գրականություն

Գարնան քաղաքում

Գարնան քաղաքում

 Լցվում է փողոցն աղմուկ ուշարժում,

Դալուկ դեմքերին ծաղկում է ժպիտ,

Փայլում են տներն արևի փոշում,

Երկինք են պարզվում ծառերը վտիտ…

Դեռ չչորացած բուլվարի վրա

Ճչում են զվարթ մանուկն՚երն արդեն.

Բոլոր խոսքերը խորհուրդ են հիմա

Եվ հայացքները նետ են իրար դեմ…

Մայթի քարերը հարազատ են քեզ —

Քեզ նոր է թվում երգը հնամյա.

Ազատ է հոգիդ, անչար է և հեզ,

Եվ տխրությունդ անուշ է հիմա…

Ժպտուն աղջիկներ՝ ծաղիկների պես,

Տիկիններ շքեղ և ծիծաղելի —

Բոլորը հիմա սիրելի են քեզ,

Ամեն ինչ անուշ խորհրդով էլի…

Մեռած սրտերն էլ, ծաղիկների պես,

Բացվում են հիմա արևի փոշում.

Մի քաղցր հուզում արբեցնում է քեզ,

Ու, հոգսով մղված՝ հոգսդ չես հիշում…

Օրհնությո՜ւն քեզ, ե՛րգ, և երա՛զ, և սե՛ր,

Օրհնությո՜ւն քեզ, կյա՛նք անուշ և անհուն,

Օրհնությո՜ւն և քե՛զ, տանջանքի գիշեր:

Եվ երկունք, և մահ — փա՛ռք և օրհնությո՛ւն…

  • Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:
  • Բանաստեղծության մեջ ինչպես է նկարագրվում գարնան քաղաքը, գրավոր ներկայացրու:

Գարնան քաղաքը շատ խաղաղ հանգիստ և պայծառ էր իրչպես լուսաբացը։

Կարդա՛ Երաժշտությունը կյանքից լավ է։ 

… Ես սարսափելի հոգնել եմ, ահա թե ինչ, իմ սիրելիս, իմ լավ, իմ բարի բարեկամ: Վերջին ժամանակներս հաճախում էի համերգների և համոզվեցի, որ երաժշտությունը կյանքից լավ է: Երաժշտություն լսելիս ես զգում եմ այն, ինչը երբեք ի վիճակի չեմ ոչ մի խոսքերով արտահայտել: Դա օրհնյալ արվեստ է, և երջանիկ են նրանք, ովքեր հաղորդակից են նրան: Վայելեք երաժշտությունը…

Կենսաբանությու 7

Քորդավորների ընդհանուր բնութագիրը

  1. Թվարկեք քորդավորներին բնորոշ հատկանիշները

Քորդավորները ունեն քորդա, որը ճկուն թիկնալար է։ Քորդայից վերև գտնվում է նյարդային խոհովակը։ Իսկ նրանից ներքև գտնվում է կլանը։

  1. Քանի՞ անգամ է ամենամեծ չափերով քորդավոր կենդանին իր չափերով գերազանցում ամենափոքրին։

Գերազանցում է 100000 մոտավորապես անգամ։

 0.3 մմ ամենափոքր չափերը։30 մ ամենամեծը՝ կպույտ Կետ։

  1. Ի՞նչ է քորդան

Քորդավորների ամենակարևոր առանձնահատկությունը թիկնալարի գոյությունն է՝ քորդան: Ճկուն լարի նման այն ձգվում է մարմնի ողջ երկարությամբ ու կատարում կմախքի դեր: Ողնաշարավորների մեծ մասի քորդան փոխարինվում է ողնաշարով: