Իմ հորինուկները

Լինում է, բայց չի լինում․․․

Լինում է, բայց չի լինում  մի երկինք է լինում, որտեղ հինգ ամպից չորսն անհետացել էին, մեկ էլ ընհանրապես չկար։ Երկնքի տակ մի անտառ կար, որտեղ տասներկու ծառ կային, որոնցից տասը կտրած էին, երկուսն էլ կոճղեր էին։ Անտառի մոտ մի  լիճ կար։ Լճում լողում էին մայր բադն ու հինգ ձագերը։ Մայրը ցամաքով էր լողում, ձագերն էլ լճի վրայով թռնում էին։ Լճակի ափին մի տուն կար, որտեղ ապրում էին մայրը, հայրը և իրենց աղջիկը։ Մայրն ու հայրը վաղուց քաղաքում էին ապրում, իսկ աղջիկը  էլ այդ կողմերում երբեք չէր երևացել։