Մենդելի 2-րդ օրենքը:Էջ 53-54։
1․Ինչ է ասում Մենդելի 2-րդ օրենքը, և ինչ է տեղի ունենում ալելների հետ գամետների առաջացման ժամանակ։
Գրեգոր Մենդել-ի 2-րդ օրենքը ասում է, որ երկրորդ սերնդում նորից երևում է այն հատկանիշը, որը առաջին սերնդում չէր երևում։ Ռեցեսիվ հատկանիշը չի անհետանում, այլ թաքնված մնում է։
Գամետների առաջացման ժամանակ երկու ալելները բաժանվում են։ Ամեն գամետ ստանում է միայն մեկ ալել՝ կամ A, կամ a։
2․Եթե հիբրիդը ունի Aa գենոտիպ, ապաքանի՞ տեսակ գամետ կարող է առաջացնել և որոնք են դրանք։
Aa օրգանիզմը առաջացնում է 2 տեսակ գամետ։
Դրանք են՝ A և a։
Քանի որ ալելները բաժանվում են, տարբեր գամետներ են ստացվում։
3․Երբ խաչասերվում են երկու հետերոզիգոտ օրգանիզմներ (Aa × Aa),ապա ինչպիսի՞ն է F₂ սերնդի գենոտիպային հարաբերությունը։
Ստացվում են՝ AA, Aa, Aa, aa։
Այսինքն հարաբերությունը լինում է՝
1 AA : 2 Aa : 1 aa։
Մեկը ամբողջ դոմինանտ, երկուսը խառը, մեկը ամբողջ ռեցեսիվ։
4․Լրիվ դոմինանտության դեպքում Aa × Aa խաչասերման արդյունքում ինչպիսի՞ն է ֆենոտիպային հարաբերությունը։
AA և Aa-ն ունենում են դոմինանտ հատկանիշ։
aa-ն ունի ռեցեսիվ հատկանիշ։
Այդ պատճառով ստացվում է՝
3 դոմինանտ : 1 ռեցեսիվ։
5․Եթե F₂ սերնդում ստացվել է 75 բույս դոմինանտ հատկանիշով և 25 բույս ռեցեսիվ հատկանիշով,ապա արդյոք դա համապատասխանո՞ւմ է Մենդելի 2-րդ օրենքին, և ինչո՞ւ։
Այո, համապատասխանում է։
75 : 25 նույնն է, ինչ 3 : 1։
Սա հենց Մենդելի 2-րդ օրենքով ստացվող հարաբերությունն է։
Նոր դասը՝
Ոչ լրիվ դոմինանտություն:Գամետների մաքրության վարկած:
Համեմատել լրիվ և ոչ դոմինատությունը, բացատրել ստացված արդյունքը։



