Հայոց լեզու

Հայր Բոնամիի հեքիաթը․ Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ

Հայր Բոնամին գիտեր-չգիտեր, ընդամենը մի հեքիաթ գիտեր: Ամեն օր նա այդ հեքիաթն էր պատմում և այնքան էր պատմել, որ բոլորս արդեն անգիր էինք արել: Հեքիաթը որսորդների մասին էր և այնքան զվարճալի էր, որ լսողը ծիծաղից թուլանում էր:

Ահա այդ հեքիաթը.                                                                                        Լինում են, չեն լինում, երկու որսորդ են լինում: Օրերից մի օր, սովորականի պես, շներին առաջ են անում ու գնում որսի: Էս շներից մեկը սատկած է լինում, մյուսի բերանում էլ իսկի շունչ չի լինում:                      Գնում են, գնում, հասնում են մի անտառ: Էս անտառում ոչ ծառ է լինում, ոչ էլ թուփ: Հանկարծ դիմացի թփից մի նապաստակ է դուրս գալիս, կանգնում որսորդների առաջ, բայց սրանք ոչ մի նապաստակ էլ չեն տեսնում: Թր՜ըխկ, թր՜ըխկ… Կրակում են, նապաստակին սպանում, ուրախանում:

Ու շվարում կանգնում են. չգիտեն, թե ինչ անեն:

— Հասկացա՜, — բացականչում է նրանցից մեկը: — Հրե՜ն, էն դղյակը տեսնո՞ւմ եք, գնանք այնտեղ:

Գնում են: Մոտենում են թե չէ՝ տեսնում են դղյակի պատերի բոլոր քարերը դես ու դեն են շաղ տված. դղյակ մի ասա, մի ավերակ ասա:

  • Թա՜կ, թա՜կ… Թակում են դղյակի դուռը, հետն էլ գոռում՝ «Ա՜յ մարդ, դուռը բաց արա, մենք գիտենք, որ դու կաս, բայց հիմա այդտեղ չես»:

Դուռը բացում է մի մորուքավոր: Էս մորուքավորի մորուքը էնքան երկար է լինում, որ մինչև գետին էր հասնում: Բայց մորուքի մեջ ոչ մի մազ չի լինում:

— Ի՞նչ եք ցանկանում, բարի պարոններ, — հարցնում է նա:

— Մի նապաստակ ենք սպանել, ուզում ենք տապակել, բայց նապաստակ չունենք:

— Ի՜նչ եք ասում, — պատասխանում է մարդը: — Դե լավ, նե՜րս համեցեք: Ես էլ մի մեծ կաթսա ունեմ: Կաթսաս անտակ է, տակն էլ տակից պոկված է: Բայց ոչինչ, նապաստակը բերեք, կկտրատենք, կլցնենք մեջը: Մսի կտորները կթափվեն, մսաջուրը կմնա:

Այսպես, ամեն օր, հայր Բոնամին մեզ պատմում էր իր այս հեքիաթը, և դա շատ զվարճալի էր:

Հարցեր և առաջադրանքներ

1.     Պատմվածքից դուրս գրի՛ր  անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Շվարել-մոլորվել

Հրե՜ն- ահա այն կամ այնտեղ

Շաղ տված- թափված

2.     Ինչի՞ մասին էր Հայր Բոնամիի հեքիաթը:

Հայր Բոնամիի հեքիաթը որսորդների մասին էր, որոնք իրենց լավ բաներ էին երևակայում, որ ուրախանային։

3.     Այս  բառերն ու  արտահայտությունները  փոխարինի՛ր  ուրիշ  բառերով  ու արտահայտություններով:

·        Հայր Բոնամին մի զվարճալի հեքիաթ գիտեր:

·        Որսորդները զարմացել   կանգնել  էին  դղյակի  մոտ:

·        Նրանք  ծեծեցին  ավերակ  ամրոցի  դուռը:

  • Հայր Բոնամիին  կարո՞ղ  ես  նկարագրել:

Իմ կարծիքով Հայր Բոնամին շատ զվարճալի և վառ երևակայություն ունեցող ծերուկ էր։

  • Սուտլիկ որսկանն ի՞նչ  կասեր, եթե լսեր հայր Բոնամիի  հեքիաթը:

Սուտլիկ որսկանը կասեր․

  • Վա՜յ,  այս հեքիաթը իսկը իմ ու իմ եղբոր մասին է։
  • Հորինի՛ր.

Լինում է, բայց չի լինում  մի երկինք է լինում, որտեղ հինգ ամպից չորսն անհետացել էին, մեկ էլ ընհանրապես չկար։ Երկնքի տակ մի անտառ կար, որտեղ տասներկու ծառ կային, որոնցից տասը կտրած էին, երկուսն էլ կոճղեր էին։ Անտառի մոտ մի  լիճ կար։ Լճում լողում էին մայր բադն ու հինգ ձագերը։ Մայրը ցամաքով էր լողում, ձագերն էլ լճի վրայով թռնում էին։ Լճակի ափին մի տուն կար, որտեղ ապրում էին մայրը, հայրը և իրենց աղջիկը։ Մայրն ու հայրը վաղուց քաղաքում էին ապրում, իսկ աղջիկը  էլ այդ կողմերում երբեք չէր երևացել։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s