1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը։
Յուրօրինակ, փողկապ, կողք, կանաչազարդ, բարձրասաղարթ, բարձրանալ, հինավուրց, փրփրադեզ, երդվել, ագեվազ, անտարբեր, ապերախտ, անարդյունք, հազարաբույր, արցունք, դժխեմ, երջանիկ, մերձակա։
2. Ճշտել բառերի գրությունը՝ գրելով գծիկով, առանձին կամ կից։
հուշարձան-կոթող, լեռնադահուկային, հարավ-արևմուտք, հայ-ռուսական, ձյուն-ձմեռ, մուգ կանաչ, մայրիշխանություն, ռոմանագերմանական, նորարեշցի,առօյա-խոսակցական, 10-ից, նորանկախ, գողեգող, այրուձի, քաջ առողջություն։
3. Հաշվի՛ր տրված բառերի վանկերի քանակը։
արահետ 3, անիրական 4, կիսաբաց 3, կոթող 2, մատենադարան 5, երաժիշտ 3, համաշխարհային 5, չարագույժ 3, հյուրասեր 3, մոխրակույտ 3։
4. Գրի՛ր, թե տրված բառերը կազմությամբ ինչպիսին են։
Բքախեղդ -բարդ,
միջնապատ -բարդ ածանցավոր ,
ոտնաչափ -բարդ,
մազանոթ -բարդ,
ճոճաթոռ -բարդ,
բնավեր -բարդ,
ոսկրախտ -բարդ,
հանքափոր -բարդ,
սևաչյա -բարդ ածանցավոր,
անբարետես -բարդ ածանցավոր,
նկարազարդ -բարդ,
ալեծուփ -բարդ)-։
5. Կազմի՛ր տրված բառերի հոգնակի թիվը։
Տանուտեր, պատկեր, հավաք, միտք, գիրք, ջիղ, գիշեր, պատճեն, բեռ, մեկնակետ, մենապար, հավատարմագիր, ուղեցույց։
Տանուտերեր, պատկերներ, հավաքույթներ, մտքեր, գրքեր, ջղեր, գիշերներ, պատճեններ, բեռներ, մեկնակետեր, մենապարեր, հավատարմագրեր, ուղեցույցներ:
6. Տրված նախադասություններում ընդգծիր հանգման խնդիրները /ո՞ւմ, ինչի՞ն/։
Թեք անձրևը խփում էր պատուհանի ապակիներին։
Մենք պատրաստ ենք քննության։
Դու անհոգ նայեցիր ինձ վրա։
Նոր տնօրենը սկսել էր ծանոթանալ աշխատակիցների հետ։
Մենք իրար թշնամի չենք։
Դասարանում ես բոլորի հետ մտերիմ եմ։
7. Տրված պարզ նախադասությունները դարձնել բարդ նախադասություն։
Երեկոյի տաք անձրևը ջերմացրեց նրա սիրտը։
Քամուց մեզմ ճռնչում էր այգու դռնակը։
Ամառային ձորում իջել էր մեղմ տխրություն։
8. Ընդգծի՛ր տրված նախադասությունների ենթական /մեկ գծով/ և ստորգյալը /երկու գծով/։
Օդը սառն է։
Ոմանք ինձ հասկանում են։
Այստեղ ապրել հնարավոր չէ։
Այծերը ժայռի ողորկ լանջով քայլում են,դունչը մեկնում մի ծաղկի, որ գլուխը կախել է անդունդի վրա։
Այդ ամենը տևում էընդամենը մի ակնթարթ։
Դա լսելով ներկաներից մի քանիսը գունատվեցին։
9. Ընդգծիր այն նախադասությունները, որտեղ կա փոխաբերություն։
Կապուտաչյա լիճը լաց էր լինում մշուշոտ քողի տակ, հետո պայծառանում էր, որովհետև մշուշը ցրվում էր, երևում էր արևը և բացվում էր նաև նրա տրամադրությունը։
Վաղարշապատը լցված էր սովալլուկ որբերի մեծ խմբով։
Ճամփեզրին կարկաչուն առվակն էր հոսում, որ իր կարկաչյունով մի զմայլելի երգ էր մրմնջում։
10. Ո՞րն է տրված նախադասության քերականական և տրամաբանական ճիշտ շարունակությունը։
Սյուների պես երկինք մխրճված ահռելի քերծերի վրա ո՛չ մի ծիլ, ո՛չ մի կանաչ չէր երևում,․․․
ա․ որովհետև ծիլերի դուրս գալու ժամանակը չէր,
բ․ բայց հեռվից նկատելի էին ապառաժների ծերպերին ապաստան գտած հաղարջի գաճաճ թփերը,
գ․ երևում էր, որ ամեն ինչ վաղուց այրվել է,
Դ․ պետք էր մի կերպ գտնել ճանապարհը։
11. Նախադասությունները դասավորի՛ր տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ։
1. Տաք երեկոներին մինչև իսկ բացօթյա քնում էի տատիս նվիրած թաղիքի վրա։
2. Այդ պատճառով էլ ամբողջ ամառ ես այգում էի անցկացնում, բացի, իհարկե, անձրևոտ օրերից։
3. Երբեմն տատս էլ էր քնում այգում․ մի խուրձ խոտ էր բերում, փռում իմ օթևանի մոտ, պառկում ու երկար-բարակ որևէ բան պատմում։
4. Ես սիրում եմ մոտ գտնվել բնությանը, իսկ հնարավորության դեպքում փորձում եմ շատ վայելել նրա պարգևած հաճելի անդորրությունը, առինքնող այն ակնթարթները, որոնք հոգիդ լցնում են յուրօրինակ խաղաղությամբ։
Ես սիրում եմ մոտ գտնվել բնությանը, իսկ հնարավորության դեպքում փորձում եմ շատ վայելել նրա պարգևած հաճելի անդորրությունը, առինքնող այն ակնթարթները, որոնք հոգիդ լցնում են յուրօրինակ խաղաղությամբ։ Այդ պատճառով էլ ամբողջ ամառ ես այգում էի անցկացնում, բացի, իհարկե, անձրևոտ օրերից։ Երբեմն տատս էլ էր քնում այգում․ մի խուրձ խոտ էր բերում, փռում իմ օթևանի մոտ, պառկում ու երկար-բարակ որևէ բան պատմում։ Տաք երեկոներին մինչև իսկ բացօթյա քնում էի տատիս նվիրած թաղիքի վրա։
12. Գտի՛ր նախադասությունների մեջ թույլ տված բառագործածության սխալները և ուղղիր։
Ճապոնական գիտնականները տարիներ շարունակ գիտափորձեր են անցկացրել բույսերի վրա ՝ պարզելու՝ դրանցից որոնք են առավել լավ կլանում փոշին։
Աստղագետ Վ․ Համբարձումյանը իրավմամբ մեր ժամանակների ամենակարկառուն գիտնականներից էր։
Ճապոնացի գիտնականները տարիներ շարունակ գիտափորձեր են անցկացրել բույսերի վրա՝ պարզելու՝ դրանցից որոնք են առավել լավ կլանում փոշին։
Աստղագետ Վ․ Համբարձումյանը իսկապես մեր ժամանակների ամենակարկառուն գիտնականներից էր։
13. Գտի՛ր նախադասությունների մեջ թույլ տրված քերականական սխալը և ուղղի՛ր։
Պարզ դարձավ, որ ամբոխը չի հավատում իր առաջնորդին։
Այդ ամենը վկայում է, որ վերահսկողությունը պատշաճ մակարդակի չի եղել։
14. Կետադրի՛ր նախադասությունները։
Միակ ուղևորը, որը լռելյայն նստած լաստանավի աջ եզրին մի ձեռքով խաղում էր կապույտ կոհակների հետ, նկարիչ Փանոս Թերլեմեզյանն էր։
Դեմուդեմ հուռթի արտերն են՝ կանաչ գոտիով, իսկ բարձունքի վրա ծերուկ հովիվը՝ կռթնած իր անբաժան ձեռնափայտին, հետևում է ոչխարների հոտին։
Նրա աչքերին նայելիս թվում էր՝ կապույտ երկնքում աստղեր են առկայծում։