Հայրենագիտություն

ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆԵՐ


Ուշադի՛ր նայեք Երևանի հատակագծից այստեղ բերված
հատվածին։ Տեսնում ենք, որ
Բագրատունյաց և Արշակունյաց
պողոտաները հատվում են։ Դա
կարծես խորհրդանշում է մեզանից ավելի քան 1125 տարի առաջ
տեղի ունեցած պատմական կարևոր մի իրադարձություն՝ Աշոտ I
Բագրատունու գահակալությամբ
Հայոց անկախ թագավորության
վերականգնումը։
Բագրատունյաց արքայատոհմի կառավարման ժամանակ
Հայաստանը մեծ վերելք ապրեց։
Բագրատունիների օրոք է Անինv
հռչակվել մայրաքաղաք և դարձել ժամանակի խոշոր քաղաքներից մեկը։ Կառուցապատվել ու
ընդարձակվել են Կարսը և տասնյակ այլ քաղաքներ։ Հիմնադրվել են այնպիսի նշանավոր
վանքեր, ինչպիսիք են Հաղպատը, Սանահինը, Տաթևը։ Այսօր
էլ, շրջելով Լոռու, Շիրակի, Սյունիքի և Հայաստանի այլ մարզերում, մենք կարող ենք տեսնել
Բագրատունիների օրոք կառուցված շատ եկեղեցիներ, կամուրջներ և բազմաթիվ ուրիշ կառույցներ։
Անկախության վերականգնումը
7-րդ դարի առաջին կեսին արաբական ցեղերը միավորվեցին
ու ստեղծեցին Արաբական խալիֆայությունը։ Կարճ ժամանակում
արաբները հսկայական նվաճումներ կատարեցին:
Բագրատունյաց պողոտա,
Արշակունյաց պողոտա
Սանահինի վանքը
77
7-րդ դարի վերջին Արաբական խալիֆայությունը
կարողացավ իրեն ենթարկել նաև Հայաստանը։ Դրանից
հետո շուրջ մեկուկես հարյուրամյակ հայ ժողովուրդը
պայքարում էր օտար տիրապետությունից ազատվելու
համար։ Այդ ընթացքում բազմաթիվ ապստամբություններ եղան, որոնք գլխավորում էին Մամիկոնյանները,
Բագրատունիները և իշխանական այլ տոհմերի ներկայացուցիչներ։
Անկախ պետականության հաստատման համար պայքարը
լիովին հասավ իր նպատակին միայն 9-րդ դարի վերջերին, երբ
Արաբական խալիֆայությունը ճանաչեց Աշոտ Բագրատունու
թագավորական իշխանությունը:
Այդ բաղձալի օրը իրականություն դարձավ, որովհետև դրան
հասնելու համար իրենց ջանքերը միավորեցին հայ իշխաններն ու
հոգևորականները, արհեստավորներն ու գյուղացիները, մի խոսքով՝ բոլորը:
Բայց այդ պայքարը հաջողությամբ չէր ավարտվի, եթե չլիներ
Բագրատունի իշխանների և հատկապես Աշոտ Բագրատունու
հմուտ կառավարումը։
855թ. երիտասարդ Աշոտ Բագրատունին դարձավ հայոց
իշխան: Կարճ ժամանակում, հմտորեն օգտագործելով իրեն
տրված իրավունքները, նա կարողացավ հասնել Հայաստանից
խալիֆայությանը տրվող հարկերի նվազեցմանը: Հայոց բանակի
թիվը հասավ 40 հազարի:
Աշոտ Բագրատունին կարողացավ նաև բարեկամություն հաստատել ժամանակի հզոր պետություններից մեկիԲյուզանդական կայսրության հետ։ Աշոտ Բագրատունու 30-ամյա կառավարման արդյունքը փառավոր էր. 885 թվականին խալիֆայությունը թագ ուղարկեց Աշոտ Բագրատունուն դրանով իսկ ճանաչելով Հայոց անկախ պետության գոյությունը։
Աշոտ I Բագրատունին (885-890թթ.) դարձավ Բագրատունյաց հայոց թագավորության և Բագրատունիների արքայատոհմի
հիմնադիրը։
78
Անկախ պետության վերականգնումը դժվարին ու երկարատև
գործ էր։ Ոչ պակաս դժվարին ու մեծ ջանքեր պահանջող խնդիր
էր նաև ձեռք բերված անկախությունը պահպանելը։ Աշոտ I-ը
ամրապնդեց երկրի պաշտպանությունը և բարեկամացավ հարևան երկրների հետ։
Աշոտ I Բագրատունին կարողացավ միավորել հայկական հողերի մեծագույն մասը։ Նրա օրոք Հայոց երկրում կարգուկանոն էր
տիրում։
Աշոտ I-ին հաջորդեց նրա որդին` Սմբատ I-ը, որը շարունակեց
հոր քաղաքականությունը։ Սմբատ I-ի օրոք գրեթե ամբողջ Մեծ
Հայքը մտավ Բագրատունյաց թագավորության մեջ։ Հայոց երկրի
հզորացումը, սակայն, հանգիստ չէր տալիս Արաբական խալիֆայությանը, որը ցանկանում էր վերականգնել Հայաստանի նկատմամբ ունեցած իր գերիշխող դիրքը։ Սկսվեց կռիվների ու ավերածությունների երկարատև մի ժամանակաշրջան, որն ավարտվեց Սմբատ I-ի զորքերի պարտությամբ։

Реклама