Բնագիտության հաշվետվություն

Իշխան

Հայ ժողովուրդն այդ ձկանը տվել է «իշխան» հնչեղ անունը. իր վայելուչ արտաքին տեսքով, գրեթե անփուշ, համեղ մսով և կենսապայմանների նկատմամբ ունեցած բծախնդրությամբ իշխանն արդարացնում է իր ազնվացեղությունը։

Իշխանը սաղմոնաձկների ընտանիքի միջին մեծության ձուկ է։ Մարմինը գլանաձև է կամ իլիկաձև՝ ամբողջ երկարությամբ արծաթափայլ թեփուկներով պատված, խոշոր, սև, երբեմն՝ նարնջագույն կամ բաց վարդագույն պուտերով։

Գեղարքունի սեռին բնորոշ է սուր դունչ և իլիկաձև մարմին։ 3-5 տարեկան հասակում ձկան միջին երկարությունը կազմում է մոտ 40 սմ, քաշը՝ 400-600 գ։ Գեղարքունիի և բախտակի առավելագույն չափը կարող է հասնել մինչև 90 սմ, քաշը՝ 16 կգ, իսկ բոջակի և ալաբալախի՝ մինչև 35 սմ։

Ստերջ վիճակում նրանց բոլորի մարմինը պատվում է բազմաթիվ մանր, կլորավուն սև պուտերով, բացակայում են վառ կարմիր բծերը, իսկ ծնոտները համեմատաբար կարճ են։ Բոլորն էլ արծաթափայլ են, չափավոր պարարտ, վարդագույն, համեղ մսով։ Միաժամանակ յուրաքանչյուր ենթատեսակ առանձնանում է իր ձևաբանական և էկոլոգիական առանձնահատկություններով՝ բնակվելով կամ բազմանալով լճի կամ նրա մեջ թափվող գետերի այս կամ այն մասում։ Սնվում են ջրի հատակին ապրող մանր կենդանիներով, որդերովխխունջներով, զանազան փափկամարմիններով։

Երբ պատրաստվում են բազմանալու կամ ձվադրումը նոր է ավարտված լինում, գունափոխվում են՝ դառնալով դարչնագույն, նույնիսկ՝ սև (պուտերը կարող են անհետանալ), մաշկը հաստանում է, պատվում լորձի հաստ շերտով, ծնոտները երկարում են, միսը սպիտակում է, համը փոխվում։ Այդ շրջանում, որը ձվադրումից հետո տևում է 3-6 ամիս, իշխանը կոչվում է բախտակ, այնուհետև ձուկն ընդունում է իր նախկին տեսքը։

Ձմեռային իշխանն ու բոջակը ձվադրում են լճում՝ հոկտեմբեր-մարտին, իսկ ամառային իշխանն ու գեղարքունին բարձրանում են Սևան թափվող գետերի ակունքները և ձվադրում այնտեղ (ամառային իշխանը՝ մայիս-հունիսին, գեղարքունին՝ հոկտեմբեր-հունվարին)։ Ձվադրման համար էգը ջրի հատակին փոս է փորում, հետո արուի հետ ձկնկիթը ծածկում ավազով ու մանր խճաքարով, ապա հեռանում է։ Արուն 2-3 օր պահպանում է բույնը, այնուհետև լողում էգի մոտ։ Իսկ 2-3 ամիս անց ձկնկիթից դուրս են գալիս փոքրիկ իշխանները։ Մատղաշը 8-12 ամիս գետակներում ապրելուց հետո իջնում է լիճ։ Ձմեռային իշխանը, ամառային իշխանը և գեղարքունին աճում են արագ. 3-5 տարեկանում ունենում են մոտ 40 սմ երկարություն, 400-600 գ զանգված։ Լճում հանդիպել են 15-16 տարեկան, 1 մ երկարությամբ և 16-24 կգ զանգվածով իշխաններ։

Իսկ բոջակը իշխանի գաճաճ սեռն է՝ 6-7 տարեկանում ունենում է ընդամենը 200 գ զանգված և մինչև 35 սմ երկարություն։ Ի տարբերություն իշխանի մյուս ենթատեսակների՝ բոջակը բույն չի կառուցում, այլ ձկնկիթը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների 10°С ջերմաստիճանում լցնում է լճի հատակին մոտ 1,5-ից մինչև 15 մ խորության վրա

Նախկինում իշխանը Սևանի ամենակարևոր արդյունաբերական ձկնատեսակն էր։ Լճի մակարդակի իջեցման հետևանքով իշխանի բազմացման պայմանները էապես վատացել են և ներկայումս այն վերացման եզրին է։ Ընդգրկված է «կարմիր գրքում»։ Ներկայումս վերարտադրության համար կարևոր դեր են խաղում ձկնաբուծարանները։

Իշխանը լավ է հարմարվում տարբեր տեսակի մաքուր ջրավազաններում։ Դասական օրինակ է Իսիկ-Կուլ լճում դրա տարածումը, ուր այն կազմում է նոր, հատուկ տարատեսակ։

Իշխանն առաջացել է Հայաստանի լեռնային գետակներում ժամանակին շատ տարածված կարմրախայտից և հատուկ է միայն Սևանա լճին։ Յուրահատուկ կենսապայմաններ ունեցող Սևանա լիճ թափանցած կարմրախայտերն աստիճանաբար առանձնացել են իրենց ցեղակիցներից և, անցնելով ինքնուրույն զարգացման տևական ուղի, սկզբնավորել են իշխանին։ Այդ է պատճառը, որ Սևանի իշխանը եզակի ձուկ է։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s