Հայրենագիտություն

Տրդատ III Մեծ

Տրդատ III Մեծ
Տրդատ I-ի նշանավոր հաջորդներից էր Տրդատ III Մեծը
(298–330թթ.):
Արշակունյաց արքայազն Տրդատըապագա Տրդատ III Մեծը, մանուկ հասակից մեծանում ու դաստիարակություն է ստանում Հռոմում։ Այստեղ նա ռազմական արվեստ է սովորում, հմտանում զենքի գործածության մեջ։ Ֆիզիկական մեծ ուժով ու ճարպկությամբ օժտված Տրդատը հաճախ էր մասնակցում կրկեսային մրցումների և միշտ հաղթանակով ավարտում դրանք։ Տրդատը նաև քաջ ռազմիկ էր ու խիզախ պատերազմող։ Այնպես պատահեց, որ գերմանական ցեղերի թագավորը մեծ զորքով պատերազմի դուրս եկավ Հռոմի դեմ։ Նա հռոմեական կայսրին առաջարկեց
որպեսզի զորքերը չտուժեն, իրենք
երկուսով դուրս գան մենամարտի։ Ով
հաղթի, այդ կողմն էլ կհամարվի հաղթանակած։
Նկատի ունենալով Տրդատի քաջագործությունները՝ կայսրը կարգադրեց
արքայական թիկնոց հագցնել նրան,
զարդարել կայսերական պատվանշաններով։ Այդպես, հանդերձավորված իբրև «հռոմեական կայսր», Տրդատը մենամարտի դուրս եկավ գերմանացիների թագավորի դեմ և հաղթեց նրան։ Հռոմեական կայսրը մեծ
պարգևներ ու թագ շնորհեց Տրդատին և արքայական պատիվներով ու օգնական զորքով ուղարկեց հայրենի երկիրՀայաստան։ Դրանից հետո Տրդատ թագավորը մի շարք հաղթանակներ տարավ պարսից զորքերի դեմ, դուրս քշեց նրանց Հայաստանի սահմաններից և վերադարձրեց հայրենի պետության գահը։ Տրդատ III-ը խոհեմ և հեռատես քաղաքական գործիչ էր։ Ճիշտ կողմնորոշվելով ստեղծված իրավիճակում՝ նա կարևոր և վճռական քայլ է կատարում. 301թ. նրա օրոք Հայաստանը պետականորեն ճանաչում է քրիստոնեությունը։ Հայոց առաջին կաթողիկոսը Գրիգոր Լուսավորիչն էր:
Տրդատյան դարպասը
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում.
գործՎ. Սուրենյանցի 70 Տրդատ Մեծի մասին Վասնզի իրոք սեգ էր հանդերձանքով և մեծ ուժով, հարստությամբ, ամուր ոսկորներով և հաղթ մարմնով, քաջ էր և կատաղի պատերազմող, բարձր ու լայն հասակով: Իր կյանքի բոլոր տարիներին նա պատերազմել էր և մարտերում հաղթություն ձեռք բերել: Քաջության փառքի մեծ անուն ստացավ և հոյակապ, փառավոր հաղթանակներ տարավ ամբողջ երկրում, թշնամիներին հարվածեց՝ ցանկալով իր հայրերի վրեժը լուծել: Ագաթանգեղոս, Հայոց պատմություն Արշակ II Արշակունյաց տոհմի հայտնի արքաներից էր Արշակ II-ը (350-368թթ.)։ Գահ բարձրանալուց հետո Արշակ թագավորը ձգտում է խաղաղություն և համերաշխություն հաստատել երկրում։ Նա ամրապնդում է երկրի իշխանությունը։ «Եվ Հայաստան աշխարհի թագավորությունը նորոգվեց ու պայծառացավ»,– գրում է Փավստոս Բուզանդ պատմիչը։ Արշակ II-ի օրոք Հայոց կաթողիկոս է դառնում Ներսես Մեծը, որը Գրիգոր Լուսավորչի ժառանգներից էր։ Ներսես կաթողիկոսը մեծ բարենորոգումներ է կատարում։ Նրա նախաձեռնությամբ գումարված եկեղեցական ժողովում կանոններ են սահմանվում, որոնք կարգավորում էին երկրի և՛ եկեղեցական, և՛ աշխարհիկ գործերը։ Արշակ և Շապուհ։ Արշակ թագավորի կառավարման սկզբնական շրջանի խաղաղությունը, սակայն, շուտով ընդհատվում է։ Պարսից բազմաքանակ զորքերը ներխուժում են Հայաստան, բայց չեն կարողանում հաղթել հայոց զորքին։ Տեսնելով, որ չի Հունգարական թագավոր Իշտվան I-ի թագը, որը, ըստ ավանդության, պատրաստվել է հայոց Տրդատ Մեծ արքայի թագի նմանությամբ: 71 կարողանում հաղթել պատերազմում, պարսից Շապուհ արքան դիմում է խորամանկության։ Նա իր մոտ է կանչում Արշակ թագավորին իբր թե խաղաղություն ու բարեկամություն հաստատելու
նպատակով։ Արշակ II-ը, խուսափելով հայրենի երկրի հետագա
ավերումից, ստիպված է լինում գնալ Պարսկաստան։
Փավստոս Բուզանդի շնորհիվ մեզ է հասել Արշակի
մասին մի ուշագրավ, հայրենի հողի ուժը փառաբանող
պատմություն։
Պարսից արքան խիստ մտահոգության մեջ էր՝ հայոց
Արշակ թագավորը հավատարիմ կմնա՞ իրեն, թե՞ ոչ։
Հայոց թագավորին փորձելու համար նա հրամայում է
Հայաստանից հող ու ջուր բերել և շաղ տալ պալատական դահլիճի մի մասում, իսկ մյուսը թողնել իր
բնական հատակով։ Շապուհը Արշակ թագավորի հետ
զբոսնում է այդ դահլիճում։ Երբ նրանք քայլում են
պարսկական հողի վրա, Արշակը խեղճանում է, տկարանում, ընդունում իր մեղավոր լինելը։ Հենց որ նրանք
կանգնում են հայկական հողի վրա, Արշակը միանգամից
կերպարանափոխվում է, ըմբոստանում և սպառնում
վրեժխնդիր լինել իր նախնիների համար։ Այդպես մի
քանի անգամ փորձելով Արշակ թագավորին՝ Շապուհը
կարգադրում է փակել նրան հեռավոր Անհուշ բերդում և
պահել այնտեղ մինչև կյանքի վերջը։
Պապ
Արշակ II-ի փոխարեն հայոց թագավոր է դառնում նրա որդին Պապը (370-374թթ.)։ Գահ բարձրանալուց անմիջապես հետո Պապ թագավորը ձեռնամուխ է լինում երկրի անկախության ամրապնդմանը։ Դրան մեծ չափով նպաստում է Բագրևանդ գավառի Ձիրավ գյուղի մերձակա դաշտում տեղի ունեցած ճակատամարտում պարսից զորքերի դեմ տարած փայլուն հաղթանակը։ Շապուհ II-ը ստիպ- 72 ված էր հաշտության պայմանագիր կնքել և ճանաչել Մեծ Հայքի անկախությունն ու Պապի գահակալությունը։ Երկրի ներքին կյանքի կարգավորման ու բանակի հզորացման համար Պապ թագավորը կտրուկ միջոցների է դիմում։ Նրա հրամանով եկեղեցուն պատկանող հողերի մեծ մասը առգրավվում և բաժանվում է զինվորականներին: Սահմանափակվում են հոգևոր դասի արտոնությունները, փակվում կուսանոցներն ու մենաստանները: Հայոց երիտասարդ արքայի համարձակ և ինքնուրույն գործողությունների շնորհիվ սկսեց աճել երկրի բնակչությունը, իսկ հայոց բանակի թիվը կարճ ժամանակում հասավ շուրջ 90 հազարի: Սակայն այս ամենը նրա դեմ ուժեղ դժգոհություն առաջացրեց։ Նրան մեղադրեցին Ներսես Մեծ կաթողիկոսին թունավորելու, անպարկեշտ վարք ու բարք ունենալու համար: Երկրի անկախության ամրապնդմանն ուղղված Պապի քայլերը դուր չէին գալիս նաև Հռոմեական կայսրությանը։ Հռոմը ձգտում էր ամեն կերպ Պապին զրկել գահից։ Պապ թագավորին հաջողվում է խուսափել իր դեմ կազմակերպված դավադրությունից։ Ի վերջո, 374 թվականին Հայաստանում հռոմեական զորքերի զորավարը, որ կեղծավորաբար բարեկամ էր ձևանում, կայսեր հանձնարարությամբ խնջույքի է հրավիրում Պապին և դավադրաբար սպանում նրան։ Պապ թագավորի կարճատև կառավարումը հայոց պատմության ուշագրավ էջերից է։ Պապը, չնայած իր երիտասարդ տարիքին, հեռատես ու տաղանդավոր ղեկավար էր, որն ամենից բարձր դասում էր պետության շահերը։ Պետության ամրապնդմանն ուղղված հայոց արքայի ջանքերը անհետևանք չանցան։ Հինգերորդ դարի սկզբում Արշակունյաց գահակալներից մեկի
Վռամշապուհ արքայի օրոք տեղի ունեցավ հայ ժողովրդի հետագա զարգացման համար կարևորագույն նշանակություն ունեցող մի իրադարձություն` մաշտոցյան գրերի գյուտը։ Այդ մասին
մենք ավելի մանրամասն կիմանանք հետագա դասերին։