Ֆիզիկա 7

Նյուտոնը,տիեզերական ձգողականությունը և… խնձորը

Ուժեր թեման անցնելիս պարզվեց որ ուժի միավորը անվանվել է անգլիացի ֆիզիկոսի անվամբ, Իսահակ Նյուտոնի անվամբ (1Ն)։Ինձ հետաքրքեց Իսահակ Նյուտոնի կենսագրությունից խնձորի հետ կապված պատմությունը ևես որոշեցի հետաքրքիր փաստեր հավաքել Իսահակ Նյուտնի մասին։

փաստ 1 Նորածին ժամանակ նա մահվան եզրին է եղել 

Նա վաղահաս ծնունդ է եղել և 11-15 շաբաթ շուտ է ծնվել։ Շատ փոքր է եղել և հնարավոր էր, որ չապրեր։

փաստ 2 Խնձորի պատմությունն իրական չէ

Ըստ այն պատմության, որ Նյուտոնը խնձորի ծառի տակ նստած է եղել, երբ խնձորն ընկել է գլխին, սուտ է։ Նա պարզապես նայել է պատուհանից, երբ խնձորն ընկել է։ Անգամ որոշ գիտնականներ պդնում են, որ դա էլ է հորինված։

փաստ 3 Նա հայտնել է աշխարհի վերջի ժամկետը

Նա հայտնել է, որ աշխարհի վերջը չի լինի ավելի շուտ, քան 2060թ.-ը։ Դրանով նա ցանկացել է վերջ դնել աշխարհի վերջի մասին բազմաթիվ կարծիքների, սակայն այդ թվականն արդեն իսկ բավական մոտ է։

փաստ 4 Նրա շունը այրել է Նյուտոնի լաբորատորիան

Ըստ վարկածի՝ Նյուտոնի շունն այրել է հանճարի լաբորատորիան՝ վերացնելով նրա քսան տարվա հետազոտությունները։ Սակայն շատերն էլ ասում են, որ հրդեհը բռնկվել է բաց պատուհանից եկող քամուց, որը շրջել է վառվող մոմը։

փաստ 5

Իսահակ Նյուտոնի անձնական գրադարանի մեկ տասներորդ մասը զբաղված էր ալքիմիայի վերաբերյալ գրքերով:

փաստ 6

Մեծ ֆիզիկոսը փորձերի միջոցով կարողացավ ապացուցել, որ սպիտակը տեսանելի սպեկտրի այլ գույների խառնուրդ է:

փաստ 7

Նյուտոնը երբեք չէր շտապում տեղեկացնել գործընկերներին իր հայտնագործությունների մասին: Այդ պատճառով մարդկությունը նրանցից շատերի մասին իմացավ գիտնականի մահից տասնամյակներ անց:

փաստ 8

Հետաքրքիր փաստ է այն, որ սըր Իսահակ Նյուտոնը առաջին բրիտանացին էր, ով Մեծ Բրիտանիայի թագուհու կողմից գիտական ​​նվաճումների համար շնորհվեց ասպետ:

փաստ 9

Գիտե՞ք, որ հենց Իսահակ Նյուտոնն է սահմանել տեսանելի սպեկտրի 7 հիմնական գույները: Հետաքրքիր է, որ սկզբում դրանք 5-ն էին, բայց հետո նա որոշեց ավելացնել եւս 2 գույն:

փաստ 10 Ինչո՞ւ է Նյուտոնը ծակել փորը

Իսահակ Նյուտոնը ուներ երկու կատու:Մեկը ձագ էր, իսկ եկրորդը մեծ :Մի օր նա իր դռան վրա ծակեց երկու ծակի իր կատուների համար մեկը փոքր մեկը մեծ:Այդ տեղից գալիս է միտ ինչու է Նյուտոնը ծակել փոքր ծակը եթե գձագը կարող է դուրս գալ մեծով:

փաստ 11

Ծառից գիտնականի գլխին ընկնող խնձորի պատմությունն ու այդ միջադեպի հետևանքով հայտնագործված Տիեզերական ձգողականության օրենքի տպավորիչ պատմությունն իրականում լեգենդ է, որը մեծ ճանաչում է գտել ֆրանսիացի գրող ու լուսավորիչ փիլիսոփա Վոլտերի շնորհիվ։ Հետագայում այս լեգենդը այնքան է տարածվում, որ նույնիսկ տեղ է գտնում Apple ընկերությունն  առաջին լոգոյում։ 

փաստ 12

Ինչպես շատ այլ նշանավոր մարդիկ, օրինակ՝ Արիստոտելը, Դարվինը և այլք, Նյուտոնը նույնպես կակազում էր, ինչի պատճառով էլ թերևս աչքի չէր ընկնոմ շատ խոսելով։ Հայտնի է, որ նա լինելով Բրիտանական լորդերի պալատի անդամ, միշտ մասնակցել է նիստերին, սակայն երբեք չի խոսել, բացառությամբ մի դեպքի, երբ խնդրել է փակել պատուհանը։

փաստ 13

Մաթեմատիկայում առաջին խոշոր հայտնագործությունը Նյուտոնը կատարում է 21 տարեկանում․ ապացուցում  է բինոմի բանաձևը։

փաստ 14

Կյանքի վերջին տարիներին Նյուտոնը շատ ժամանակ էր ծախսում անմահության էլիքսիրի ստեղծման փորձերի վրա։

փաստ 15

Ըստ Նյուտոնի Աստվածաշունչը գաղտնի հաղորդագրություններով ու գաղտնագրերով լեցուն մի գիրք է, որտեղ հնարավոր է գտնել մարդկության պատմության, ներկայի ու ապագայի բոլոր հարցերի պատասխանները։ 

փաստ 16

Նյուտոնն է առաջին անգամ հայտարարել, որ երկրագունդը կլոր չէ ամբողջությամբ, քանի որ սեփական առանցքի շուրջ պտտվելու ընթացքում Երկրի ձևը որոշ փոփոխություններ է կրում։

Ահա ևս մի քանի վարկած խնձորի հետ կապված

փաստ 17 Ե՞ՐԲ Է ԸՆԿԵԼ ՆՅՈՒՏՈՆԻ ԽՆՁՈՐԸ

Հանրահայտ պատմությունը, թե Իսահակ Նյուտոնը ձգողականության տեսությունը մտահղացել է այն բանից հետո, երբ նրա գլխին խնձոր է ընկել, ոչ բոլորին է համոզիչ թվում: Բանն այն է, որ նշված դեպքի մասին պահպանվել է երկու գրավոր վկայություն: Մեկի հեղինակը Նյուտոնի կենսագիր Ուիլյամ Սթյուքլին է: Նա գրում է, որ 1726 թվականին ինքը գիտնականի հետ թեյ է խմել խնձորի այգում և Նյուտոնը վերհիշել է, թե ինչպես ծագեցին մտքեր գրավիտացիայի մասին, երբ մի անգամ ճիշտ այդպես նստած է եղել խնձորենու տակ: Մյուս տարբերակի հեղինակը Նյուտոնի ասիստենտ Ջոն Կոնդուիտն է: Վերջինս պնդում է, թե խնձորի դեպքը տեղի է ունեցել 1666 թվականին, երբ ֆիզիկոսը հանգստանում էր իր մոր դաստակերտում:
Մնում է միայն հասկանալ, թե ինչու՞ Նյուտոնն իր «Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները» աշխատությունը, որտեղ ապացուցում է տիեզերական ձգողականության օրենքը, գրեց ոչ թե անմիջապես, այլ խնձորի անկումից 20 տարի հետո:

փաստ 18 Նյուտոնի խնձորի հետևանքները

Նյուտոնը սովորություն ուներ նստել բակում, ուր հովանի էր անում հարևանի խնձորենու ճյուղը, և խորհել: Հենց այդտեղ էլ գիիտնականն աշխարհահռչակ գյուտ է անում, և ամենքը նրա մասին են խոսում ու նրան են գովերգում: Այդ տեսնելով` հարևանը հարցնում է, թե նա ինչպես է այդ գյուտն արել: Նյուտոնը կատակում է, որ դրա պատճառը ծառից ընկած խնձորն է եղել: Հարևանը տեսնելով, որ Նյուտոնի գյուտի պատճառը իր ծառից ընկած խնձորն է եղել, մյուս օրը կտրում է խնձորենու ճյուղը, և ինքն է նստում ծառի տակ ու սպասում մեծ գյուտ անելուն: Անցնում են օրեր ու երկարաձիգ տարիներ, և այդ ժամանակամիջոցում ծառից հարևանի գլխին շատ խնձորներ են ընկնում, բայց հարևանի անունը պատմության մեջ ոչ մի հետք չի թողնում:

Продолжить чтение «Նյուտոնը,տիեզերական ձգողականությունը և… խնձորը»
Կենսաբանությու 7

Կնսաբ

Թվարկեք 4- 5 քորդավոր կենդանի

Ձուկ շուն արջ նշտարիկ օձ


Ներկայացնել Նշտարիկի մարսողությունը և շնչառություն

նշտարիկի սնունդը նախ մտնում է նախաբերան, որտեղից անցնում է բերան: Բերանին հաջորդում է կլանը որտեղից, որ սնունդը գնում է աղիք: Աղիքում սնունդը մարսվում է, իսկ չմարսված մասը դուրս է գալիս նշտարիկի հետանցքով:


Ներկայացնել Նշտարիկի արտաթորությունը և սեռական օրգանները


Ներկայացնել Նշտարիկի նյարդային համակարգը և զգայարանները

Նշտարիկի քորդայի վերևում գտնվում է նյարդային խողովակը, որը գլխի ծայրում ավելի լայն է: Նշտարիկը գլխուղեղ չունի: Նյարդային խողովակից զույգ-զույգ դուրս են գալիս նյարդերը և ուղղվում դեպի մարմնի տարբեր մասեր: