Պատմություն

Բայազետի հերոսական պաշտպանությունը և անհատի դերը այդ պաշտպանության ժամանակ

1877 թվականի ռուս-թուրքական պատերազմի ընթացքում կար երկու հիմնական ճակատ՝ Կովկասյան և Բալկանյան։ Կովկասյան ճակատում հիմնական ուժ 52 հազարանոց բանակն էր՝ գեներալ Միխայիլ Լոռիս-Մելիքովի հրամանատարությամբ։ 1877թ․ ապրիլի 15-ին Երևանյան ջոկատը հարձակվեց Բայազետի վրա և 3 օր անց մտավ քաղաք և քաղաքում թողնելով փոքր զորք։1877թ․ հունիսին թուրքերը շրջապատում են Բայազետի բերդը, սակայն հայ կամավորի օգնությամբ այնտեղ մնացած մարդիկ կարողանում են դրսից օգնություն ստանալ։  

Այսպիսի իրավիճակներում ամեն մեկի դերը կարևոր է, ամեն մեկի կշռադատությունը և քջությունը։ Այնպիսի իրավիճակում, որտեղ չկան տարրական պայմաններ՝ հաց և ջուր, մարդիկ պետք է համախմբված լինեն։ Կարևոր է ամեն անհատի պատրաստակամությունը իրեն վտանգի մեջ դնելու մնացածի համար։ Հաճախ մենք մտածում ենք, որ միայն մենք չենք կարող ինչ-որ զգալի փոփոխություն անել, սակայն որոշ դեպքերում ամբողջ հույսը անհատների վրա է, ովքեր իրենց մի քաջ քայլով կարող են հազարավոր կյանքեր փրկել։ Րաֆֆու խենթը ստեղծագործության հերոց Վարդանը հիանալի օրինակ է՝ նա համարձակ մարդ էր ով կարծում էր, որ մահանալուց պետք է պատվով մահանալ, նա քննադատում էր մարդկանց որքեր չէին ընդդիմանում երբ իրենց սպանում էին այդ պատճառով ոմանք նրան անգութ էին համարում, իսկ երբ պահը հասավ իրական քաջաությանը նա առաջինն էր որ ցանկացավ նամակը հասցնել Տեր-Ղուկասովին (Արշակ Տեր-Ղուկասով՝ Երևանյան ջոկատի գեներալ)։ Իսկ իրական կյանքում լուրը հասցնում է հայ կամավորական Սամսոն Տեր-Պողոսյանն իր հնարամտության և քաջության շնորհիվ։  

Այս ամենից հետևում է, որ բոլորս անկախ տարիքից, սեռից և այլ բաներից կարող են մեծ դեր ունենալ։ Կարևոր է, ամեն մեկը հասկանա իր չվախենա այդ պատասխանատվությունը իր վրա վերցնելուց։ 

գրականություն

Երբ արվեստը դառնում է փախուստ

Արվեստը հիանալի բան է: Այն օգնում է մարդկանց արտահայտել իրենց զգացմունքները, բացահայտել իրենց ներաշխարհը և կիսվել դրանցով աշխարհի հետ։ Սակայն պատահում է այնպես, որ մարդիկ տարվում են իրենց ներաշխարհով և մոռանում դառը իրականության գոյության մասին։ Այդ պատճառով մարդիկ սկսում են առանձնանալ և խուսափել իրականությունից ՝ապրելով իրենց երազանքների և պատկերացումների աշխարհում։

Երազանքները և երևակայությունը իհարկե լավ բաներ են, բայց չի կարելի մոռանալ, որ մենք ապրում ենք լիովին այլ աշխարհում և չենք կարող հրաժարվել դրանից և հավերժ փախչել իրականությունից։ Իրականությունը պետք է ընդունել հենց այպես, ինչպաես կա։ Իրականությունից փախչելը հեշտ է թվում, սակայն օրերից մի օր մենք ստիպված կլինենք դեմ առ դեմ կանգնել իրականության առաջ և այդ ժամանակ փախչելու հնարավորության չենք ունենա։ Լավ օրինակ է Իսահակյանի ,,Անհաղթ խալիֆան,, ստեղծագործության հերոս Խալիֆան, ով ցանկանում էր, որ իր երկրում տիրի արվեստը և խաղաղությունը, սակայն երբ թշնամին հարձակում է կատարում, նա հրաժարվում է այդ փաստն ընդունելուց և հրամայում է, որ մարդիկ շարունակեն երգել։ Նա ապրում էր իր երկրում՝ իր երազաքների, իր ստեղծած անթերի աշխարհում, և երբ նրա աշխարհը սկսում է քանդվել, նա շարունակում է փախչել մինչև այն պահը, երբ պետք էր դեմ առ դեմ կանգնել իրականությանը, որից նա այդքան ուժգին խուսափում էր։ Երբ հասնում է այն պահը, երբ թշնամին մտնում է քաղաք, նա լիովին անպատրաստ է լինում՝ փորձելով նորից փախչել իրականությունից, մարդկանց հրամայելով, որ երգեն, և այդպես միչև վերջ էլ նա չընդունեց իրականությունը։

Երազաքները և արվեստը պետք չէ օգտագործել որպես գործիք իրականությունից փախչելու համար, իսկ իրականությունը կա, և մենք ապրում ենք նրանում՝ անկախ մեր կամքից։ Այն պետք է սիրել, փնտրել լավագույնը դրա մեջ և հաճույք ստանալ ամեն վայրկյանից։

Հայոց լեզու

Բայ

  1.  Առանձնացրո՛ւ դիմավոր և անդեմ ձևերով գրված բառերը։ 

Գրած, երգող, երազում եմ, եղել է, համբերենք, կխոսեմ, մտածել, հուզվելիս, երգում էինք, խաղա, վերցրո՛ւ, ընտրել, հասած, լողացող, վերցրել էինք։ 

  1. Յուրաքանչյուրի դիմաց գրի՛ր, թե որ դերբայն է։ 

Պարտված-Հարակատար

Խմել-Անորոշ

քանդակել-Անորոշ

գրելու-Անորոշ

կռվող Ենթակայական

հաղթող Ենթակայական

մտածող-Ենթակայական

ընտրող-Ենթակայական

աղացած-Հարակատար

քնած-Հարակատար

թափված-Հարակատար

կարդալիս-Համակատար

աշխատելիս-Համակատար

վազելիս-Համակատար

  1. Գրել բայը խոնարհիր անկատար ներկա և անցյալ ժամանակաձևերով։ 

    Գրեմ — գրում եմ , գրում էի
    Գրես — գրում ես, գրում էիր
    Գրի — գրում է, գրում էր
    Գրենք — գրում ենք, գրում էինք
    Գրեք — գրում եք, գրում էիք
    Գրեն — գրում են , գրում էին

  2. Գրի՛ր և թվարկի՛ր բայի եղանակները։ 
    Սահմանական
    Ըղձական
    Ենթադրական
    Հարկադրական
    Հրամայական
  3. Մտածել բայը խոնարհի՛ր վաղակատար ներկա և անցյալ ժամանակաձևերով։ 

    Մտածել եմ, մտածել էի:
  4. Նստել բայը խոնարհի՛ր ապակատար ներկա և անցյալ ժամանակաձևերով։ 

    Նստելու եմ, նստելու էի:
  5. Գրեցի, գրեցիր, գրեց ․ ո՞ր ժամանակաձևով է խոնարհված բառը, ինքդ կազմի՛ր տվյալ բայի հոգնակի թիվը։ 


  6. Տրված բայերը դարձրո՛ւ ենթադրական և հարկադրական եղանակով։ Ի՞նչ փոխեցիր։ 

Գրեմ , գրես գրի, գրենք, գրեք, գրեն։

Կարդայի, կարդայիր, կարդար, կարդայինք, կարդայիք, կարդային։ 

  1. Կազմի՛ր տրված բայերի հրամայական եղանակը՝ նշելով այս եղանակի առանձնահատկությունները։ 

Մտածել, խոսել, վազել, կարդալ, գրել, նստել, երգել, մաքրել, զգուշանալ։ 

  1. Կազմի՛ր ուտել բայի հարակատար դերբայը։

Սովորի՛ր անկանոն բայերը՝ ասել, ուտել, զարկել, բացել, բերել, գալ, լալ, տալ, անել, դնել, տանել, առնել, ելնել, տեսնել, թողնել, լինել, 

Անկանոն և պակասավոր բայեր՝ դառնալ, վեր կենալ, լվանալ, լվալ, հուսալ, ցանկալ, կենալ, եմ, գիտեմ, ունեմ, արժեմ, կամ։

Կենսաբանությու 9

Դաս 12(24.11-28.11․)

Բջջի բաժամումը՝միթոզ  , քրոմոսոմի կառուցվածքը:Էջ35-37:
Լրացուցիչ աշխատանք
Պատասխանել հարցերին

1․Ինչու է կարևոր, որ միտոզի ժամանակ քրոմոսոմները ճշգրիտ բաժանվեն երկու դուստր բջիջների միջև?(Ինչ հետևանքներ կարող են լինել սխալ բաժանման դեպքում?)

Որովհետև յուրաքանչյուր դուստր բջիջ պետք է ստանա նույն քանակի քրոմոսոմներ։ Եթե քրոմոսոմները սխալ բաժանվեն, բջիջները կարող են ճիշտ չաշխատել կամ վնասվել։

2․Միտոզի ո՞ր փուլում են քրոմոսոմները դասավորվում բջջի միջին հարթությունում և ինչու է դա անհրաժեշտ։

Քրոմոսոմները միջին հարթությունում դասավորվում են մետաֆազում։
Դա անհրաժեշտ է, որպեսզի հետո դրանք հավասար բաժանվեն և ճիշտ անցնեն բջջի տարբեր կողմերը։

3․Ի՞նչ դեր ունեն ցենտրիոլները (կամ ցենտրոզոմները) միտոզի ընթացքում։

Ցենտրիոլները մասնակցում են իլիկի թելերի առաջացմանը։
Իլիկի թելերը օգնում են քրոմոսոմներին շարժվել և ճիշտ բաժանվել երկու դուստր բջիջների միջև։

4․Ինչ տարբերություն կա պրոֆազի և տելոֆազի միջև՝ ինչպես են փոխվում քրոմոսոմները այդ փուլերում։

Պրոֆազում քրոմոսոմները խտանում են և դառնում տեսանելի։

Տելոֆազում քրոմոսոմները հասնում են բջջի բևեռներին և կրկին դառնում են բարակ ու քիչ տեսանելի։

5․Ինչո՞ւ է միտոզը համարվում բազմաբջիջ օրգանիզմների աճի և վերականգնման հիմքը։

Քանի որ միտոզի արդյունքում առաջանում են նոր բջիջներ։
Նոր բջիջները օգնում են օրգանիզմին աճել և փոխարինել վնասված կամ մահացած բջիջներին։

Ռուսաց լեզու

Сказка-пьеса Е. Л. Шварца «Два брата»

19.11 — 21.11 2025г.

!. Чтение сказки.

2.Вопрос: Назовите главных героев и опишите их характеры.

Старший Брат: Спокойный, послушный, рассудительный, но нерешительный, боится выйти за рамки привычного.

Младший Брат: Непоседливый, любопытный, эгоистичный, любит всё делать по-своему.

Работа с текстом (цитирование): Какой роковой поступок совершил Старший Брат? (Отправил Младшего Брата в лес за шишкой/хворостом, не желая идти сам, уклонился от ответственности).

Образ Мороза (Антигероя):

  • Обсуждение: Как Мороз (или Холод) использует эгоизм Старшего Брата, чтобы удержать Младшего? (Он наказывает Старшего Брата за душевный холод и равнодушие).

По сюжету, чтобы вернуть Младшего Брата, Старший должен выполнить условие Мороза: найти и принести ему волшебный ключ.

Вопрос: Символом чего является этот ключ? (Символом теплоты, совести, подвига).

Проследите, как меняется Старший Брат во время своих поисков:

  • Начало: Он действует из страха и вины.
  • Затем: Он преодолевает препятствия, проявляет находчивость, заботу о других (встреча с жителями леса).
  • В конце сказки: В момент, когда он готов пожертвовать собой (отдать ключ, чтобы спасти брата), он осознаёт, что любовь и ответственность важнее всего.

Вывод: Главный конфликт пьесы — это не внешний конфликт с Морозом, а внутренний конфликт Старшего Брата с собственным эгоизмом и равнодушием.

Обобщение:

  • Какова главная мораль сказки? (Нельзя жить только для себя; за тех, кого мы любим, мы в ответе).

Домашнее задание: Написать небольшой отзыв (5–7 предложений) на тему: «Кем ты стал бы на месте Старшего Брата: послушным или ответственным?»

Պատմություն

2․10

ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բացատրիր և բնութագրիր Բ. Լեգրան . Պ . Մդիվանի • Հ. Օհանջանյան • Ռ. Տեր-Մինասյան. Ս. Կասյան Հայաստանի հեղափոխական կոմիտե • ՀՅԴ բյուրո • Դրո (Դ. Կանայան) • Հ. Տերտերյան

Բորիս Լեգրան — Խորհրդային Ռուսաստանի դիվանագետ և պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետությունում (1920 թ.), ով առանցքային դերակատարում է ունեցել Հայաստանի բոլշևիկացման վերաբերյալ համաձայնագրի կնքման գործում։

Պոլիկարպե Մդիվանի — Վրացի բոլշևիկ և քաղաքական գործիչ, ով ղեկավարել է ՌԽՖՍՀ դիվանագիտական պատվիրակությունը՝ մասնակցելով 1920 թվականին Երևանում Հայաստանի Խորհրդայնացման շուրջ բանակցություններին։

Համո Օհանջանյան — ՀՅԴ կուսակցության անդամ, Հայաստանի Առաջին Հանրապետության վերջին՝ երրորդ կառավարության վարչապետը (1920 թ. մայիս-նոյեմբեր), ով ղեկավարել է երկիրը թուրք-հայկական պատերազմի ժամանակ։

Ռուբեն Տեր-Մինասյան — ՀՅԴ կուսակցության նշանավոր գործիչ, ՀՀ վերջին ներքին գործերի նախարարը և 1921 թվականի Փետրվարյան ապստամբության ղեկավարներից մեկը, ով ակտիվ պայքար է մղել բոլշևիկների դեմ։

Սարգիս Կասյան — Հայ բոլշևիկ գործիչ, ով եղել է Հայաստանի հեղափոխական կոմիտեի (Հեղկոմի) նախագահը (1920-1921 թթ.) և ղեկավարել է Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման աշխատանքները։

Հայաստանի հեղափոխական կոմիտե (Հեղկոմ) — Մարմին, որը ղեկավարվում էր բոլշևիկների կողմից և որը 1920 թվականի նոյեմբերին Հայաստանում հայտարարեց խորհրդային իշխանության հաստատման և ՀՀ կառավարության տապալման մասին։

ՀՅԴ բյուրո — Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության գերագույն ղեկավար մարմինը, որը ՀՀ գոյության տարիներին (1918-1920) իրականացնում էր պետական քաղաքականության ընդհանուր ղեկավարումը։

Դրո (Դրաստամատ Կանայան) — Հայ ռազմական և քաղաքական գործիչ, ՀՀ բանակի հրամանատարներից մեկը, ով բանակցություններ էր վարում բոլշևիկների հետ և ժամանակավորապես ղեկավարում էր Հայաստանը (1920 թ. դեկտեմբեր) մինչև Հեղկոմի գալը։

Հարություն Տերտերյան — ՀՅԴ կուսակցության անդամ, պետական գործիչ, ով եղել է ՀՀ կառավարության անդամ (պետական վերահսկողության նախարար) և մասնակցել է 1920 թվականի Թիֆլիսի բանակցություններին։

ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ

ա. Նկարագրիր բոլշևիկների ու քեմալականների մերձեցման գործընթացը: Ինչպե՞ս հասունացավ թուրք–հայկական պատե-րազմը և ինչպե՞ս ընթացան ռազմական գործողությունները:

Բոլշևիկյան Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի մերձեցումը սկսվեց 1920 թվականին՝ պայմանավորված երկու ռեժիմների հակա-Անտանտյան և հակա-կայսերապաշտական ընդհանուր շահերով։ Թուրք-հայկական պատերազմը հասունացավ այն բանից հետո, երբ քեմալականները մերժեցին Սևրի պայմանագիրը և ցանկացան ռազմական ճանապարհով վերանվաճել Արևելյան Հայաստանի տարածքները, իսկ ռազմական գործողությունները սկսվեցին 1920 թվականի սեպտեմբերին և ավարտվեցին Հայաստանի ծանր պարտությամբ ու Ալեքսանդրապոլի պայմանագրի կնքմամբ։

բ . Բացատրի՛ր: Ի՞նչ դիրքորոշում ունեին Անտանտի տերու թյունները պատերազմի ընթացքում, և արդյոք նրանցից որևէ մեկն աջակցել է Հայաստանին: Ինչո՞ւ հայկական բա– նակը պարտություն կրեց և ովքե՞ր են պատասխանատու այդ պարտության համար

Անտանտի տերությունները (հատկապես Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան) թեև ճանաչում էին Հայաստանի անկախությունը և ստորագրեցին Սևրի պայմանագիրը, սակայն պատերազմի ընթացքում Հայաստանին իրական ռազմական աջակցություն չցուցաբերեցին։ Հայկական բանակը ծանր պարտություն կրեց Քեմալական Թուրքիայից, քանի որ պատերազմական թատերաբեմում էր գտնվում միայնակ՝ զգալիորեն զիջելով հակառակորդին թվով, սպառազինությամբ և բոլշևիկների կողմից ստացվող օգնությամբ։ Պարտության համար պատասխանատվությունը ընկնում է նախևառաջ ՀՅԴ կառավարության վրա, որը թերագնահատեց Քեմալական ուժերի իրական հզորությունը և չկարողացավ ապահովել բանակի պատշաճ մարտունակությունը կամ դիվանագիտական աջակցություն ստանալ։

գ. Վերլուծիր: Ի՞նչ շահեր ու նպատակներ էին միավորում բոլ– շևիկներին ու քեմալականներին:

Բոլշևիկներին և քեմալականներին միավորում էր ընդհանուր հակա-Անտանտյան դիրքորոշումը և միջազգային իմպերիալիզմի դեմ պայքարելու նպատակը, ինչը նրանց դարձնում էր իրար համար բնական դաշնակիցներ։ Ռուսաստանը ձգտում էր Քեմալի միջոցով վերականգնել իր ազդեցությունը Անդրկովկասում և ապահովել իր հարավային սահմանների անվտանգությունը՝ օգտագործելով թուրքական ուժերը նորաստեղծ Հայաստանի Հանրապետության դեմ։ Քեմալը, իր հերթին, Ռուսաստանից ստանում էր ռազմական և ֆինանսական օգնություն՝ անհրաժեշտ թուրքական ազգային շարժումը կյանքի կոչելու և Սևրի պայմանագիրը չեղարկելու համար։

ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ

1 . Ճանաչիր ազդեցությունը: Ի՞նչ ազդեցություն ունեցավ բոլշևիկաքեմալական համագործակցությունը Հայաստանի անկման ու Սևրի պայմանագրի չիրագործման վրա:

Բոլշևիկա-քեմալական համագործակցությունը կրեց կործանարար ազդեցություն Հայաստանի Հանրապետության ճակատագրի վրա, քանի որ այն թույլ տվեց Թուրքիային սեպտեմբերյան պատերազմում միայնակ մնացած Հայաստանին ջախջախել։ Այս դաշինքի շնորհիվ Քեմալը ստացավ անհրաժեշտ ռազմական ու ֆինանսական աջակցություն, իսկ Մոսկվայի և Կարսի պայմանագրերը (1921 թ.) վերջնականապես չեղարկեցին Սևրի պայմանագիրը՝ բաժանելով հայկական տարածքները Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի միջև։ Արդյունքում, Հայաստանի Հանրապետությունը կորցրեց իր տարածքի մեծ մասը և խորհրդայնացվեց՝ դադարեցնելով անկախ գոյությունը։

2 . Գնահատիր: Վերլուծիր և գնահատական տուր, թե ինչ դեր խաղացին հայերի կրած պարտությունը և Խորհրդային Ռուսաստա– նի երկդիմի դիվանագիտությունը Հայաս– տանի Հանրապետության անկման գոր– δηιน์:

Հայկական բանակի կրած ծանր պարտությունը 1920 թվականի թուրք-հայկական պատերազմում ուղղակիորեն հանգեցրեց ՀՀ-ի թուլացմանը, ռեսուրսների սպառմանը և տարածքային կորուստներին, ինչը Հանրապետության անկման անմիջական նախապայմանն էր։ Խորհրդային Ռուսաստանի երկդիմի դիվանագիտությունը (մի կողմից՝ Թուրքիային օգնություն, մյուս կողմից՝ ՀՀ-ի հետ «բարեկամություն») ծառայեց որպես կատալիզատոր, քանի որ այն թույլ տվեց Թուրքիայի ճնշումն օգտագործել ՀՀ կառավարությանը ստիպելու համար ընդունել խորհրդայնացումը և իշխանությունը հանձնել բոլշևիկներին։ Այսպիսով, Հայաստանի Հանրապետության անկումը եղավ թուրքական ռազմական ճնշման և ռուսական դիվանագիտական դավաճանության համատեղ արդյունքը։

Աշխարհագրություն 9

ՀՀ կլիմա

1․Որտե՞ղ է ՀՀ-ում ամպամած օրերի թիվը ամենաքիչը և որքա՞ն է։

Մարտունիում ընդամենը տարեկան 18 օր

2․Հայաստանում որտե՞ղ են գրանցվել ամանաբարձր և ամենացածր ջերմաստիճանները։

-46 Պաղակն բնակավայրում

+43,7 Մեղիր

3․Ինչպիսին է ՀՀ-ում կլիման աշնանը,գարնանը,ամռանը և ձմռանը։

Գարունը, կախված տեղանքի բարձրությունից, կարող է տևել 1,5-3 ամիս: բնորոշ են մեղմ ու խոնավ, խիստ փոփոխական եղանակները,

Ամառը ցածրադիր գոտում տևում է մայիսի երկրորդ կեսից մինչև հոկտեմբերի սկիզբը Այս սեզոնին գերիշխում է հաճախակի են դառնում խորշակները և երաշտները: Հաճախակի են ամպրոպներն ու կարկտահարությունը: Բարձրլեռնային գոտում ամառը կարճատև է ու զով։

Աշունը հանրապետության ցածրադիր, մասամբ նաև միջին լեռնային գոտում ամենահաճելի սեզոնն է: Բնորոշ են արևոտ, չափավոր տաք, անհողմ եղանակները:

4․Նկարագրի՛ր Հայաստանում տեղումնների բաշխվածությունը, ինչպես նաև տարբեր ամիսներին ի՞նչ կարող ենք նկատել։

Տեղումները բաշխված են ըստ բարձրության։ Առավելագույնը մայիս- հունիս -ին նվազագույնը ձմռանը։

5․Վերընթաց գոտիականություն ասելով ին՞չ ես հասկանում։

Դա այն է, որ հայաստանւ եղանակը փոխվում է բարձրությունից ոչ թե ծովից հեռավորությունից։

6․Թվարկե՛լ ՀՀ ութ վերընթաց կլիմայական գոտիները։

1 — չոր մերձարևադարձային,

2 – չոր, խիստ ցամաքային,

3 – չոր ցամաքային,

4 – չափավոր ցամաքային,

5 – չափավոր շոգ,

6 — բարեխառն լեռնային,

7 — ցուրտ լեռնային,

8 — ձյունամերձ (խիստ ցուրտ) լեռնային

7․Նշե ՛ք ՀՀ տարածքում ջերմության և խոնավության տեղաբաշխման հիﬓական
օրինաչափություները:

Որքան բարձր այնքա ավելի խոնավ և ցուրտ

8․Համեմատիր, թե ինչպիսի եղանակ է լինում քո բնակավայրում տարվա տարբեր եղանակներին։

Ամառը — չոր և շոգ

Աշուն — կտրու փոփոխվոր

ձմեր — ոչտեղումնաշատ՝ պարզապես ցուրտ

գարուն — տեղումնալից