Իմ հորինուկները

«Ալիսա Գլորիկի նոր արկածները»

Կար- չկար մի աղջիկ կար՝ Ալիսա անունով։ Նա շատ փոքրիկ էր։ Այնքան փոքրիկ, որ կարող էր նույնիսկ մտնել շշի մեջ։ Մի օր նրա տատիկը թխեց Գնդլիկ-Բոքոնիկ։ Բոքոնիկը աչքերը բացեց և պատուհանից թռավ։ Տատիկն ու պապիկը վազեցին նրա հետևից, բայց Բոքոնիկը թաքնվեց։ Իսկ այ Ալիսան, տեսավ, թե որտեղ էր թաքնվել Բոքոնիկը և գնաց նրա հետևից։ Գնդլիկ-Բոքոնիկը երգելով գնում էր, հանկարծ հանդիպեց աղվեսին․

-Ինչ գեղեցիկ երգ է, ինձ համար էլ կերգե՞ս,- ասաց աղվեսը։

Գնդլիկ Բոքոնիկը սկսեց երգել։

-Ես լավ չեմ լսում կանգնիր իմ քթին, նոր երգիր, որ լսեմ,-խնդրեց աղվեսը։

Բոքոնիկը կանգնեց աղվեսի քթին, աղվեսը բացեց բերանը, որ բոքոնիկին ուտի, Ալիսան հրեց աղվեսին և փրկեց Գնդլիկ-Բոքոնիկին։

Ալիսան Գնդլիկ-Բոքոնիկից ծեփեց մարդուկ, որն էլ դարձավ նրա ամենամտերիմ ընկերը։

Ալիսան ամեն տեղ մտնելիս իր ընկերջը վերցնում էր իր հետ։