Հայոց լեզու

Ամենից լավ տունը

Ամենից լավ տունը

Հովհաննես Թումանյան

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ 
Ու ջուրն աղմկում, անվերջ փըրփըրում, 
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ 
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում, 
Մի գորշ խրճիթում,
              Մի հին խրճիթում,
              Գետի եզերքին,
              Ծառերի տակին։

Մի օր էլ եկավ անհանգիստ տղան, 

Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ, 
Էս գորշ խրճիթն է,
Էս հին խրճիթն է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Թո՛ղ գնամ շըրջեմ աշխարհից աշխարհ, 
Ճամփորդեմ լավ-լավ տներ տեսնելու, 
Ամենից լավը ընտրեմ մեզ համար, 

Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու 
              Էս գորշ խրճիթից,
              Էս հին խրճիթից,
              Գետի եզերքին,
              Ծառերի տակին»։ 

Ու գնաց, երկար թափառեց տըղան,
Մեծ ու հոյակապ շատ տներ տեսավ, 
Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…
Ու հառաչելով ետ վերադարձավ 
              Էն գորշ խրճիթը,
Էն հին խրճիթը,
              Գետի եզերքին, 
              Ծառերի տակին։

«Գտա՞ր, զավա՛կս», հարցըրեց մայրը, 
Ուրախ, նայելով իր տղի վըրա։

«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ, 
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա, 
              Էս գորշ խրճիթն է, 
              Էս հին խրճիթն Է, 
              Գետի եզերքին, 
Ծառերի տակին»։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բնութագրի՛ր բանաստեղծության տղային, մորը:

Տղան անհանգիստ էր, մայրը բարի էր և համբերատար։

  • Ի՞նչ երազանք ուներ տղան:

Տղան երազում էր  նոր գեղեցիկ տուն ունենալ։

  • Նկարագրի՛ր տղայի խրճիթը:

Տղայի խրճիթը գորշ էր, մութ ու անտառի մեջ։

  • Նկարագրի՛ր քո տունը: Տեսանյութ պատրաստի՛ր քո տան մասին և տեղադրի՛ր բլոգումդ:

Իմ տունը  շատ լուսավոր ու գեղեցիկ է։

  • Նկարի՛ր այն տունը, որտեղ կցանկանայիր ապրել:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s