Հայոց լեզու

Ես սեբաստացի եմ


,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրում սովորողներին կարճ ասում են սեբաստացի։ Ես սեբաստացի եմ և հպարտ եմ նրանով , որ սեբաստացի եմ։Ցավոք, հաճախ լսում եմ կարծիքներ այն մասին, թե իբր ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրում չեն կարևորում կրթությունը։ Դա իմ լսած ամենասխալ և ամենավիրավորական տեսակետն է ։ Հաճախ այդ կարծիքը հայտնում են մարդիկ, ովքեր մեր դպրոցի հետ ընդհանրապես կապ չունեն։ ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրը ոչ թե չի կարևորում կրթությունը, այլ կարևորում է ոչ միայն կրթությունը, այլ նաև մարդկային արժեքները։Ես սեբաստացի եմ և շատ սիրում եմ սովորել,որովհետև մեր դպրոցում ուսուցիչները կարողանում են այնպես անել, որ առարկան հետաքրքիր լինի ։Օրինակ՝ ֆիզիկայի և քիմիայի դասերին մենք գրեթե ամեն դաս փորձեր ենք անում,պատմության ժամերին մեր դասի հետ կապված տեսաֆիլմ ենք դիտում, գրականության ժամերին հետաքրքիր քննարկումներ ենք կազմակերպում, որտեղ կարևորվում են ոչ թե անգիր արած տեքստերը, այլ աշակերտների ինքնուրույն դատողությունները։ Մենք ազատ և անկաշկանդ հայտնում ենք մեր կարծիքը, նույնիսկ , եթե սխալվում ենք, մեզ դրա համար չեն քննադատում։ Մենք հեղինակներին ճանաչում ենք այլ տեսանկյունից, բացայհայտումներ ենք անում և բոլորով փորձում ենք գտնել յուրաքանչյուր հեղինակի ոճը և ասելիքը։

Ես սեբաստացի եմ, և ես սովորում եմ աշխարհի ամենալավ միջավայրում, որովհետև ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրը առաջին հերթին միջավայր է։

Оставьте комментарий