Պատմություն

Ամփոփիչ հարցեր

1. Բացատրել բառերը՝ պանիսլամիզմ, պանթյուրքիզմ։

Պանիսլամիզմը մուսուլմանական աշխարհի բոլոր ժողովուրդներին կրոնական հիմքով մեկ պետության մեջ միավորելու գաղափարն է:

Պանթյուրքիզմը ծայրահեղ ազգայնական գաղափարախոսություն է, որը ձգտում է թյուրքալեզու բոլոր ազգերին միավորել Մեծ Թուրանի դրոշի ներքո՝ հաճախ հանդիսանալով հայ ժողովրդի ցեղասպանության և նվաճողական քաղաքականության հիմքը:

2. Հայության բնաջնջման համիդյան ծրագիրը, համիդյան ջարդերի հետևանքները։ Միջազգային արձագանք։

Սուլթան Աբդուլ Համիդ II-ի ծրագիրը նպատակ ուներ մասնակիորեն ոչնչացնել հայերին՝ լուծելու «Հայկական հարցը» և թուլացնելու հայկական շարժումը, ինչը 1894-1896 թվականներին հանգեցրեց մոտ 200,000 զոհերի և տնտեսական կործանման: Միջազգային տերությունները, չնայած դատապարտումներին, գործնական միջամտություն չցուցաբերեցին՝ թույլ տալով, որ Թուրքիան անպատիժ մնա և նախապատրաստի 1915 թվականի ցեղասպանությունը։

3. Համեմատել Հայաստանը Ռուսական և Օսմանյան կայրսությունների տիրապետության տակ 20-րդ դարի սկզբում։

Ռուսական մասում (Արևելյան Հայաստան) հայերը, չնայած ցարական ճնշումներին, ունեին մշակութային և կրթական որոշակի ազատություն և գոյության երաշխիքներ: Օսմանյան կայսրությունում (Արևմտյան Հայաստան) հայերն ապրում էին մշտական անվտանգության սպառնալիքի տակ, ենթարկվում էին զանգվածային ջարդերի ու թալանի, քանի որ պետական քաղաքականությունն ուղղված էր նրանց բնաջնջմանը։

4. Ինչ է Հայկական հարցը, Հայկական հարցի վերաբացումը 1912-1914թվականներին։

Հայկական հարցը Օսմանյան Թուրքիայի հայերի անվտանգության և իրավունքների պաշտպանության միջազգային խնդիրն էր: Այն վերաբացվեց 1912-1914 թթ. Բալկանյան պատերազմներից հետո, երբ Եվրոպական տերությունները Թուրքիային պարտադրեցին 1914 թ. բարենորոգումների ծրագիրը, որը նախատեսում էր հայկական վեց վիլայեթների եվրոպական վերահսկողություն, բայց այն չիրականացավ Առաջին աշխարհամարտի պատճառով:

5. Առաջին համաշխարային պատերազմը և հայոց ցեղասպանությունը, հետևանքները և դատապարտումը։

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան Թուրքիայի իշխանությունը (Երիտթուրքերը)՝ օգտագործելով պատերազմը որպես քող, իրականացրեց Հայոց ցեղասպանությունը (1915-1923 թթ.)՝ թուրքականացնելով Անատոլիան և վերջնականապես լուծելով «Հայկական հարցը»: Ցեղասպանության հետևանքով զոհվեց ավելի քան 1.5 միլիոն հայ, հայ ժողովուրդը կորցրեց իր բնօրրանը (Արևմտյան Հայաստան) և սփռվեց աշխարհով մեկ, իսկ Թուրքիայի կողմից մինչ օրս չճանաչված այդ ոճրագործությունը դարձել է միջազգային դատապարտման և պահանջատիրության առարկա:

6. Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը։

Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը (1918 թ.) կնքվեց Խորհրդային Ռուսաստանի և Կենտրոնական տերությունների միջև՝ Ռուսաստանին պատերազմից դուրս բերելու համար: Այն ծանրագույն էր Հայաստանի համար, քանի որ Ռուսաստանը Թուրքիային զիջեց Կարսը, Արդահանը և Բաթումը, ինչը Թուրքիային հնարավորություն տվեց ներխուժել Անդրկովկաս։

7. Բաթումիի խորհրդաժողովը։

Բաթումիի խորհրդաժողովը (1918 թ.) տեղի ունեցավ մայիսին Թուրքիայի և անկախացած Անդրկովկասյան հանրապետությունների միջև՝ Թուրքիայի թելադրանքով: Այն ավարտվեց Բաթումիի պայմանագրով, որով Հայաստանը, չնայած Սարդարապատի հաղթանակին, ստիպված եղավ իրենից զիջել տարածքների մեծ մասը և ճանաչել Թուրքիայի ծանր պայմանները։

8․ Մայիսյան հերոսամարտերը, ՀՀ-ի հռչակումը Բաթումի պայմանագիրը։

Մայիսյան հերոսամարտերում (Սարդարապատ, Բաշ-Ապարան, Ղարաքիլիսա) հայերը ջախջախեցին թուրքական զորքերին՝ փրկելով հայ ժողովրդի գոյությունը և հնարավորություն տալով մայիսի 28-ին հռչակել անկախ Հայաստանի Հանրապետությունը (ՀՀ)։ Չնայած հաղթանակին, ՀՀ-ն ստիպված եղավ ստորագրել Բաթումի պայմանագիրը, որով նրա տարածքը չափազանց կրճատվեց՝ դառնալով ընդամենը 12,000 քառ. կմ։

9. Հայկական հարցը Փարիզի խաղաղության խորհրդաժողովում։

Հայկական հարցը Փարիզի խորհրդաժողովում դիտարկվեց Հայաստանի անկախությունն ամրագրելու և նրա նոր սահմանները միջազգային երաշխիքներով ճանաչելու համար: Դրա արդյունքը եղավ 1920 թ. Սևրի պայմանագիրը, որը նախատեսում էր միացյալ Հայաստանի ստեղծումը և սահմանների որոշումը ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից։

10. Հայաստանը խորհրդային Ռուսաստանի և Մուստաֆա Քեմալի կառավարությունների թիրախում․ ՀՀ-ի անկումը։

Խորհրդային Ռուսաստանը և քեմալական Թուրքիան, դաշինք կազմելով, նպատակ ունեին ոչնչացնել Հայաստանի Հանրապետությունը՝ ապահովելով ընդհանուր թուրք-խորհրդային սահման: 1920 թ. թուրք-հայկական պատերազմում պարտվելուց և Ռուսաստանի ճնշման ներքո ՀՀ-ն ստորագրեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որը նախորդեց նույն թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանում խորհրդային կարգերի հաստատմանը։

11. Հայաստանի հարաբերությունները հարևան պետությունների հետ 19-դարի վերջ 20-րդ դարի սկիզբ։Ամփոփիչ հարցեր

Հայաստանի հարաբերությունները հարևան պետությունների (Թուրքիա և Ռուսաստան) հետ XIX դարի վերջին և XX դարի սկզբին հիմնված էին հայերի ազգային ազատագրական պայքարի և Ռուսաստանի ազդեցության ներքո Արևելյան ու Արևմտյան Հայաստանի բաժանման վրա։ Այս ժամանակաշրջանում Օսմանյան Թուրքիան վարում էր հայերի բնաջնջման պետական քաղաքականություն (Համիդյան ջարդեր, Ցեղասպանություն), իսկ Ռուսաստանը, թեև պաշտպանում էր հայերին որպես քաղաքական գործիք, վարում էր հայկական ազգային կյանքը սահմանափակող քաղաքականություն՝ ուղղված հայկական ինքնավարության ցանկացած ձգտումը կանխելուն։

գրականություն

Իվան Իլին. Սուրբծննդյան նամակ

Սա եղել է մի քանի տարի առաջ։ Բոլորը պատրաստվում էին տոնել Սուրբ Ծնունդը, տոնածառ ու նվերներ  էին պատրաստում։ Եվ ես մենակ էի օտար երկրում, ոչ ընտանիք, ոչ ընկեր, և ինձ թվում էր, թե ես լքված ու  մոռացված եմ բոլոր մարդկանց կողմից: Շուրջս դատարկություն էր, ու սեր չկար՝ հեռավոր քաղաք, անծանոթ մարդիկ, քար սրտեր։ Եվ այսպես, հոգեվարքի ու հուսահատության մեջ ես հիշեցի հին նամակների մի կապոց, որը կարողացել էի  փրկել մեր սև օրերի բոլոր փորձություններով անցնելիս։ Ես այն հանեցի իմ ճամպրուկից  և նրա միջից գտա այս նամակը։
Դա իմ հանգուցյալ մոր նամակն էր՝ գրված 27 տարի առաջ: Ի՜նչ երջանկություն է, որ ես հիշեցի նամակի մասին:

«Ի ՛մ թանկագին զավակ, Նիկոլենկա. Դու ինձ բողոքում ես քո մենակությունից,  եթե դու  իմանայիր, թե որքան տխուր ու ցավալի են քո խոսքերն  ինձ համար։ Ի՜նչ ուրախությամբ կգայի քեզ համոզելու, որ դու մենակ չես և չես կարող մենակ լինել։ Բայց դու գիտես՝ ես չեմ կարող հեռանալ հայրիկից, նա շատ է տառապում, և ամեն րոպե կարող է ունենալ խնամքի կարիք: Իսկ դու պետք է  պատրաստվես  քննություններին և  համալսարանն ավարտես: Դե, թույլ տուր գոնե պատմեմ, թե ինչու ես երբեք միայնակություն  չեմ զգում։
Գիտե՞ս, արդյոք, որ  մարդը միայնակ է այն ժամանակ,  երբ ոչ մեկին չի սիրում, որովհետև սերը նման է թելի, որը մեզ կապում է սիրելի մարդու  հետ: Նույն ձևով էլ  մենք   ծաղկեփունջ ենք պատրաստում: Մարդիկ ծաղիկներ են, իսկ ծաղկեփնջի ծաղիկները միայնակ չեն կարող լինել: Եվ հենց ծաղիկը  ծաղկում է  և սկսում անուշ բուրել,, այգեպանը այն դնում է  ծաղկեփնջի մեջ::

Продолжить чтение «Իվան Իլին. Սուրբծննդյան նամակ»
Պատմություն

Խաչվող հասկացություն՝ զարգացում Ինչո՞ւ էր  կարևորվում  կրթության զարգացումը։ Ի՞նչ դեր էր վերապահվում կրթությանը   տարբեր ժամանակաշրջաններում հասարակության զարգացման գործում։ Քո կարծիքով ինչպիսի՞ն  պիտի լինի ապագայի դպրոցը։

Մարդկանց անգրագիտությունը լուրջ խնդիր է եղել պատմության ընթացքում։ Անտեղյակ մարդկանց ավելի հեշտ է կառավարելը ,քան գրագետ և բանիմաց մերդկանց,այդ պատճառով ,իշխանական պաշտոններում գտնվող մարդիկ չէին անհանգստանում այդ հարցի համար, սակայն ,երբ եկավ ժողովրդավարության ժամանակաշրջանը ,անգրագիտությունը դարձավ խնդիր։

Հետևաբար կարող եմ ասել, որ Ժողովրդավարությունը ,հաջողությունը անհնար բան է, երբ մարդիկ անգրագետ են։ Ժողովրդավարության ժամանակ ,կարելի է ասել ,մարդիկ են իշխանությունը և ինչպես երկրի ճակատագիրը անկիրթ արքային, այնպես էլ այն անկիրթ հասարակությանը վստահելը անպատասխանատու է և բերելու է վատ հետևանքների։ Հին ժամանակներում հենց այդ պատճառով էր այդքան կարևորվում իշխանական խավի կրթությունը։ Խոհրդային իշխանությունը բերեց ժողովրդավարություն և անգրագիտությունը դարձավ խնդիր։ 1897 թվականին Հայաստանի բնակչության 9,2 տոկոսն էր գրագետ ,իսկ 1939 թվականին, մեծ ջանքերի՝ դպրոցների բացման արդյունքում հնարավոր եղավ հասնել 83,9 տոկոս գրագիտության։ Սակայն մի կածիքով գրագիտությունը հարցի մի կողմն է։Մարդը պետք կարողանա իր գիտելիքները նաև գործնականում կիրառել։ Գիտելիքը զենք է, որը օգնում է մեզ կյանքի դժվարությունների դեմ պայքարելիս, սական պարզապես զենք ունենալը չի կարող օգնել,պետք է նաև կարողանալ կիրառել այդ զենքը։ Րաֆֆու <<Խենթը>> ստեղծագործության մեջ նկարագրվում է դպրոց ,որտեղ կար ագարակ, որտեղ երեխաները իրենց գրքից սովորած տաղեկատվությունը օգտագործելով ,աճեցնում էին զանազան բույսեր։ Իմ կարծիքով սա հիանալի օրինակ է ,թե ինչպես պետք է դպրոցը աշխատի։ Ժողովրդավարության համար սա չափազանց կարևոր է այն պատճառով, որ ժամանակակից ժողովրդավար երկրներում մարդկանց տալիս են տեղեկատվություն և չեն սովորեցնում ,թե ինչպես օգտվել դրանից։ Ադ պատճառով շատ իմ հասակակիցների մոտ առաջանում է տպավորություն ,թե դպրոցում սովորածը իրականության հետ կապ չունի և իրական կյանքում պետք չի գալու։ Րաֆֆու <<Խենթը>> ստեղծագործության մեջ ևս մեկ հատված կա ,որին կցանկանայի անրադառնալ. գլխավոր հերոսը դպրոցի մասին խոսելիս նկատառում է անում, որ <<Ահա այսպիսի դպրոցը կպատրաստե լավ երկրագործ և լավ զինվոր>>։ Ռազմական հարցում այս թեման մեկ ուրիշ կարգի կարևորություն ունի։ Մենք խոսում ենք զենքերի և պաշպանության մասին արտակարգ իրավիճակներում, որպես փոխաբերություն, պատերազմի դաշտում այդ ամենը իրական է։ Այս ամենից հետևում է, որ գիտելիքին տիրապետելը և այդ գիտելիքը օգտագործելու կարողությունը առաջնահերթ են պատերազմում։ Այդ պատճառով ժողովրդավար երկրները հիմնականում ռազմապես ավելի ուժեղ են լինում։

Այսպիսով ժողովրդավարության և ընդհանուր մադու կյանքի որրակի համար կրթությությունը ամենակարևոր բանն է։ Հաճախ մենք չենք կարևորում մեր գիտելիքները և նույնիսկ հրաժարվում ենք հավելյալ տեղեկատվությունից՝ մտածելով, որ այն մեզ կյանքում պետք չի գա, բայց երբ պատահում է այնպես, որ տարիներ առաջ ստացած տեղեկատվությունը մեզ պետք է գալիս ,մենք նույնիսկ չենք նկատում և պարզապես անցնում ենք առաջ, բայց չէ՞ որ առանց այդ տեղեկատվության մենք կարող էինք լուրջ խնդիրների բախվել։ Գնահատե’ք կրթությունը,շատ տեղեկատվությունը երբեք վնաս չէ ,իսկ տեղեկատվության պակասը կարող է ճակատագրական լինել։

Կենսաբանությու 9

Դաս 15(15.12.- 19.12.)

Թեստ 

1․Ի՞նչ արդյունք է տալիս մեյոզի ավարտը։
ա) Երկու դիպլոիդ բջիջ
բ) Չորս հապլոիդ(քրոմոսոմների մեկ հավաքածու) բջիջ 
գ) Մի հապլոիդ բջիջ
դ) Չորս դիպլոիդ բջիջ

2․Մեյոզի ո՞ր փուլում է տեղի ունենում  կռոսինգովը, որը ապահովում է ժառանգական տարբերակվածություն։
ա) Պրոֆազ I 
բ) Անաֆազ I
գ) Տելոֆազ II
դ) Մետաֆազ II

3․Ի՞նչ է տեղի ունենում Անաֆազ I-ում։
ա) Դուստր քրոմատիդները բաժանվում են
բ) Հոմոլոգ քրոմոսոմները) բաժանվում են 
գ) Թելոֆազում կորիզը կրկին ձևավորվում է
դ) Քրոմոսոմները վերադառնում են դիպլոիդ վիճակի

4․Մեյոզը տեղի է ունենում միայն
ա) Միտոտիկ բջիջներու
բ) Սոմատիկ բջիջներում
գ) Սերմնաբջիջ և ձվաբջիջ առաջացնող բջիջներում 
դ) Բակտերիալ բջիջներում


5․Մեյոզ II-ը ավելի շատ նման է…
ա) Միտոզին 

բ) Պրոֆազ I-ին

գ) Մետաֆազ I-ին


դ) Թելոֆազ I-ին

Հայոց լեզու

Լրացուցիչ / տնային աշխատանք 08-12.12.2025

  1. Լրացնել բաց թողած տառերը և կետադրել։ 

Մամիկոնյան նախարարը հապճեպ ու կողկանց զննեց խոսողին, և նորից բոլորը լռեցին։ Հայրապետը մտահոգ շուրջն էր նայում և կարծես զննում մերթ կրականոցը, որի մեջ հանգչում էին փայտերը, մերթ պատերի մորթիները, մերթ հատակին ճապաղած վագրենին ու բազմաստեղնյան աշտանակը, որի բոլորակ ափսեում սևացել էր ողջ գիշեր  յուղի մեջ թաթախված պատրույգը։ Որմնախորշի գրադարակից նրան էին նայում մատյանների փղոսկրյա կազմով ոսկեզոծ ու ակնազարդ։ Նայում էր հազարապետը՝ աշխույժ եռանդի ու սուր մտքի տեր այդ մարդը, և սիրտը մղկտում էր, թախիծը խեղդում էր կոկորդը։ 

Ինչ ես խորհում սթափվելով մտքերից դարձավ նա Վարդանին լինելիքը կլինի։

Վարդանը հայացքը հատակին խոնարհած մտմտում էր ասելիքը։ 

Տիարք ժամ չէ դժգոհության։ Հազկերտին պատասխանելը միայն հոգևորների գործը չէ։ 

  1. Բացատրի՛ր բառերը։ 

Հապճեպ — Շտապ, շտապողական:

հանգչել, — 1. Մարել, վառվելուց՝ այրվելուց դադարել:
2. Հանգստանալ:

ճապաղած — Տարածվել, ծավալվել, փռվել

աշտանակ — ջահակալ

բոլարկ ՞

պատրույգ — Քուղ՝ թել կամ ժապավեն, որ դնում են լապտերի՝ լամպի՝ նավթավառի ևն պատրուգակալի մեջ և վառում:

որմնախորշ —  (ճարտարապետություն) Պատի մեջ սարքած փոքրիկ խորշ՝ որպես ննջարան կամ հանդերձարանի՝ գրապահարանի՝ սպասքապահարանի տեղ:

եռանդ — Աշխուժություն

Հանրահաշիվ 9

Հանրահաշիվ

  1. Լուծե՛ք անհավասարումը․
    ա) ​  (x +  √  2 ​)  3   (x − 4)  2   
    ————————————— > 0
       (x + 6)  2   (x − 4)  2  ​

(-√2;4) ∪ (4;∞)

(x + ​ 1 /2 ​)  3   (x − 2.3)  2  
_________________  ≤ 0
x + 0.5 ​ 

x=2.3

  1. Անհավասարումը ձևափոխե՛ք այնպես, որ գծային արտադրիչներում փոփոխականների գործա կիցները լինեն դրական.

    ա) (1 − x) (x − 4)  > 0
    (-∞;1) ∪ (4;∞)