեցավ վարդին և հարցրեց, թե ինչ է պատահել , վարդն ինչու է լալիս։Վարդն ասաց, որ լալիս է , որովհետև ընկեր չունի և չի կարող գտնել, որովհետև չի կարողանում քայլել։Խեցգետինը չուզենալով հուսահատել վարդին առաարկեց, որ վարդը նստի իր պատյանին և երկուսով գնան ընկեր փնտրեն։Խեցգետին ասաց վարդին, որ ինքը ամբողջ օվկիանոսով ման է եկել , բայց ընկեր չի գտել, իսկ վարդն ասաց, որ մի քաղաք գիտի, որտեղ շատ ընկերներ են ապրում և առաջարկեց գնալ այդ քաղաք։Խեցգետնի քեռին նրանց ասաց, որ այդ Կարմիր քաղաքը գտնվում է յոթ օվկիանոսներից այն կողմ, նաև ասաց, որ այնտեղ ապրում է տիկին Կ-ն։Նրանք անցան բոլոր յոթ ծովերը և հանդիպեցին տիկին Կ-ին։Տիկին Կ-ն ցանկացավ ուտել խեցգետնին, բայց վարդը դա թույլ չտվեց, նրա թերթիկների մեջ թաքնված էր իր գլխավոր զենքը, հենց այդ զենքի միջոցով նա հաղթեց տիկին Կ-ին։Խեցգետինն ու վարդը հասան Կարմիր քաղաք և հասկացան, որ իրենց ընկեր պետք չի,իրենք արդեն գտել են ընկեր, խեցգետին ու վարդը լավագույն ընկերներ էին դարձել ։ Նրանք վերջապես տեսան, որ ծովը կապույտ է։