Իմ հորինուկները

«Սառնարանում ապրող մտքերը»

Հեքիաթը սկսելուց առաջ, ասեմ սառնարանում  ապրող  մտքերի անունները՝  Թարմ ,Համեղ, Սառը։ Մի օր Թարմը,  Համեղն  ու Սառը վիճեցին, որովհետև ամեն մեկն  ասում էր, որ ինքը ամենակարևորն  է։Համեղն ասում  էր, որ եթե ինքը չլիներ, ուտեստները համեղ  չէին լինի։  Թարմն ասում էր, որ ինքը մթերքները թարմ  է պահում։ Սառն ասում էր, որ  եթե ինքը չլիներ, նույնիսկ ամենահամեղ և թարմ մթերքները  կհնանային և իրենց համը կկորցնեին։ Այսպես նրանց վեճը չէր ավարտվում։ Մի օր մտքերը, որոշեցին սառնարանից դուրս գալ և իրենց կարևորությունը պարզել դրսում։ Նրանք փախան սառնարանից։

Թարմն ամեն ինչ թարմացնում էր և նորոգում,նույնիսկ ժամկետն անցած ուտելիքները։ Մարդիկ այն ուտում  էին և հիվանդանում։  Համեղն  ամեն ինչ  համեղացնում էր, նույնիսկ թույնը։  Մարդիկ այն ուտում  էին և թունավորվում։ Սառն ամեն ինչ սառեցնում  էր, մարդիկ սառույց   էին  դառնում։ Սկսվեց իսկական աղետ ։ Մտքերը հասկացան իրենց սխալը  և ետ վերադարձան սառնարան։Նրանք հասկացան, որ իրենց տեղը սառնարանում  է և որ սառնարանում նրանք բոլորն էլ շատ կարևոր են։ Համեղը, Թարմը ու Սառը այլևս  երբեք  չվիճեցին։