Հայոց լեզու, գրականություն

Ագաթա Քրիստի <<Երրորդ աղջիկը >>

Ամառային արձկուրդների ընթացքում ես կարդացել եմ Ագաթա Քրիստիի << Երրորդ աղջիկը>> ստեղծագործությունը։ Ես երկար ժամանակ է ,ինչ նախատեսում էր կարդալ այս գիրքը և ի սկզբանե չէի կարծում, որ այն կարող է այսքան հետաքրքրի լինել։ Ստեղծագործության առեղծվածը սկսվեց միանգամից ,ինչի պատճառով իմ մոտ հետաքրքրություն առաջացավ այն կարդալ։

Ստեղծագործությունը սկսվում է նրանից, որ Էրքյուլ Պուարոյին նախաճաշի ժամին այցելում է մի աղջիկ, որը կարծում է թե սպանություն է գործել, բայց Պուարոին տեսնելուց հետո կարծում է, թե նա չափազանց ծեր է իրեն օգտակար լինելու համար։

Պուարոն վիրավորանքից և հետաքրքրությունից ելնելով ցանկանում է բացահայտել աղջկա ինքնությունը և այս արտասովոր գործը։

Վեպի մասին խոսելիս անհնար է չանրադառնալ յուրօրինակ հերոսներին։

Տրամաբանական է սկսել գլխավոր հերոսից՝ Էրքյուլ Պուարոից։ Պուարոն տարեց, կարճահասակ մարդ էր, նա հայտնի էր իր երկար բեղերով, որոնց հանդեպ շատ ուշադիր և խնամքով էր վերաբերվում ։ Նա ծնունդով Բելգիայից էր, բայց ապրում էր Անգլիայում։ Մարդիկ հաճախ իրեն չէիր վստահում իր տեսքից և տարիքից ելնելով ։Դրանով նրանք մեծ սխալ էին գործում, քանի որ նա հանճար է իր գործում։ Իր հոգեբանական հնարքների շնորհիվ նա կարողանում էր բացահայտել նույնիսկ անհնարին թվացող առեղծվածները։ Նա մեծ կարծիք ուներ իր մասին և վստահ էր իր ամեն քայլում։

Տիկին Օլիվերը հետաքրքիր կերպար է՝ նա շատախոս է և երբեմն թեթևամիտ: Տիկին Օլիվերը գրող է, կապեր ունի շատ տարբեր մարդկանց հետ։ Իր դետեկտիվ ժանրի ստեղծագործությունների համար ոգեշնչվում է իրական կյանքից։ Ինձ համար նա չափազանց կարևոր կերպար է քանի որ նա տրամադրություն էր հաղորդում ամբողջ վաեպին։ Ես ունեմ վարկած որ Տիկին Օլիվերի միջոցով Ագաթա Քրիստին ցանկանում էր կիսվել իր մտորումներով որպես գրող։

Նորման անփույթ աղջիկ է՝ ում նկարագրելիս շատերը օգտագործում են «տարօրինակ» բառը։ Նա ուներ խոշոր, կանաչ աչքեր։ Բոլորը իր շրջապատում կարծում էին, որ նա խելագար է, այդ թվում նաև Նորման։ Նա ապրում է համատեղությամբ երկու այլ աղջիկների հետ՝ վարձակալած բնակարանում։ Նա լցված է ատելությամբ իր խորթ մոր հանդեպ և իր կարծիքով այդ ատելությունը դրդում է նրան սպանություն գործելու գաղափարին։

Կլաուդիան կազմակերպված, միշտ կոկիկ էր։ Նա առաջին աղջիկն է ՝ բնակարանի վաձակալը։ Նա աշխատում է որպես քարտուղարուհի Նորմաի հոր՝ Էնդրյու Ռեստարիկ մոտ։

Էնդրյու Ռեստարիկը ճամփորդասեր մարդ էր։ Երիտասարդ տարիքում լքել է կնոջը և հինգ տարեկան Նորմային, որպեսզի լքի երկիրը սիրուհու հետ և մեկնի Հարավային Աֆրիկա։ Նա շատ էր ճամփորդում Աֆրիկայով մեկ ,բայց եղբոր մահվանից հետո վերադարձավ Անգլիա ՝եղբոր կազմակերպությունը կառավարելու նպատակով։

Ֆրենսիսը երկրորդ աղջիկն էր։ Նա անփույթ էր և գրեթե զգացմունքներ չէր արտահայտում։ Նա կարծես թե Կլաուդիայի հակապատկերը լիներ։ Նա նկարչուհի էր,աշխատում էր ցուցասրահում ։Հաճախ էր բացակայում երկրից՝ ցուցահանդեսներ կազմակերպելու համար։

Մերի Ռեստարիկը Նորմայի խորթ մայրն էր։ Նա համեստ և քաղաքավարի կին էր։ Նորմայի հոր հետ ծանոթացել էր Հարավային Աֆրիկայում՝ Անգլիա վերադառնալուց որոշ ժամանակ առաջ։ Նա սիրում էր այգում աշխատել։

Դևիդ Բեյկերը Նորմայի ընկերն էր, նաև ճանաչում էր Ֆրենսիսին։ Նար և Նորմայի հարաբերությունները չէին խրախուսվում Նորմայի ընտանիքի կողմից։ Դևիդը Պուարոի խոսքերով անփույթ և անճաշակ մարդ էր։ Նա երիտասարդ նկարիչ էր։

Այս վեպը չափազանց հետաքրքրի և հոգեբանական էր։ Գաղափարի մասին խոսելիս չեմ կարողանում առանձնացնել մեկը, քանի որ ամեն էջ մի նոր բան էր սովորեցնում։ Ես կարող եմ առանձնացնել միայն մի քանիսը։

Լուծումը կարող է թաքնված լինել մանրուքների մեջ և միայն այդ մանրուքներին ուշադրություն դարձնելով է հնարավոր լուծել խնդիրը։

Մարդիկ՝ում դու ամենից շատ ես վստահում ,կարող են քեզ օգտագործել։

Մարդիկ այնպիսին չեն, ինչպիսին թվում են։

ԵՎ վերջապես.Սուտը միշտ ջրի երես է դուրս գալիս։

Ես ընթերցանությունից հաճույք ստացա, կարդացի վեպը կարճ ժամանակահատվածում, սակայն կցանկանայի նշել, որ վեպը շատ հոգեբանական էր և խորհուրդ չէի տա թեթև ընթերցանության համար, իսկ այլ առումներով վեպը հիասքանչ էր։