Թռչունները առաջին տաքարյուն ցամաքային ողնաշարավորներն են, հարմարված են թռիչքին, գրավել են օդացամաքային կենսամիջավայրը:
Նրանց առջևի վերջույթները վերափոխվել են թևերի, մարմինը պատված է փետուրներով: Բազմանում են՝ ցամաքի վրա դնելով կրային կեղևով պատված խոշոր ձվեր:
Կենտրոնական նյարդային համակարգի և զգայարանների բարձր զարգացած լինելու շնորհիվ թռչունները ունեն բարդ վարք: Շարժունությամբ և մեծ հեռավորությունների վրա տեղաշարժեր կատարելու ունակությամբ թռչուններն առաջին տեղն են գրավում ցամաքային ողնաշարավորների մեջ:
Продолжить чтение «Թռչունների ներքին կառուցվածքը»










