Առաջադրանք 1 (3 միավոր)
1. Բլոգումդ բա՛ց արա «Մայրենիի ստուգատես» էջ։
2․ Համացանցից, ձեր ընտանեկան գրադարանից կամ քո անձնական գրքերից ընտրի՛ր քեզ համար որևէ հետաքրքիր նյութ՝ ոչ ծավալուն (կարող է լինել թե՛ գեղարվեստական, թե՛ գիտական, թե՛ տեղեկատվական և այլն), կարդա՛ այն։ Բանավոր պատասխանի՛ր տրված հարցերին ու այդ ամբողջ ընթացքը տեսագրիր՝
- Ներկայացրո՛ւ, պատմի՛ր կարդացածդ նյութը։
- Կայի՞ն անծանոթ բառեր։ Եթե կան, որո՞նք են, ինչպե՞ս գտար բացատրությունը։
Եթե լինում են, ինչպե՞ս ես գտնում բացատրությունը։ - Կարո՞ղ ես կիրառել քո կարդացածը։ Եթե այո՝ որտե՞ղ, ինչպե՞ս։
- Ո՞ւմ կառաջարկեիր կարդալ այդ նյութը։
- Կարդա՛ մի հատված այդ նյութից, ի՞նչ ես կարծում՝ ինչպե՞ս ես կարդում։
Տեսանյութդ տեղադրի՛ր բլոգիդ «Մայրենիի ստուգատես» էջում։
Առաջադրանք 2 (2 միավոր)
Ներկայացրո՛ւ ձայնագրություն՝ պատմելով դպրոցում քո սիրելի վայրի մասին։ Ինչո՞ւ է այն սիրելի։
Ձայնագրությունդ տեղադրի՛ր բլոգիդ «Մայրենիի ստուգատես» էջում։
Առաջադրանք 3 (2 միավոր)
Ներկայացրո՛ւ այս տարվա քո ամենահաջողված նախագիծը, պատմի՛ր ընթացքի մասին տեսանյութի տեսքով։
Ներկայացնում է բնապահպան Նարեն
Տեսանյութը տեղադրի՛ր բլոգիդ «Մայրենիի ստուգատես» էջում։
Առաջադրանք 4 (3 միավոր)
Հորինի՛ր երևակայական պատմություն հետևյալ վերնագրերով՝
«Եթե ես ունենայի իմ դպրոցը»
Եթե ես ունենայի իմ դպրոցը, այն շատ-շատ գեղեցրիկ կլիներ։ Իմ դպրոցում շատ ծաղկներ կլինեին և ամեն մի սովորող կունենար իր ծաղիկը։ Դպրոցի բակում նաև շատ բերքատու ծառեր կլիներն և սովորողները միասին կհավաքեին այդ մրգերը և կպատրաստեին բազմաթիվ ուտեստներ։ Դպրոցի բակում կլիներ հսկայական մարզահրապարակ,որտեղ երեխաները կմարզվեին և կզբաղվեին իրենց սիրելի սպորտաձևով։Իմ դպրոցում կլինեին լաբարատորիաներ,աստղադիտարան այն երեխաների համար, ում գիտությունը շատ է հետաքրքրում։Մի ամբողջ հարկ ես կդարձնեի արվեստանոց, որտեղ երեխաները կստեղծագործեին։ Մի խոսքով ես կստեղծեի այնպիսի դպրոց, որտեղ երեխաները կսովորեին մեծ սիրով և հաճույքով։
«Ամենապիտանի բանը»
Մեր օրերում ամենապիտանի բաներից մեկը համացանցն է։ Համացանցը շատ հեշտացնում է մեր կյանքը։Համացանցի շնորհիվ մենք կարող ենք շատ բաներ իմանալ,օրինակ եթե պատրաստվում ենք մեկնել այլ երկիր կարող ենք համացանցում տեղեկություններ փնտրել այդ երկրի մասին։Ցանկացած թեմա, որը մեզ հետաքրքրւմ է բավական է մեկ կոճակ սեղմել և մենք կունենանք մեզ անհրաժեշտ տեղեկությունը։Այսօր համացանցի օգնությամբ մենք կարող ենք նույիսկ նոր մասագիտություն ձեռք բերել՝ մասնակցելով առցանց դասընթացների։Բայց համացանցը կարող է նաև վատ ազդեցություն ունենալ երեխաների վրա , եթե նրանք օգտվեն անվստահելի կայքերից։ Համացանցը մեզ տալիս է հնարավորություն ձեռք բերել բազմաթիվ գիտելիքներ և հմտություններ։
Կարող ես գրել քո մտածած վերնագրով։
Պատումդ տեղադրի՛ր «Մայրենիի ստուգատես» էջում: