Մաթեմատիկա

Մաթեմատիկա թեստ 2

Թեստ 2

1․Գտի՛ր այն հնգանիշ թիվը, որի հարյուրավորը 8 է, միավորը 4, իսկ մնացած կարգերում գրված է 9։

1) 99498

2)99894

3)98994

4)94998

2.Որքանո՞վ կմեծանա երկնիշ թիվը , եթե նրա գրությանը ձախից կցագրենք 3 թվանշանը։

1)3-ով

2)30-ով

3)300-ով

4)3000-ով

3․Ընտրի՛ր տրված թվերից այն թիվը, որը 6-ի հնգապատիկից մեծ է 10-ով։

1)21

2)40

3)56

4)60

4․Ընտրի՛ր տրված թվանշաններից այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն՝ կստանաս անհավասարություն․

6կմ 50մ> 6կմ *3մ։

1)4

2)5

3)6

4)7

5․Ընտրի՛ր այն շարքը, որտեղ թվերը դասավորված են նվազման կարգով։

1)3466,5153,78427,62436

2)3466,5153,62436,78427

3)78427,62436,3466,5153

4) 78427,62436, 5153,3466

6․Գայանեն գնեց 800գ ալյուր։Նա տորթի համար օգտագործեց այդ ալյուրի 1/5 մասը։ Քանի՞ գրամ ալյուր նա օգտագործեց։

1)160գ

2)320գ

3)480գ

4) 640գ

7․Ընտրի՛ր այն պատասխանը, որն արտահայտում է 3կգ 8գ-ը գրամներով։

1)308գ

2)3800գ

3)3080գ

4) 3008գ

8․ Ընտրի՛ր այն պատասխանը, որն արտահայտում է 5ժ 24ր-ն րոպեով։

1)524ր

2)274ր

3)324ր

4) 144ր

9․Քառակուսու երկու կողմերի երկարությունների գումարը հավասար է 30սմ։Գտի՛ր քառակուսու պարագիծը։

1)15սմ

2)60սմ

3)120սմ

4) 225սմ

10․Ո՞ր գծապատկերում է 1/8 մասը ներիված։

երկրորդում

11․Հաշվի՛ր բեկյալի երկարությունը, եթե նրա կողմերի երկարությունները 12սմ, 23սմ, 38սմ և 47սմ են։

110

12․Հաշվի՛ր այն բոլոր երկնիշ թվերի գումարը, որոնց միավորը 2 է։

468

13․Դի՛ր փակագծերն այնպես, որ ստացվի հավասարություն։

(4800։60+20)x8=800

14.Հաշվի՛ր 2536+45x(48240:80-503) արտահայտության արժեքը։

48240:80=603

603-503=100

45×100=4500

2536+4500=7036

15.Կռահի՛ր օրինաչափությունը և տրված թվերից հետո ավելացրու՛ ևս մեկ թիվ։

1,5,10,16,23

16.Ուղղանկյան լայնությունը 54մ է, որը կազմում է եկարության 1/3 մասը։ Գտի՛ր ուղղանկյան մակերեսը։

54×3=162

S=162×54=8748

17.Գնացքը երկու օրում միևնույն արագությամբ անցավ 1800կմ ճանապարհ։ Առաջին օրը նա ճանապարհի վրա ծախսեց 12 ժամ, իսկ երկրորդ օրը՝ 4 ժամ պակաս։ Որքա՞ն ճանապարհ նա նացավ առաջին օրը։

12-4=8

12+8=20

1800:20=90

12×90=1080

Հայոց լեզու

Ջաննի Ռոդարի «Թափանցիկ Ջակոմոն»

Վաղուց, շա՜տ վաղուց, կարող է մի-քիչ շուտ, աշխարհի ծայրին, կամ կարող է մի քիչ ավելի մոտ, չտեսնված մի թագավորության մայրաքաղաքում ծնվեց մի թափանցիկ տղա: Թափանցիկ, այնքա՜ն թափանցիկ, որ նրա միջից կարելի էր տեսնել ամեն բան՝ ինչպես օդի մեջ կամ ինչպես աղբյուրի պարզ ջրի մեջ: Նա էլ մարմին ու արյուն ուներ, ինչպես բոլորը: Ճիշտ է, թափանցիկ էր, ապակու նման, բայց երբ ընկնում էր, չէր փշրվում, ամենաշատը՝ ճակատին մի փոքրիկ, թափանցիկ ուռուցք էր ծլում:
Բոլորը տեսնում էին, թե ինչպես է նրա արյունը շարժվում, ինչպես է նրա սիրտն աշխատում: Պատկերացնո՞ւմ եք՝ նրա մտքերն էլ էին պարզ երևում. մարդիկ ազատ կարդում էին դրանք: Մտքերը անցնում-դառնում էին նրա գլխում, լողում և փայլփլում, ինչպես ձկների խմբերը թափանցիկ ջրավազանում:


Մի անգամ տղան սխալվեց ու սուտ ասաց: Ասաց ու մարդիկ կրակե գնդիկի նման մի բան տեսան նրա ճակատին: Երբ տղան ուղղեց իր սխալը և ճիշտ խոսեց, գնդիկը հալվեց, անհետացավ: Այդ օրվանից նա իր ամբողջ կյանքում ոչ մի տառ սուտ չասաց:  Մի անգամ Ջակոմոյի ընկերը նրան մի գաղտնիք  ասաց: Բայց ի՜նչ գաղտնիք, ի՜նչ բան, բոլորը միանգամից  տեսան, թե նրա գլխում ինչպես սկսեց  մի սև գունդ պտտվել:  Բա՛:
Ժամանակ անցավ, տղան մեծացավ, մեծ տղա դարձավ, հետո տղամարդ: Առաջվա նման բոլորը հեշտ ու հանգիստ կարդում էին նրա մտքերը: Նա կարող էր բարձրաձայն չպատասխանել այն հարցերին, որ մարդիկ իրեն էին տալիս. մեկ է, ամեն ինչ երևում էր:
Երբ տղան ծնվեց, նրա անունը  Ջակոմո դրեցին, բայց ժողովուրդը Թափանցիկ Ջակոմո էր ասում և շատ էր սիրում նրան իր ազնվության համար:
Նրա կողքին բոլորը իր նման բարի ու ազնիվ էին դառնում:
Դժբախտաբար այդ պետության ղեկավար դարձավ դաժան ու չար մի մարդ: Ժողովրդը  վատ վիճակի մեջ ընկավ: Բոլորին ճնշում էին, բոլորն աղքատ էին: Ով բողոքում էր, դաժան բռնակալը հրամայում էր մահապատժի ենթարկել:
Ժողովուրդը ձայն չէր հանում, լուռ համբերում էր, որովհետև վախենում էր, որ կարող է ավելի վատ բան լինել:
Բայց Ջակոմոն չէր կարող լռել: Եթե ոչ մի բառ էլ չասեր, մեկ է, նրա  մտքերը երևում էին: Չէ՞ որ նա թափանցիկ էր: Բոլորը տեսնում էին, թե ինչպես էր նա բարկանում անարդարությունից, պատիժներից և ատում դաժան ղեկավարին:
Մարդիկ մտքում գաղտնի կրկնում էին Ջակոմոյի մտքերը:
Բռնակալն իմանում է այդ մասին, հրամայում է բռնել Թափանցիկ Ջակոմոյին և գցել ամենամութ բանտը:
Հենց այդ ժամանակ էլ զարմանալի մի բան է պատահում: Ջակոմոյի բանտախցի պատերը հանկարծ թափանցիկ են դառնում, հետո թափանցիկ են դառնում միջանցքի  պատերը, հետո՝ բանտի դրսի պատերը. ամբողջ բանտը ոնց որ ապակուց լիներ:
Մարդիկ անցնում էին բանտի մոտով, տեսնում էին Ջակոմոյին՝ իր բանտախցում նստած, և առաջվա նման կարդում էին նրա մտքերը:
Երբ գիշերն իջնում է, բանտն այնքան պայծառ է լուսավորում քաղաքը, որ բռնակալը հրամայում է փակել իր պալատի լուսամուտները, որ լույսն իրեն չխանգարի: Բայց, մեկ է, նա չի կարողանում հանգիստ քնել: Ինչ անենք, որ թափանցիկ Ջակոմոն շղթայված էր և փակված էր ամենամութ բանտում: Փակված էր, բայց  էլի նրանից  ուժեղ լույս էր գալիս:
Գիտե՞ք, թե ինչու… Որովհետև աշխարհի ամենաուժեղ բանը ճշմարտությունն  է, այն ավելի  պայծառ է, քան՝ ցերեկվա լույսը, և ավելի ուժեղ է բոլոր փոթորիկներից:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Քո կարծիքով թափանցիկ Ջակոմոյի կերած բանե՞րն էլ էր երևում, թե՞ միայն մտքերն էին երևում:

Իմ կարծիքով թափանցիկ Ջակոմոյի կերած բաներն էլ էր երևում։

  1. Քո շրջապատում կա՞ն թափանցիկ մարդիկ:

Այո կան։

  1. Ի՞նչ ես կարծում լա՞վ կլիներ, եթե մարդիկ թափանցիկ լինեին և նրանց բոլոր մտքերը բոլորը տեսնեին: Պատասխանդ հիմնավորիր:

Այո,որովհետև այդ դեպքում այս աշխարհում միայն ազնիվ մարդիկ կլինեն։

  1. Կարծում ես Ջակոմոն իրո՞ք թափանցիկ էր, թե դա հեղինակը փոխաբերական իմաստով է ասում:

Իմ կարծիքով նա իրոք թափանցիկ էր։

  1. Քո կարծիքով լա՞վ, թե վատ բանի մասին էր պատմվածքը, ինչո՞ւ ես այդպես կարծում:

Վատ,որովհետև վերջում իր թափանցիկության պատճառով Ջակոմոն բանտ ընկավ։

  1. Քեզ ի՞նչ սովորեցրեց այս պատմվածքը:

Ինձ այս պատմվածքը սովորեցրեց, որ պետք է ազնիվ և բարի մարդ լինել։

Լեզվական առաջադրանքներ

  1. Դուրս գրել 10-ական ի՞նչ և ինչպիսի՞ հարցերի պատասխանող բառեր:

ի՞նչ- աշխարհ, մարմին, արյուն ,ուռուցք, սիրտ, ջրավազան, գաղտնիք, սուտ ,ժամանակ, պետություն։

ինչպիսի- չտեսնված, թափանցիկ,պարզ, փոքրիկ,կրակե, սև,չար, դաժան, բարի, ազնիվ։

  1. Դեղինով նշված բառերը բացատրեք ինչպես բացատրվում է օրինակում:

Օրինակ՝ մորաքույր- մայրիկի քույրիկը, ժամացույց-ժամ ցույց տվող սարք

մայրաքաղաք-մայր քաղաք-գլխավոր քաղաք

մահապատիժ-մահով պատժել, վատ արարքի համար սպանել

անարդարություն- արարք, որը արդար չէ

բանտախուց- բանտի սենյակներից մեկը

միջանցք- սենյակները իրարից բաժանող տարածք

լուսամուտ-տեղ, որտեղից լույսը ներս է մտնում-պատուհան